Պապաս շինարար արհեստավոր ա: Ինքը շաատ հանգիստ մարդ ա, ես իրան չեմ հասնի էդ առումով: Անընդհատ տարբեր տեղեր ա աշխատում, այսինքն՝ մասնավոր, բնակարանի վերանորոգում, խանութ և այլն, գործատուն անընդհատ փոխվում ա: Հայաստանում, գիտես, գործատուները համոզված են, որ շինարարները բան չեն հասկանում, ամենահիմար գաղափարներով գալիս են՝ էս սենց պիտի անես, գաջը սենց պիտի քաշես, քարը սենց պիտի դնես, ներկը սենց պիտի բացես, կլոր պատի հետ դուռն էլ պիտի կլոր լինի և այլն: Ինչևէ: Պապան երբեք աշխատանքից տանը չի խոսացել: Ինքը դրա կարիքը չունի, էս առումով ա, որ ասում եմ՝ իրան չեմ հասնի: Ես տանը ամեն դեպքում ինձ թույլատրում եմ լիցքաթափվել: Իր գործընկերներից մեր տանը գալիս էին ջղայնացած խոսում, տենց իմանում էինք, որ սթրեսային իրվիճակներ են լինում: Պապան ասում ա՝ գործի տեղն էլ հակաճառում են գործատունին, վիճում հետը, թե տենց ոնց կլինի: Պապան ասում ա՝ հա, քո ասածն ա, բա ուրիշ էլ ոնց, հենց տենց էլ անում ենք: Նրանք շատ են տեսնելու՝ ինքը գաջը ոնց քաշեց, քարը ոնց դրեց քարի վրա, ներկը ոնց բացեց: Խորհուրդը տալիս են, գնում, ինքը իր ձևով անում ա, ասում ա՝ քո ասածով արեցի: Կլոր դռան պես հարցերն ա, որ դե հետո կերևա, որ դուռը կլոր չեղավ, տենց բաներն էլի խաթրով ասում ա՝ բայց տենց սիրուն կլինի՞ որ: Դու ճաշակով տղա ես, որտե՞ղ ես տենց բան տեսել: Մի խոսքով՝ առանց տաքանալու, առանց ջղայնանալու խաթրով, ջիգյարով համոզում ա: Բայց ամենակարևորը որ ներքուստ էլ մարդը չի ջղայնանում: Փոխարենը ջղայնանալու ամբողջ էներգիան քաղաքական թեմաների վրա ա ծախսում, թող ու փախի
Գիտեմ, որ դա բնավորություն ա, ամեն մարդ չի կարող, սովորելով չի երևի, բայց ես էլ հնարավորինս իր պես եմ հարցերը լուծում: Դասի պլանը տալիս են, նույնիսկ քննարկումներին հարցեր չեմ տալիս: Ես գնում եմ իմ ձևով անում: Նենց չի որ պլանները պարտադիր վատն են, բայց եթե իմը չեն, ինձ դուր չեն գալիս էդ պահին, չեմ կարող հավեսով դաս անցկացնել: Լինում ա՝ ես իմ ձևով անում եմ, տեսնում եմ՝ սխալ արեցի, լավ չանցավ, մյուս անգամ գուցե հանձնարարված ձևով փորձեմ, լինում ա շատ էլ լավ ա անցնում:
Իհարկե, եթե խոսքը համատեղ հոդվածին ա վերաբերվում, երևի էդտեղ քո ինքնուրույն ձևով անելու ու կոնֆլիկտից խուսանավելու ավելի քիչ հնարավորություն կա: Մեկ էլ կներես, եթե էս գրածս քո ասածի հետ ընդհանրապես կապ չունի: Արդարացումս՝ թեմայից դուրս բաժնում ենք
Էջանիշներ