User Tag List

Էջ 1093 1113-ից ԱռաջինԱռաջին ... 93593993104310831089109010911092109310941095109610971103 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,381 համարից մինչև 16,395 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16381
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ասենք պահի տակ նաչինկայով կարկանդակ ուզելն էլ կախվածության նշան չի էլի։ Ու տված վնասներն էլ հարաբերական ա։ Ասենք մարդը ահավոր սթրեսված վիճակում քաղցր բան ա ուզում, ուտում ա, դրանից հաճույք ստանում, ներվերը մի քիչ հանգստանում են։ Հիմա դա վնա՞ս ա, թե՞ օգուտ։ Կամ կախվածությու՞ն ա, թե՞ չէ։
    Բյուրակն, կառաջարկեմ, մի քիչ բժշկական գիտելիքներդ թարմացնես։
    Սթրեսը քաղցրով կոմպենսացնելը համ օրգանիզմի սթրեսակայունությունն է թուլացնում, համ էլ կախվածություն է առաջացնում։

    Իսկ կախվածության սիմպտոմներից մեկն էլ հավայի օդի մեջ շաքարեղենի ու խմորեղենի վնասակարությունը կասկածի տակ դնելու, սարեր-ձորեր ընկնելու, օգտակարության մասին փրփուրներից կախվելու, ծխողի հոգեբանությամբ հակաճառելու դրսևորումներն են (օրինակ՝ «բայց ես քիչ եմ ծխում, օրը մի երկու հատը ի՞նչ պիտի անի»)։

    Փրփուրներից կախվել ա սոցիալական իրավիճակներին մասնակցելու մեջ քաղցրեղեն ուտելը պարտադրված համարելը։
    Ասենք պոնչիկանոցում հանգիստ կարելի է հանդիպել պոնչիկ ուտողների հետ ու մենակ դառը թեյ, կամ սուրճ խմել։ Դրանից ոչ մեկ չի մորթվելու, իսկ եթե մնացած մասնակիցները անադեկվատ վերաբերմունք են ցույց տալիս, ապա առաջարկում եմ անադեկվատների հետ չսոցալացվել, դրանից օգուտ չկա։

    Խմորեղենն ու շաքարեղենը բացի արագ ու դատարկ էներգիայից, որևէ կայուն ու երկարատև օգտակարություն չունեն, ոչ ֆիզիոլոգիական ու ոչ էլ էմոցիոնալ առումներով, այսինքն միարժեքորեն վնասակար են։
    Եվ այո, հանգիստ կարելի է ծխախոտի հետ համեմատել։
    Նույն կերպ սթրեսի մեջ գտնվողին առաջարկում են ծխել հանգստանալ, դրանից չի բխում, որ ծխելը իսկապես էֆեկտիվ լուծում է սթրեսի դեմ։

    Էն որ ուշքից գնացածներին, կամ այլ վատթար իրավիճակում գտնվողներին գլյուկոզ են խմեցնում, կամ արյան մեջ ներարկում փրկելու համար, դա լրիվ ուրիշ պատմություն է ու դրանից նաչինկայով կարկանդակը չի դառնում օգտակար։ Էն որ նաչինկայով կարկանդակը կարող է մարաթոն վազածին, կամ առյուծից փախածին օգնել, դրանից չի բխում, որ կարկանդակի ջատագովները բոլորը մարաթոն վազողներ են։

    Առաջարկում եմ ուսումնասիրել, թե մարդուս մարսողական համակարգը ոնց է աշխատում, որ ավելի հեշտ լինի տարբերել արտակարգ իրավիճակում անհրաժեշտ միջոցները (շաքար, մորֆին) ռեգուլյար սննդանյութից (միս, ձու)։

    Բայց էդ սաղ ջհանդամ… Ես վաղուց եկել եմ էն եզրակացության, որ մարդկության մեծամասնությունը իրենց կարծրատիպերից ու թմբիրից դուրս գալու հնարավորություն չունեն ու որևէ իմաստ չկա էլ, էս պուճուր թեման էլ ուղղակի մեծ պատկերի միկրոարտացոլանքն է, թե տրիվիալ թվացող ինֆորմացիան ոնց է աղավաղվում ու լղոզվում ամենախելացի թվացող մարդկանց կողմից:
    Մարդկանցս կյանքի իմաստը քաոսը շատացնելն է, մենք ուրիշ միսիա չունենք, հետևաբար հանգիստ, դուխով վայելեք նաչինկայով կարկանդակը։
    Si vis pacem, para bellum

