Ուլուանա-ի խոսքերից
Հա, էդ տղամարդու ինքնասիրության պահը պատկերացրի, համաձայն եմ, կարող ա տենց խնդիր լինել: Չնայած ամեն դեպքում մարդիկ տարբեր են, տղամարդիկ` նույնպես, էն ա` Աթեիստն, օրինակ, տղամարդ լինելով, կարծես համաձայնել ա գրածիս: Բայց իրականում կարելի ա նաև առանց բացատրությունների: Օրինակ, Այվին կարող ա գրել (կամ զանգել չգիտեմ` ինչ ֆորմատով են շփվում), ասել` ո՞նց ես, էս ու՞ր ես կորել, կարծես ոչինչ էլ չի եղել, իբր, ոչ էլ նկատել էր, որ իրենց վերջին հանդիպման ժամանակ ինչ-որ բան մի քիչ ուրիշ ա եղել: Ի վերջո, Այվին համոզված էլ չէր, չէ՞, որ դա ինչ-որ բան ա նշանակում, այսինքն` կարող էր իսկապես ոչ էլ նկատած կամ ուշադրություն դարձրած լինել: Էդ դեպքում տղամարդկային ինքնասիրության հարց էլ չի առաջանա: Էդ մարդը, կարծում եմ, թեթևություն կզգա, որ, փաստորեն, իր էդ ժեստը, որի համար գուցե արդեն փոշմանել էր, չի ազդել իրենց հարաբերությունների վրա:
Էջանիշներ