Բարլուս հիվանդանոցի գրադարանից: Հիմա ասել էի հա… Մեզ պարտաճանաչություն են սովորացնում, բայց բժիշկս մինչև հիմա չկա: Մեռանք սպասելով: Ես էլ առավոտը 6-ից ոտքի վրա եմ:
Բարլուս հիվանդանոցի գրադարանից: Հիմա ասել էի հա… Մեզ պարտաճանաչություն են սովորացնում, բայց բժիշկս մինչև հիմա չկա: Մեռանք սպասելով: Ես էլ առավոտը 6-ից ոտքի վրա եմ:
Այսօր օրը հանգիստ է: Հիմա Ուտրեխտի համալսարանի գրադարանում եմ: Հիանալի գրադարան է, մեր հանրային գրադարանը ոնց որ աղբանոց լինի սրա համեմատ, եթե այսպիսի գրադարան լիներ մեզ մոտ բոլորս գիտնականներ կդառնայինք, քանի որ հենց մտնում ես սովորելդ գալիս է: Բայց ես էլ սովորելու փոխարեն մտել եմ ակումբ: Մի խոսքով ամեն ինչ լավ է, շուտով կվերադառնամ Երեւան… այստեղ պետք է լացող սմայլը լիներ, չեմ գտնում, որ տեղադրեմ:
— Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
...Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց...
Հատուկ Դավոյի համար: Իմ լացելու ժամանակը մի 20 օրից կսկսվի:
Մեր հիվանդանոցի գրադարանն էլ է հզոր: Էսօր մտել էի, մեջը կորել էի: Ու ընդհանրապես, այստեղի առողջապահական համակարգը տեսնելիս ափսոսում եմ, որ Գերմանիայի վրա փող եմ ծախսել:
Գիտեք, ասում են, թե Հոլանդիան փչացած երկիր է և այլն, բայց էդ փչացածության հետ մեկտեղ կա հակառակ բևեռը, որին հասնելու համար հայերը շատ պետք է հաց ու պանիր ուտեն: Չնայած այս դեպքի մասին իմ «Գրքանմանում» պետք է գրեի, բայց չեմ համբերում, հիմա էլ պետք է ասեմ: Այսօր հիվանդանոց եկան կին ու ամուսին, որոնք իրենց 20 տարեկան որդուն էին բերել: Նա ո՛չ նորմալ քայլում էր, ո՛չ խոսում, ո՛չ հասկանում, ո՛չ ինքնուրույն գործողություններ կատարում, բայց ես ուղղակի հիացած էի նրա ծնողների հոգատարությունը տեսնելով: Մեզ մոտ նման երեխաները ընտանիքում բաժանության, անհամերաշխության պատճառ են դառնում, իսկ այստեղ ես տեսնում էի ծնողների միասնականությունը, շատ ուժեղ սերը երեխայի հանդեպ: Ու այդ սերն ավելի ուժեղ էր երևում, քան առողջ երեխաների նկատմամբ է սովորաբար լինում… Ու ոչ էլ ընկճված էին նրանք, ամուր կանգնած էին… Ինչևէ, դրա մասին ավելի մանրամասն դեռ կգրեմ:
Էդ բժիշկները սովոր են, համ էլ իրենց մայրենի լեզվով են շփվում, էդ աստիճանի չեն լարվումՄինչդեռ բազմաթիվ բժիշկներ հիվանդանոցում 9-12 ժամ են անցկացնում։ Ու տենց խելքները թռցրած՝ ընկնում են հիվանդների ջաներին։![]()
Չէ...ես հենց Էստեղ ել գրելու եմ...Կարոտել էի Ձեզ բոլորիդ
/չեմ օֆֆտոպում/...
![]()
Էրեխեք ավատար նվիրելու մրցույթ եմ հայտարարում...ավատարը նվիրում եք ինձ...
Անհամբեր կսպասեմ
Շատ եմ ուզում...
Հա...սիրուն, պուպուշ, խորիմաստ ու իմ տարիքին համապատասխան /խելոք/ավատարներ էլի...
Նվերները կարող եք ուղարկել PM-ով...
Թե ինչ չափով է ինձ դուր եկել ավատարը, կհասկանաք ավատարներիս հերթական փոփոխությունից...
...կսպասեմ...
Alize_etoilik ջան, եթե ավատար ես ուզում, նայիր «Նվիրում ենք ավատարներ» թեմայում![]()
Մոդերատորական: Անձնական խնդրի վերաբերյալ հարցն ու նրան բոլոր տեսակի արձագանքները, այդ թվում` պատասխանը, ջնջված են: Ո'չ այս թեման և ո'չ էլ ակումբի թեմաներն ընդհանրապես անձնական խնդիրների պարզաբանման համար չեն: Այդպիսի խնդիրների համար գործում է անձնական նամակագրական կապը, ինչպես նաև անձնական կապի այլ միջոցներ: Խուսափեք այդօրինակ քննարկումներից և գտեք սեփական խնդիրների պարզաբանման առավել համապատասխան միջոցներ:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 09.08.2007, 17:13:
Էս տեսե՞լ եք:![]()
Ակումբում մենակ Սինոփսիսականներով ենք
Ոչ մոդերատոր կա, ոչ ադմին մենակ ես եմ ղեկավարությունիցՄիաժամանակ ակտիվ եղած անդամների առավելագույն թիվը 199-ն է: Դա եղել է 19.07.2007, ժամը 12:46-ին:
Նորմարդ, Ձայնալար, Ուրվական![]()
Ժո՛ղ, նկատի ունեցեք, որ ռոումինգով հեռախոսս ցերեկներն անջատած եմ պահում: Եթե SMS եք գրում, աշխատեք ձեր ժամանակով 9-10-ից հետո գրել: Իսկ թե ինչու եմ անջատում, հետո կասեմ:
Ի դեպ, շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ չեն մոռանում ու գրում են![]()
Ուրեմն որոշեցի բոլորին հրաժեշտ տալ մոտակա մի 10 օրով:
Դե գնում եմ Վրաստան:![]()
Ու ընդհանրապես աչքիս տեղ չեմ հասնելու, քանի որ ինչով պիտի գնամ, չգիտեմ, շատ կասկածելի ավտոբուս է ինչ-որ:
Մի խոսքով ուրախացեք, պրցնում եք ինձնից:
Վե՛րջ:![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