  2. #16382
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փրփուրներից կախվել ա սոցիալական իրավիճակներին մասնակցելու մեջ քաղցրեղեն ուտելը պարտադրված համարելը։
    Ասենք պոնչիկանոցում հանգիստ կարելի է հանդիպել պոնչիկ ուտողների հետ ու մենակ դառը թեյ, կամ սուրճ խմել։ Դրանից ոչ մեկ չի մորթվելու, իսկ եթե մնացած մասնակիցները անադեկվատ վերաբերմունք են ցույց տալիս, ապա առաջարկում եմ անադեկվատների հետ չսոցալացվել, դրանից օգուտ չկա։
    Ես որ Մելբուրնում էի ապրում, ամեն երկուշաբթի ռուսերեն что где когда էինք խաղում (իրենք հիմա էլ են խաղում)։ Շատ լուրջ չէ, հաղորդավարը մեր մարդն է, հարցերը ինչ-որ տվյալների բազայից, մի խոսքով՝ ժամանց։ Ու չգրված ավանդույթ կար, ում տարեդարձը որ վերջին շաբաթվա մեջ էր, տորթ էր բերում, բոլորով ընդմիջմանը նշում էինք։ Հաշվի առնելով մասնակիցների քանակը՝ նման իրադարձությունները ավելի շուտ օրինաչափություն էին, քան բացառություն։

    Ասենք՝ հա, կարող ես հրաժարվել, ոչ ոք չի պարտադրի։ Բայց կզարմանան։ Եթե ասես, որ քաղցր պարզապես չես սիրում, ապա գոնե մի պստլիկ կտոր է՞լ չես փորձի, մարդը փող ու ժամանակ է ծախսել, բերել է։ Իսկ եթե ասես, որ վնասակար է, կախվածություն է առաջացնում, վրադ թարս-թարս կնայեն։ Ինքդ էլ մի տեսակ քեզ խորթ կզգաս էդտեղ, բոլորը ուտում են, քննարկում են, գովում են, իսկ դու ոչ։

  3. #16383
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Թիքեթ, կարող ա՞ շաքարից ա, որ չես քնում: Ապեր, չնչին բաներից զարմացող, կամ թարս նայող մակերեսային մարդկանց չվիրավորելու համար քաղաքավարի հրաժարվելու ձևեր կան, օրինակ ասում ես՝ շաքարից ալերգիա ունես, եթե ապացույցներ, կամ բժշկի թուղթ ուզեն, ապա առաջարկում եմ գժերի հետ что где когда չխաղալ։
    Առհասարակ, էս կյանքում ոչ մեկ ոչինչ պարտավոր չի անել, ՈՉԻՆՉ։

    Հ․Գ․ Մեկ էլ առաջարկում եմ ընդունել, որ շաքարեղենը վնասակար է, բայց կարող եք շարունակել ուտել, որևէ պատճառաբանության կարիք չկա, ախր չեմ ստիպում չուտել
    Si vis pacem, para bellum

  4. #16384
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթ, կարող ա՞ շաքարից ա, որ չես քնում: Ապեր, չնչին բաներից զարմացող, կամ թարս նայող մակերեսային մարդկանց չվիրավորելու համար քաղաքավարի հրաժարվելու ձևեր կան, օրինակ ասում ես՝ շաքարից ալերգիա ունես, եթե ապացույցներ, կամ բժշկի թուղթ ուզեն, ապա առաջարկում եմ գժերի հետ что где когда չխաղալ։
    Առհասարակ, էս կյանքում ոչ մեկ ոչինչ պարտավոր չի անել, ՈՉԻՆՉ։

