Սենց մի գրառում էի արել ժամանակին ծխելու - ծխելը թողնելու թեմայով։ Էս համարենք 2-րդ սերիա էդ գրառման։
Ամեն օր, ամեն օր, ամեն օր կա ծխելու ցանկություն։ Էս պահին նույնիսկ, գրում եմ, ավատարս է աչքովս ընկնում․ Բոբը ծխո՜ւմ է, Բոբը ապրում է։ Թուքս կուլ եմ տալիս, էդ անտերը։
Ու հլը փորձեիք մեկդ Բոբին համոզել, որ վնաս է ծխելը, որ 10 տարի ավել կապրի, եթե ծխելը թողնի։ Չէր ստացվի, ընկեր։ Բոբը էն տղեն է, որ մահացավ, քանզի ոտնաթաթի ամպուտացիան էր կյանքը փրկելու միակ տարբերակը, իսկ էդ դեպքում ֆուտբոլ չէր կարողանալու խաղալ։ Ու դե արի կողմնորոշվի․ ի վերջո Բո՞բը մեռավ, թե՞ մենք ենք վաղուց մեռած, իսկ Բոբն ապրում է։ Բոբը հավերժ է։
Ծխողի օրագիր, վերջին անգամ ծխելուց
431 օր անց։
Էջանիշներ