Սկզբում ուզում էի «Մենակ հայերը» թեմայում գրեի, բայց հեչ զվարճալի չլինելու պատճառով ստեղ եմ գրում:
Մենակ հայերն են, որ կարան նորակառույց շենքում տուն առնեն ու միանգամից բաց պատշգամբը շուշաբանդեն:Հասկացանք` հին, տրաքած շենքերի ճակատների վրա բոլորը թքած ունեն, բայց նորակառույցների վրա է՞լ:
Ու էդքանից հետո էլ երեւի էդ բնակարանի տերը դրսից նայողին կասի «Նայի, իմ բալկոնը ամենասիրունն ա»:![]()
Լրիվ համաձայն եմ գրառման հետ, բայց իրոք մի քիչ անհարմար ա: Հիմա ես մի 10 օր առաջ մեկին վարկանիշ եմ տվել, հիմա նորից ուզում եմ տալ, բայց իրենից հետո 4 հոգու եմ տվել: Կամ պիտի մի հոգու անիմաստ տեղը վարկանիշ տամ, կամ էլ սպասեմ էնքան, որ անհրաժեշտությունը լինի: Բայց էդ ժամանակ կարող ա մոռանամ
: Ուֆ, աչքիս` պիտի մի տեղ գրեմ, թե որ գրառումներին պիտի վարկանիշ տամ
:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:


Ճիշտն ասած՝ չեմ հասկանում, թե ինչու հենց նորակառույց շենքում չի կարելի շուշաբանդ անել։ Ի՞նչ տարբերություն։ Իր բնակարանն ա, ինչ կուզի ու երբ կուզի՝ կանի։ Բա եթե նոր տուն ա ստացել, վերանորոգում ա, բնական ա, որ շուշաբանդն էլ էդ ժամանակ պիտի անի, բա հո չի՞ սպասելու շենքը տրաքած դառնա, նոր իր համար ավելի հարմարավետ դարձնի։ Վերջիվերջո, մեկ ա, վաղ թե ուշ համարյա բոլորն էլ անելու են, մեկը պիտի առաջինը լինի, չէ՞։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
terev (24.05.2010)

Երևի թե Ռամշը ավելի լավ կբացատրի, մասնագիտորեն, իսկ մինչ էդ ես ասեմ իմ կարծիքը. ընդհանրապես ամեն նոր բան ափսոսում ես փչացնել, ավելի խնամքով ես պահում: Իսկ շուշաբանդ սարքելը շենքի ճարտարապետական տեսքը փչացնել է: Ընդհանրապես փողոցի կողմից հատկապես, ավելի ճիշտ երևացող տեղից, օրենքով չպիտի էլ թույլատրեն բաց պատշգամբը փոխել ու շուշաբանդ սարքել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Էդ ուրիշ բան, էդ դեպքում թող ընդհանրապես չթույլատրեն, բայց եթե թույլատրված ա, ի՞նչ տարբերություն, թե դա երբ կլինի։ Էլի եմ ասում. եթե մարդն իր տունը վերանորոգում ա, միանգամից շուշաբանդն էլ հետն ա անում–պրծնում ընդհանուր վերանորոգումից, ու դա բնական էլ ա։
Մի օրինակ բերեմ իմ կյանքից։ Մերոնց շենքում չորս բնակարան ունեցող շքամուտքում մենակ մեկն ա երկուսենյականոց, մնացածը երեքսենյականոց են։ Շենքը տասնչորս հարկանի ա, ու բոլոր տասնչորս հարկերում էդ երկու սենյականոցներից բոլորը, բացի մի քանի հոգուց, դեռ Սովետի տարիներին շուշաբանդ էին արել, պատշգամբի մի հատվածը փակել, դարձել խոհանոց, խոհանոցն էլ՝ ննջասենյակ։ Մինչև վերջին տարիները մեր բնակարանն էդ առումով միակ բացառությունն էր մնացել շենքում։ Հիմա էդ պարագայում ո՞րն էր շենքի տեսքն ավելի շատ գցում՝ շուշաբանդ արած տասներեք բնակարաննե՞րը, թե՞ մերը, որ շուշաբանդ արած չէր։
Ուզում եմ ասել, որ եթե արգելված չի, մեկ ա, բոլորն էլ վաղ թե ուշ անելու են, որովհետև բոլորն էլ ուզում են իրենց բնակարանն ավելի հարմարավետ դարձնել, ու եթե դրա հնարավորությունը կա, ինչի՞ չպիտի անեն։ Ուղղակի ոնց էլ լինի, մեկը պիտի առաջինը լինի, ու նման դեպքերում ամենաշատը էդ մեկին կմեղադրեն, ինչպես որ հիմա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման

Ան ջան, ես չգիտեմ թե Ռամշը հատկապես ինչի ա գրել էդ մասին, բայց իմ համար խիստ անհասկանալի ա, որ համապատասխան մարմինները նորակառույց շենքում կարող են դա թույլատրել: Էն, որ բնակիչը կուզի իրեն հարմար կերպ սարքել, ես հասկանում եմ, բայց որ նորակառույց շենքում տենց բան տեսնեմ՝ կապշեմ, ասածս պատճառով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (25.05.2010)
Արտակն արդեն շատ բան ասեց:
Ես էլ մի երկու բան ասեմ: Ան ջան «իր բնակարանն ա, ինչ կուզի կանի»-ով չի լինի: Բնակարանը իրենն ա շահագործելու ու առանց նախագծի փոփոխության վերանորոգելու համար: Դեպք գիտեմ` մարդ իրա տան մեջի կոնստրուկտիվ սյունը կտրել հանել ա, վիձիծե լի, իրան խանգարում էր` կահույք դնի: Որ մի 5 բալանոց երկրաշարժից սյան շարունակությունը իջնի իրա գլխին, էդ ժամանակ թող մտածի, թե ինչն ա խանգարում…Մյուսի խելքին էլ կարող ա վաղը փչի` վերցնի բալգարկան, պատերի ու միջհարկային ծածկերի մեջտեղներով սիրում իրա բնակարանը կտրի շենքի մեջից հանի, դնի գրպանը տանի, է հետո՞…
Բնակարանը, որը ես տեսել եմ, հենց սկզբից էլ նորմալ վերանորոգված ա եղել, եւրոպատուհաններով, եւն, ուղղակի գնողը որոշել ա, որ բաց պատշգամբի հաշվին կարելի ա եւս 2 քառակուսի մետրով բնակելի մակերեսն ավելացնել, որտեւ իրան էդ բաց բատշգամբը պետք չի: Ինչեւէ, ասեմ, որ նորմալ երկրներում, որտեղ կան էս ամենը կանոնակարգող օրենքներ, բնակիչը նույնիսկ պատուհանի շրջանակի գույնը իրավունք չունի փոխել, ուր մնաց շենքի ճակատի վրա մի բան ավելացնի կամ պակասացնի:
Օրինակ` Փարիզում կան շատ հին բնակելի շենքեր, որոնք հուշարձանների շարքին են դասվում: Այնտեղի բնակիչը նույնիսկ իրավունք չունի մի մեխ մեխել իր տան մեջ առանց հատուկ թույլատվության: Վերանորոգելու իրավունք էլ չունի, պետք ա հատուկ մասնագետը գա, հատուկ` հուշարձանի համար նախատեսված ձեւերով վերանորոգի:
Ճիշտ ա, սա լրիվ հակառակ ծայրահեղությունն ա, ու ամեն մարդ չի, որ խելքին մոտ կհամարի նման պայմաններում ապրելը, բայց ասածս էն ա, որ ինչ ուզել անել չկա:
Ան ջան, մարդ կա, իրա համար հարմարավետությունը ընդարձակ պատշգամբն ա, մարդ էլ կա` պատշգամբ ընդհանրապես չի ուզում: Հիմա բոլորի քմահաճույքը բավարարելու համար պետք ա քաղաքն այլանդակե՞լ:
Մեր շենքն էլ 90-ականների կեսերին ահագին առաջ են տվել: Հիմա էդ առաջ տված ճակատին որ հեռվից նայում ենք, ոնց որ Բեն Լադենի պայթացրած շենք լինի:Մի մասը մինչեւ հիմա նույնիսկ հատակի բետոնը չեն լցրել, մյուս մասը վերանորոգել են` մեկը իրա համար բարոկկոյի ստիլով, մեկը իրա պատշգամբին վերածննդի դարաշրջանի սյուներ ա դրել բազրիքի տակ, մեկը` գերժամանակակից ձւերով… Կարճ ասած` երեք տառ:
Մեկ էլ ավելացնեմ, որ ով ուզում ա տեսնի էդ նորակառույցի շուշաբանդը, թող այցելի Ներսիսյան փողոց, 8-րդ պոլիկլինիկայի դիմաց: Շենքը տեղից էլ ախմախ ճակատներ ուներ (եթե կարելի ա դրանք ճակատ անվանել), բայց մեկ ա, աբսուրդ ա շուշաբանդելը:

Տանելը չգիտեմ, բայց օրինակ մեր շենքում ադաթ ա՝ ում խելքին որ պատին փչում ա, պատուհան ա բացում, դրսից, որ մի անշնորհք տեսք ա, անհամաչափ պատուհաններով, ասենք մի հարկում նույն պատի վրա երկու պատուհան ա, մյուսում երեք, մյուսում մեկ, էն էլ իրար չեն համընկնում ուղղություններով: Չնայած դա էլ երևի ավանգարդ ա![]()

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