    Հ․Գ․ Մեկ էլ առաջարկում եմ ընդունել, որ շաքարեղենը վնասակար է, բայց կարող եք շարունակել ուտել, որևէ պատճառաբանության կարիք չկա, ախր չեմ ստիպում չուտել
    Ես ուշ եմ պառկում ու ուշ եմ վեր կանում, այդպես ինձ ավելի հարմար է, այդ թվում ձեր Ամերիկաների հետ աշխատելու տեսանկյունից։
    Շաքարից ալերգիա հորինելը կլինի սուտ։ Դա ինձ մոտ լավ չի ստացվում, մարդիկ գլխի են ընկնում։ Ավելի լավ չէ՞ պարզապես ուտել էդ մի կտորը, առավել ևս որ համեղ է։ Առողջության տեսանկյունից վնասակարությունը ես չեմ էլ ժխտում (երևի ցանկացած processed food վնասակար է), հարցը վնասակարության աստիճանն է։

  5. #16385
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ Մելբուրնում էի ապրում, ամեն երկուշաբթի ռուսերեն что где когда էինք խաղում (իրենք հիմա էլ են խաղում)։ Շատ լուրջ չէ, հաղորդավարը մեր մարդն է, հարցերը ինչ-որ տվյալների բազայից, մի խոսքով՝ ժամանց։ Ու չգրված ավանդույթ կար, ում տարեդարձը որ վերջին շաբաթվա մեջ էր, տորթ էր բերում, բոլորով ընդմիջմանը նշում էինք։ Հաշվի առնելով մասնակիցների քանակը՝ նման իրադարձությունները ավելի շուտ օրինաչափություն էին, քան բացառություն։

    Ասենք՝ հա, կարող ես հրաժարվել, ոչ ոք չի պարտադրի։ Բայց կզարմանան։ Եթե ասես, որ քաղցր պարզապես չես սիրում, ապա գոնե մի պստլիկ կտոր է՞լ չես փորձի, մարդը փող ու ժամանակ է ծախսել, բերել է։ Իսկ եթե ասես, որ վնասակար է, կախվածություն է առաջացնում, վրադ թարս-թարս կնայեն։ Ինքդ էլ մի տեսակ քեզ խորթ կզգաս էդտեղ, բոլորը ուտում են, քննարկում են, գովում են, իսկ դու ոչ։
    Էդ կատեգորիկ, երդվյալ հրաժարվելու ֆանատիզմը հիշեցնում է Եվովայի վկաների՝ տարեդարձի տորթ չուտելու օրենքին, որն անխախտ պիտի պահեն անգամ մանկապարտեզի երեխա եհովականները, երբ, օրինակ, մանկապարտեզում ինչ-որ երեխայի տարեդարձի տորթն են կտրում․ "Չի կարելի, Եհովան կբարկանա", - պատասխանում է երեխան, երբ փորձում են համոզել, որ մասնակցի (չնայած երեխան տորթ սիրում է, ուղղակի իրեն կարգադրել են տարեդարձի տորթ չուտել)։

  6. #16386
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ․Գ․ Մեկ էլ առաջարկում եմ ընդունել, որ շաքարեղենը վնասակար է, բայց կարող եք շարունակել ուտել, որևէ պատճառաբանության կարիք չկա, ախր չեմ ստիպում չուտել
    Ինձ թվում ա՝ էստեղ առանցքային հարցը՝ թե ինչի՞ն ա վնասակար։ Ու էդ վնասի չափելիությունն ու հետևանքները։
    Միևնույն ժամանակ, կարելի ա դիտարկել, թե ինչի՞ն ա օգտակար։ Ու էդ օգուտի չափելիությունն ու հետևանքները։
    Ու դրանից հետո, ամեն մարդ թող ինքն իր ճաշակով ընտրի իր օգուտն ու վնասը՝ մեծ հաշվով։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (16.08.2023)

  8. #16387
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս քննարկման ամենահավես պահն էն ա, որ «նաչինկով կարկանդակ» ասելով՝ ամեն մեկը մի բան ա պատկերացնում
    Առաջարկում եմ էստեղ դնել ձեր պատկերացրած կարկանդակի նկարը, հետո թող էս կողմերի առողջագետները՝ ի դեմս Արամի, Վիշապի ու Ուլուանայի, դասակարգեն դրանք ըստ «վտանգավորության» աստիճանի: Մի բան ինձ հուշում ա, որ էդ դասակարգումներն էլ են իրարից տարբեր լինելու, ու մենք վերջը սոված ենք մնալու:
    Մյուս հավես պահն էլ՝ ախորժակ ա գրգռում (Հեսա Վիշապը կասի՝ ախ էդ բակտերիանե՜րդ․․․)

    Նաչինկայով կարկանդակ-ը քանի որ սկսվեց Ադամից, երբ նա շատ պատկերավոր նկարագրեց, (եթե ճիշտ եմ հիշում), որ երբ հավես չունի անձրևին ու ցրտին գնալու կայարան՝ ինչ-որ մեկի դիմավորելու, պատկերացնում ա՝ տաք, գոլորշին բարձրացող սուրճը՝ ավտոմատից, ու թարմ կարկանդակը կծելը, որի նաչինկան (խնձորի) իր բոլոր համային երանգներով հալվում ու ծորում ա բերանիդ մեջ, ու էդ երևույթի ըմբոխշման ակնկալիքով ա ճամփա ընկնում (ես Ադամին հասկանում եմ․ հարցը էդ մի քանի վայրկյան տևող համային խաղերը չեն, որովհետև էդ նույն սուրճն ու կարկանդակը, եթե տանդ մեջ լինի, վրեն չես էլ նայի, սա ավելի շատ մշակույթ ա, էսթեիկա, կենսա-կենցաղային հավեսներ, ու եթե կուզեք՝ լավ էլ իմաստալից երևույթ ա, որի իմաստները շերտ-շերտ կարող եմ բացել, եթե ցանկացողներ լինեն լսելու), ու էդ Ադամական կարկանդակի տեսքը ես անձամբ պատկերացնում եմ մի տեսակ տափակոտ-բլինչիկային, նուրբ խմորային շերտով՝ խրթխթրան-թարմ, մի քիչ ուռուցիկ, վրան՝ թեթև մաղված շաքարի նուրբ փոշի, ոսկեգույն խնձորի նաչինկան էլ ծայրերից ծիկրակում ա Արվեստի սենց գործ թխելու համար, հրուշակագործության մշակույթը, հատկապես ֆրանսիական մշակույթը, որից երջանիկ օգտվողը Ադամն ա, մի ամբողջ պատմական ժամանակաշրջան ու գիտելիք ա անցել-յուրացրել, իսկ Վիշապը հերետիկոսային կոչեր ա անում նման մշակույթները, եթե նրանցում կան ածխաջրեր ու շաքար, աշխարհի երեսից վառել ու ջնջել, ինչ ա թե ինքը ռեգուլյար մարզումների, քիչ ուտելու և շուտ քնելու շնորհիվ քաշ ա կորցրել և իրեն թեթև (հետևաբար առողջ) ա զգում, գումարած՝ իր իսկ սահմանած դիսցիպլինային հետևելու կամքի ուժի դրսևորման հոգեբանական բավարարվածությունն ու կայֆը։

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (17.08.2023)

  10. #16388
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինքնախաբերության հետ կապված՝ թե իբր շաքարը կախվածություն ա առաջացնում, բայց չենք ուզում տեսնել կամ ընդունել, շաքարի չափավոր օգտագործման բնական պահանջը ինքնախաբերություն անվանողներն են ինքնախաբեությամբ զբաղվում, իմ վստահ կարծիքով։

    Անձամբ ես, օրինակ, քաղցրավենիքի երկրպագու չլինելով՝ նման ուտեստներում սիրում եմ քաղցրի համն այնքան, որքան սովորական ուտելիքի մեջ աղի համն է, այն է՝ համային երանգ է տալիս տվյալ ուտեստին, ավելի ճիշտ՝ նպաստում ներդաշնակ համային կոմպոզիցիային, ոչ թե խեղդում է բոլոր համերը մեկ միատոն համի՝ քաղցրի կամ աղի մեջ, ու ես էլ, Բյուրակնենց պես, շաքարի բաղադրատոմսային չափերը առնվազն երկու անգամ կրճատում եմ էն հազվադեպ անգամները, երբ ինչ-որ բան եմ թխում։

