Ինչ հավես ա շարադրում էս մարդը. մի գրառումը մի երեք անգամ կարդում եմ:
Շատ եմ սիրում իր գրավոր հայերենը (բանավորը արդեն չեմ հիշում):
Ինչ հավես ա շարադրում էս մարդը. մի գրառումը մի երեք անգամ կարդում եմ:
Շատ եմ սիրում իր գրավոր հայերենը (բանավորը արդեն չեմ հիշում):
Հրայր Թովմասյանի խնդրանքով, սրտիկը հետևից գրկող սմայլիկի էմոջիից բացի, ՖԲ-ն կավելացնի նաև սմայլիկը հետևից գրկող սրտիկի էմոջի։
(c) ԼԴ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
ivy (03.05.2020)
Էս երաժշտությունն իսկապես արտակարգ լավն ա, բայց հիշում եմ, որ դեռ վաղ մանկուց մեջս միշտ նենց անտանելի, աննկարագրելի խոր տխրություն ա առաջացրել (չնայած ոչ մի կոնկրետ մարդու, դեպքի կամ իրավիճակի հետ կապ չունի ու չի ասոցիացվում), որ ուղղակի չեմ կարողանում լսել, հնարավորության դեպքում միշտ խոսափում եմ: Տենց մի քանի երգ/մեղեդի կա, որ չնայած ահավոր դուրս գալիս են, բայց երբեք չեմ լսում, որ չթաղվեմ անհույս տխրության մեջ:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.05.2020, 07:42:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (03.05.2020)
Արտասահմաններից Հայաստան համեմատաբար էժան ծանրոց ուղարկելու ձև ով գիտի
Գլոբինգ? https://am.globbing.com/
Շինարար (05.05.2020)
Հայաստաննյան կազմակերպությունները էնքան ժլատ են օնլայն հաղորդկացության ժամանակ բառեր օգտագործելիս, փոխանակ ամեն մանրամասն մի բան էկլ հարցրածիցդ ավել ասեն, որ հաճախորդ գրավենԷս քանի օրն էլ Ինեկոբանկի հետ էի նամակգրության մեջ, ասում եմ՝ ուզում եմ քարտս փակել, բա քարտի վրա պարտք կա, այն չի կարող փակվել, ասում եմ՝ բա հմի դա տենց մնալո՞ւ ա: Թե՞ ես եմ սովորել ՄԹ-ի մակարոնի տուփերի վրա գրվածին՝ ջուրը եռացնել, ավելացնել աղ, լցնել մակարոնը, ջեռուցումը անջատել, թողնել տասը րոպե, եթե փափուկ եք սիրում, տասներկու, ջրքամել, մատուցել Ձեր նախընտրած սոուսով, ուտել՝ ծամելով, փաթեթը ուղարկել վերամշակման
Հայաստանում վստահում են հաճախորդի տրամաբանությանը:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Շինարար (06.05.2020)
Էս բանկերի ու սերվիսի թեմայով՝ դուք պիտի տեսնեք ամերիկյան սերվիսը, որ հենց մի քիչ շփոթված դեմքով բանկ ես մտնում կլերկները դիմացդ խուջիկ-մունջիկ են գալիս, թե էլ ինչով քեզ արագ օգնեն։
Որ տեղափոխվել էինք Կալիֆոռնիա, ու առաջին անգամ հոթելից պիտի անցնեինք վարձով տան, Cashier's check պահանջեցին (իսկի չգիտեինք էդ ինչ ա), ասին՝ ցանկացած բանկ մտնեք, կանխիկ փող տաք, ձեզ կտան․․․ Առաջին բանկը, որ աչքներիս ընկավ «Bank of America»-ն էր, տենց մտանք կմկմալով ասինք՝ Cashier's check, ասին՝ բա իհարկե, համեցեք, ահա խնդրեմ, ասինք՝ բա հաշիվ կարող ե՞նք բացել, ասին՝ բա իհարկե՝ չեքինք, սեյվինք, հեսա բացնեք, բա ասինք՝ բա մենք ոչ քաղաքացի ենք, ոչ էլ դեռ հասցե ունենք, իսկի պռավա չունենք, ասին՝ պռոբլեմ չկա, ինչ թուղթ ունեք, էդ տվեք, հանեցինք հայաստանյան անձնագրերը տվեցինք, 15 րոպեյվա մեջ դառանք բանկի հաճախորդ։ Քրջոտ-ջնսոտ տեսք ունեինք, ունեցածներս էլ մի երկու հազար մանեթ ։Ճ
Ու էս արդեն համարյա 8 տարի մի 5-6 բանկերի հետ գործ ենք ունեցել առանց որևէ խնդրի, վերջին անգամ 4 տարի առաջ եմ ֆիզիկապես բանկ ներկայացել մի անգամ՝ հիպոթեկային վարկ վերցնելու համար։ Իսկ վարկ վերցնելու համար հեռախոսիդ համարը օնլայն մի տեղ գրում ես, սաղ բանկերից քեզ սկսում են զանգել ու վարկի տոկոսներ սակարկել, ու խնդրել, որ իրենցից վարկ վերցնես, իսկ իմ հավատարիմ բանկը ասել էր՝ ցանկացած քվոտա ուրիշ բանկից բերես (ընդամենը էլեկտրոնային նամակ ֆորվարդ անելը օքեյ էր), մենք նույնով քեզ կտանք ու էդ սաղ տևեց երկու-երեք օր, առանց հետևս աթոռիցս պոկելու ու գործից կտրվելու։
Իսկ Հայաստանում դու ոչ մեկին պետք չես, ոչ որպես հաճախորդ, ոչ որպես մարդ, պիտի ընկնես ոտերը, որ քեզ մի հատ չմո սերվիս տան։
Այ էս պատճառով են ամերգայեն եգած ախպարները թարախ դեմք ընդունում Հայաստան գալիս![]()
Si vis pacem, para bellum
Varzor (07.05.2020)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