Արամ (12.02.2011)
Չեմ հասկանում իրավունք չունեմ իմ կարծիքն ասեմ Չուկին ուղղված հարցին , վերջապես ես էլ եմ չէ լսել նրա խոսքը այդ վիդոյում: Որքան գիտեմ բազմակարծությունը ոչ ակումբի, ոչ էլ հանրապետության սահմանադրությունը չի խախտում: Եվ երկրորդ որևէ տեղ չեմ տեսնում, որ հարցը հենց Չուկին ուղղված լինի, ես շատ հանգիստ այն ընդունում եմ ընդհանուր հարց:
Սովորաբար, իմ սիրած գրողներին ինքս եմ ինձ համար բացահայտել՝ մեր տանը գրադարանում եղած-չեղածը կարդալով ու ընտրելով, միայն Իդրիսն է, որ պատահաբար ընտրեցի, չնայած էլի ինքնուրույն՝ բայց կանխակալ վատ տրամադրվածությամբ, սկսեցի կարդալ ու սիրեցի:
Բորխեսն էլ, չնայած կան ակումբցիներ, որոնց գրական ճաշակները երբեմն աղերսներ են ունենում իմի հետ, բայց երբեք մոտս հետաքրքրություն չի առաջացել կարդալ նրանց կողմից տարբեր թեմաներում առաջարկված հեղինակներին, միայն Բորխեսն է եղել, որ ակումբի հրահրմամբ կարդացել եմ, մեկ էլ Կոելյոն՝ ակումբի ու այն ողջ աղմուկի հրահրմամբ, որ կա այդ հեղինակի շուրջը: Մի քիչ պատճառ է նաև այն, որ լատինաամերկացի են, ու կանխակալ դրական վերաբերմունք ունեմ լատինաամերիկացի գրողների հանդեպ՝ հատկապես Մարկեսի ու Լյոսայի շնորհիվ: Կոելյո էլ չեմ կարդա, համենայն դեպս «Ալքիմիկոսը» հաստատ չեմ վերընթերցի: Բորխեսի գիրքը ինչ սկսել եմ կարդալ, մինչև հիմա հա կարդում եմ ու կարդում![]()
Արևածագ (13.02.2011)
Freeman (13.02.2011), Moonwalker (13.02.2011), Պոզիտրոն (13.02.2011)
ITArmenia.NET .. HighTech.am .. Troy.am .. Dino.am .. Zhamanc.am .. Click.am .. Mn.am .. Bid.am .. Netbook.am .. TV5.am .. Soft.am .. UEFA.am .. Trader.am .. Week.am .. UNISystems.am .. WWB.am .. InterTel.am .. Letsdoit.am .. PCNews.am .. ImStepanakert.am .. Csyes.am .. KinoTruba.TV .. PCShop.am .. Stats.am
Ասեք էլի դրա որ պահն ա խնդալու, արդեն կոմպլեքսավորվում եմ![]()
Ungrateful (16.02.2011), VisTolog (16.02.2011)
Ապեր, ազնիվ մոդերատորական խոսք, էդ գրածս ու էդ նկարը ոչ ինչ-որ քեզ վիրավորելու նպատակ ունեին, ոչ էլ մանավանդ քո դրած նկարին: Տակի ճապոներեն գրածն էլ նույնիսկ չգիտեմ՝ ինչ ա նշանակում: Թեթև տար, դրա տեղը կարող էր ցանկացած ուրիշ նկար լինել. ու խորհուրդ եմ տալիս էս թեմայով էլ չշարունակել: Ընկերական, նորմալ խորհուրդ ա:
DIXIcarpe noctem
Չեմ ենթադրում: Գիշերվա միլիոնն ա, Ռեդ, մարդիկ վաղը գործի են. ասածիդ նպատակը չեմ հասկանում. նկարը դուրդ չի եկել, գրածը դուրդ չի եկել, ճապոներենը դուրդ չի եկել... Հարցնում ես՝ ինչի՞ հենց իմ նկարը, ասում եմ՝ ամենահարմարը էդ էր: Ասում ես՝ խի հենց հիմա, ասում եմ՝ հիմա էր հարմար: Մնում ա բացատրես, թե վերջը էդ նկարը ինչ էր նշանակում, ու ես ու Բգոն հանգիստ խղճով գնանք քնենք:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