    Էս ամբողջ զրույցից ես եկա այն եզրակացության, որ ուտելիքը կուռք սարքելը ոչ միայն որկրամոլների կենսակերպն ա, այլև հատուկ սննդակարգի հետևողներինը։
    Ինչպես հաճախ ասում են՝ մեր պապերը, էն որ սովի տարիներին քարից կակուղ ինչ պատահել, կերել են, ավելի հիվա՞նդ են ավարտել իրենց երկրային կյանքը, քան էսօրվա լենուբոլ աշխարհում ձանձրույթից ու լենուբոլությունից իրենց կյանքը հատուկ սննդակարգով ապրելուն հարմարեցնողները։ Բայց դե մարդիկ մի բանով պիտի զբաղվեն էս լենուբոլ ու հետաքրքրությունները սպառած աշխարհում, մի բանի պիտի հավատան, որ ապրելն իմաստ ունենա՝ սննդակարգային նվաճումներով թեկուզ, երևի։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.08.2023, 06:17:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (16.08.2023), Նաիրուհի (17.08.2023)

  12. #16389
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա՝ էստեղ առանցքային հարցը՝ թե ինչի՞ն ա վնասակար։ Ու էդ վնասի չափելիությունն ու հետևանքները։
    Միևնույն ժամանակ, կարելի ա դիտարկել, թե ինչի՞ն ա օգտակար։ Ու էդ օգուտի չափելիությունն ու հետևանքները։
    Ու դրանից հետո, ամեն մարդ թող ինքն իր ճաշակով ընտրի իր օգուտն ու վնասը՝ մեծ հաշվով։
    Ոնց որ առաջին հերթին խելքին ա վնասակար: Վնասի չափելիությունը՝ 8 միլիարդ զոմբիներ, որոնց գոյության իմաստը քաոսը շատացնելն է, չնայած որ հարցնես, ամեն մեկը մի հավայի բան կմոգոնի իր վիրտուալ իրականությունից:
    Si vis pacem, para bellum

  13. #16390
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ առաջին հերթին խելքին ա վնասակար: Վնասի չափելիությունը՝ 8 միլիարդ զոմբիներ, որոնց գոյության իմաստը քաոսը շատացնելն է, չնայած որ հարցնես, ամեն մեկը մի հավայի բան կմոգոնի իր վիրտուալ իրականությունից:
    Է լավ չի՞, Վիշապ, զոմբիները [իրենց իսկ խելքից] շուտ կվերանան. ամեն ինչ ոնց որ օրինաչափ ա։
    Բայց նկատի ունեցիր` եթե չվերացան, էդ էլ ա օրինաչափ

  14. #16391
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Էս ամբողջ զրույցից ես եկա այն եզրակացության, որ ուտելիքը կուռք սարքելը ոչ միայն որկրամոլների կենսակերպն ա, այլև հատուկ սննդակարգի հետևողներինը։
    Ինչպես հաճախ ասում են՝ մեր պապերը, էն որ սովի տարիներին քարից կակուղ ինչ պատահել, կերել են, ավելի հիվա՞նդ են ավարտել իրենց երկրային կյանքը, քան էսօրվա լենուբոլ աշխարհում ձանձրույթից ու լենուբոլությունից իրենց կյանքը հատուկ սննդակարգով ապրելուն հարմարեցնողները։ Բայց դե մարդիկ մի բանով պիտի զբաղվեն էս լենուբոլ ու հետաքրքրությունները սպառած աշխարհում, մի բանի պիտի հավատան, որ ապրելն իմաստ ունենա՝ սննդակարգային նվաճումներով թեկուզ, երևի։
    Մեկ էլ կույր ա սարքում։ Շուրջ բոլորի հիվանդ, անադեկվատ ու տձև հասարակությունը սկսում ես չնկատել ու սկում ես անիմաստ ճամարտակել համերից, բերանի մեջ ծորալուց, կարծես ինչ-որ մեկը ասել է, թե համով չի, ու չի ծորում։ Շատ էլ համով են ու ծորում են։
    Ու առհասարակ եթե երբեք չես ծխել․ մի հատ էս Dunhill-ից փորձիր, մուրազ ա․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Si vis pacem, para bellum

