Ուրեմն երեկ ես շատ պատահաբար պարզեցի, որ ջերմություն ունեմ ու նոր միայն հասկացա, որ ինտերնետում թափառելն ու աչքերով կոմպի քիթը մտնելը ավելի վատ է ազդում եւ գլխացավ է առաջացնում
1. Էս ոտանավորի բովանդակությունը ճիշտ և ճիշտ կատարվեց հետս գիշերը՝ զգացումների ամենախորին արտահայտմամբ:
2. Մեկ շնչով եմ գրել, հիշում եմ, և երկար ընդմիջումից հետո թղթի վրա, ոչ թե word-ում:
3. Թուղթը ահագին չմրթված այսօր առավոտյան հատակից գտա...

/էս ինչու՞ եմ ասում/:
4. Կարդալուց հետո և այն սրբագրելուց մի քիչ եմ խմբագրել. առանձնապես բան չի փոխվել:
5. Սա ստեղծագործական իմ անկյունում չեմ տեղադրում, որովհետև իսկապես զառանցանք է / Փիլիսոփան էր, չէ՞, սենց օյիններ անում

/
6. Կարդալուց հետո հասկացա, որ եթե նույնիսկ ես լինեմ 99 տարեկան ու մի գիշեր էլ զգամ, որ դա վերջինն է, էլի աներեսի նման կհավատամ, որ լույսը կտեսնեմ...

7.../լավ թիվ է ուղղակի, վեցի վրա չավարտենք/
8...այնուամենայնիվ չենք ավարտի, որ իմ սիրած թվին հասնենք

9...

Ապրե՛ք, Էրեխե՛ք ու ոչ թե Ձեզ պես կամ ուրիշների, այլ պարզապես լիաթոք
Եվ վերջապես....
Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը, զառանցում է իմ բաց աչքերում…
Ու ամեն սլաքի ընթացքից որոտում է նորածին մի վախ,
Ես ապրում եմ նախորդ մեկ րոպեն, հաջորդին մեռնում եմ, ավաղ…
…
Ջերմության մեջ վառվող աչքերս ձեռքերիս են հպվում ու լալիս,
Ես դողում եմ, ցնցվում եմ, ասես սա վերրջին գիշերն է հոգուս,
Ինչ որ տեղ արդեն ինչ որ ափ ինձ համար հոգեհաց է տալիս,
Իսկ զարկերը սրտիս ինձանից ինձ սպանող մղձավանջն են պոկում…
…
Սա գուցե իմ վերջին վայրկյանն է, այդ հիմա է այդպես ինձ թվում,
Քունը այս` այս վերջին վայրկյանը հորանջում է իմ բաց աչքերում,
Բայց ամեն հևոցի կոկորդից ազատվում է թաքուն մի հույս,
Որ գիշերը ինչքան էլ ձգվի, ես կապրեմ մինչ նոր այգ, մինչ լույս...
...

Էջանիշներ