  15. #16392
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ կույր ա սարքում։ Շուրջ բոլորի հիվանդ, անադեկվատ ու տձև հասարակությունը սկսում ես չնկատել ու սկում ես անիմաստ ճամարտակել համերից, բերանի մեջ ծորալուց, կարծես ինչ-որ մեկը ասել է, թե համով չի, ու չի ծորում։ Շատ էլ համով են ու ծորում են։
    Ու առհասարակ եթե երբեք չես ծխել․ մի հատ էս Dunhill-ից փորձիր, մուրազ ա․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար
    Վիշապ ջան, ինձ եղած մուրազները բավարարում են առանց Dunhill-ի էլ, բայց մերսի, որ առաջարկեցիր։ Հա, մի բան ճշգրտեմ ամեն դեպքում՝ էդ մուրազները, որ բավարարում են, նաչինկայով կարկանդակը չի, այլ դրանից հրաժարվելու սևեռվածությունից զերծ լինելն ա․ կլինի՝ կուտեմ, չի լինի՝ չեմ ուտի, ախորժակս կտա՝ կուտեմ, չի տա՝ չեմ ուտի, առանց ավելորդ տվայտանքների, մտքերի, հարմարվելու ու շրջապատն ինձ հարմարեցնելու, մերսի-չեմուզում-ալերգիկ եմ տրյուկների ու քաոսային զոմբիներից առանձնանալու գոռոզության։

    Էս մեր բառիս բուն ու փոխաբերական իմաստով քաղցր զրույցները ինձ էսօր տանջալիորեն մի բան էին հիշեցնում, ու չէի հասկանում, թե ինչ, մինչև որ հանկարծ գլխի ընկա։
    Մի երկու օր առաջ մի ֆիլմ նայեցի անորեկսիկների մասին (To the Bone), ավելի ճիշտ՝ նրանց հոգեբանության․ այն, որ ուզում են բուժվել, բայց չեն ուզում բուժվել։ Ու իրենց ամբողջ մտավախությունը գիտե՞ս որն ա, որ եթե կես բերան բան կուլ տան, կվերածվեն էն գեր-գիրությամբ տառապող մարդկանց, ու իրենց, ինչպես ֆիլմի հերոսն է ասում, "կռանով պետք կլինի, որ բարձրացնեն անկողնուց"։ Ու գիտե՞ս ուտելիքի հանդեպ երդվյալ մերժողական անորեկսիկը բանից պարզվում է ինչ է մտածում գիշերը, երբ քունը չի տանում․ չես հավատա՝ նաչինկայով կարկանդակներ ա նկարում այփադի վրա ու մտովի ըմբոշխնում դրանց համը։ Գուցե նման մարդիկ ուղղակի երազանքի՞ պակաս ունեն․․․
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 16.08.2023, 10:03:

  16. #16393
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ կույր ա սարքում։ Շուրջ բոլորի հիվանդ, անադեկվատ ու տձև հասարակությունը սկսում ես չնկատել ու սկում ես անիմաստ ճամարտակել համերից, բերանի մեջ ծորալուց, կարծես ինչ-որ մեկը ասել է, թե համով չի, ու չի ծորում։
    Ասածդ լավ չհասկացա, թե ինչ ա անկնարկում ու թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունեն։
    Ասել կուզես՝ էգոիստության բարձրագույն դրսևորում ա կարկանդակի մասին մտածելը՝ համով ա, թե չէ, երբ տառապող մարդի՞կ կան աշխարհում, թե՞ էդ կարկանդակն ա հասարակությանը սարքում հիվանդ, անադեկվատ ու տձև։

  17. #16394
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ առաջին հերթին խելքին ա վնասակար: Վնասի չափելիությունը՝ 8 միլիարդ զոմբիներ, որոնց գոյության իմաստը քաոսը շատացնելն է, չնայած որ հարցնես, ամեն մեկը մի հավայի բան կմոգոնի իր վիրտուալ իրականությունից:
    Դե դու էլ հո շաքար չես ուտում, քո խելքին վնաս չի տալիս, ասա տեսնենք, ո՞րն է գոյությանդ իմաստը։

  18. #16395
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե դու էլ հո շաքար չես ուտում, քո խելքին վնաս չի տալիս, ասա տեսնենք, ո՞րն է գոյությանդ իմաստը։
    Թիքեթ ջան, ոչ մի իմաստ չեմ տեսնում իմ գոյության մեջ: Նույնիսկ քաոսը շատացնելու մեջ եմ վայթե անճար։
    Բայց նայի, գոնե էդքանը հասկանում եմ, և ուզում եմ՝ դուք էլ ձեզ փրկեք կրուասանային կեղծ երջանկությունից
    Si vis pacem, para bellum

Էջ 1093 1113-ից ԱռաջինԱռաջին ... 93593993104310831089109010911092109310941095109610971103 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •