User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 75 հատից

Թեմա: Վիզուալ հիշողություն, վիզուալ ընկալում

  1. #16
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,388
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնակի կամ լրիվ դալտոնիզմով տառապողներն իհարկե գույներն սյլ երանգներով են տեսնում կամ ընդհանրապես դրանք չեն տեսնում:

    Օրինակ էստեղ 57 նկար կա, թե ինչպես են տարբեր աստիճանի color blindness ունեցող մարդիկ տեսնում աշխարհը:

    Բայց դե նույն գույների տարբեր երանգները սեփական աչքերով էլ կարելի ա տեսնել:
    Անգամ նույն պատկերները կարող են աչքիդ տարբեր ֆորմաներ ընդունել:
    Տո նույնիսկ ոտքերիդ տակի ամուր հատակը փոթորկվող ու բարձր ալիքներով օվկիանոսի վերածելու համար պարտադիր չի ամենավառ երևակայությունն ունենալ..
    Դրա համար ընդամենը լավ երաժշտության տակ դանդաղ ըմբոշխվող մի շիշ թունդ խմիչք ա հարկավոր..
    Իսկ ավելի սուր զգացողությունների համար՝ 2 շիշ.. )))
    Դալտոնիզմը ու էս նկարները ուրիշ են․ մենք գիտենք որ մարդը ասենք կարմիր գույնը չի տեսնում․ կարմիր գույնի ռեցեպտորները չունի աչքի մեջ հետևաբար կարող ենք գունավոր նկարից անջատել կամ թուլացնել կարմիր գույնը ու կիմանանք թե մոտավորապես ոնց ա ընկալվում աշխարհը էդ գույնի բացակայության դեպքում։

    Բայց հիմա պատկերացրու որ երկու հոգի հավասար չափով ստանդարտ դիապազոնի բոլոր գույները իրանց նրբերանգներով տեսնում են ու մեկին մեկ կարան նույնականացնեն։ Հա երկուսս էլ նկարում «կապույտ» անունով կոնկրետ երանգի բոլոր առարկաները կտարբերենք մյուս գույներից ու երանգներից ու կասենք որ սա նույն «կապույտն» ա նկարի էս ու էս հատվածներում, իսկ էս մյուս հատվածում կապույտի ուրիշ երանգ ա, իսկ էս մյուսը կարմիր ա։ Բայց արդյո՞ք երկուսիս տեսած կապույտը նույն տեսքն ունի մեր գլխներում։ Կարող ա կապույտը քո գլխում էն տեսքը ունի, ինչ իմ գլխում կարմիրը։ Կամ ընդհանրապես ուրիշ տեսք ունի, որ ես չեմ էլ ընկալում տենց բան։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բարեկամ (16.09.2020)

  3. #17
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,139
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Առարկաները վիզուալիզացնել չկարողանալու մասին չգիտեմ, բայց դեմքերը հիշելու/նկատելու անկարողությունն անուն ունի՝ prosopagnosia (դիմակուրությո՞ւն ): Հաստատ մի անուն էլ էն մյուսը կունենա։ Էնքան սենց կենսաբանական յուրահատկություններ կան, որ խորանում ես, գլուխդ պտտվում ա ։Դ

    Էս վիդեոն էի տեսել մի երկու ամիս առաջ, միանգամից ասոցացվեց ։Ճ

    Աֆանտազիա։ Աչքերը փակելու դեպքում մտքի մեջ որևէ պատկեր վիզուալիզացնելու անկարողություն։ Ահագին տարածված երևույթ ա։ Նորմա ա։

    Պրոզապագնոզիան դեմքերը չճանաչելու ունակությունն ա ու կարա լինի տարբեր աստիճանի։ Թեթև դեպքերում մենակ ֆոտոյով ա սահմանափակվում չճանաչելը։ Ծանր դեպքերում՝ ոչ միայն չի ճանաչում դեմքերը, այլև չի դասակարգում պատկերը որպես դեմք, բայց դե էդ կարգի սուր դեպքը կարա ընդհանուր վիզուալ ագնոզիայի տակ ա գնա։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.09.2020), Արշակ (15.09.2020)

  5. #18
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,143
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Աֆանտազիա։ Աչքերը փակելու դեպքում մտքի մեջ որևէ պատկեր վիզուալիզացնելու անկարողություն։ Ահագին տարածված երևույթ ա։ Նորմա ա։
    https://en.wikipedia.org/wiki/Aphantasia վայ քու արա, էս լրիվ իմ մասին ա։
    Հետաքրքիրն էն ա, որ ինչ որ մարդու կամ շենք կամ առարկա ասես նկարագրի չեմ կարող պատկերացնել ու նկարագրել։ Բայց որ մարդկանց կամ շենքերի լիքը նկարներ տաս, 99% տոկոսով կասեմ որի մասին էր խոսքը գնում նույնիսկ շատ երկար ժամանակ հետո։

  6. #19
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,320
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ առաջարկում էի, է, որ ավտոյով ցկցկալով քշել, բան, ասենք` Օրեգոնով։
    Հա, ուրեմն Օրեգոնը հանեք ցուցակից։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.09.2020)

  8. #20
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,320
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    https://en.wikipedia.org/wiki/Aphantasia վայ քու արա, էս լրիվ իմ մասին ա։
    Հետաքրքիրն էն ա, որ ինչ որ մարդու կամ շենք կամ առարկա ասես նկարագրի չեմ կարող պատկերացնել ու նկարագրել։ Բայց որ մարդկանց կամ շենքերի լիքը նկարներ տաս, 99% տոկոսով կասեմ որի մասին էր խոսքը գնում նույնիսկ շատ երկար ժամանակ հետո։
    Դպրոցում նկարչությունից ու գծագրությունից երկուս ե՞ս ստացել։ Հիմա թղթի վրա որևէ բան չես կարո՞ղ նկարել երևակայությամբ։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  9. #21
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,143
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դպրոցում նկարչությունից ու գծագրությունից երկուս ե՞ս ստացել։ Հիմա թղթի վրա որևէ բան չես կարո՞ղ նկարել երևակայությամբ։
    Նկարչությունից ընհանուր առմամբ շատ վատ եմ։ Գծագրեր, երկրաչափություն լավ եմ։ Բայց ինձ թվում ա էդ էդքան էլ կապ չունի մտովի պատկերացնելու հետ։ Որ ինչ որ բան գծում եմ, աչքիս առաջ ա, տեսնում եմ։ Բայց նույնը չեմ կարող փակ աչքերով «տեսնել»։
    Վերջին խմբագրող՝ Ներսես_AM: 16.09.2020, 03:41:

  10. #22
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,019
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Խուլ կամ կույր մարդը գիտի, որ իր կուրությունը սահմանափակում ա ու էդ իր համար big deal ա առօրյա կյանքում․ էդ ընկերոջս հետ հարյուր տարի ա շփվում եմ, սկի չգիտեի ու զուտ պատահական իմացա, երբ ասեցի, որ աչքերս փակ փորձում եմ ձեռքիս զգացողությունները ընկալել, ձեռքիս վիզուալ պատկերը մեջ ա ընկնում, փորձում էի իրան պրոբլեմը բացատրել, ինքն էլ ասեց ինքը տենց չի պատկերացնում։ Թե չէ էդ իրան առանձնապես չէր խանգարում կարծես։ Իրան իրա տարածական ուժեղ ընկալումը ոնց–որ հերիք էր։ Ճիշտն ասած ես էլ իր տարածական ընկալումը չջոկեցի ինչ ա կոնկրետ, նենց որ կարող ա ես էլ իրա էդ թույն զգայարանից եմ զուրկ
    Ինձ մոտ տարածական պատկերացման հարթակում են թվերը (այդ թվում տարիքը, տարեթվերը, և առհասարակ ժամանակագրությունը), տարվա եղանակներն ու ամիսները, ու էլի մի բան էլ կար՝ նոր հիշում էի, մոռացա

    Իմ նշած բաների տարածական պատկերացումն էն ա, որ տարածության մեջ դրանք որոշակի դիրք ունեն՝ դիտողի (այսինքն՝ իմ) և միմյանց նկատմամբ, ընդ որում՝ պարտադիր նաև գույն, ավելի ճիշտ՝ երանգ։ Ես ուրիշ ձև չեմ կարողանում պատկերացնել նշածս կոնցեպտները։
    Օրինակ, տարվա եղանակներն ինձ մոտ շրջանակի մեջ են, և շրջանակը եթե բաժանենք 12 սեգմենտի, ապա վերևի երեք սեգմենտում ձմռան ամիսներն են, ձախ քառորդում՝ գարնանը, հարաւում՝ ամառն է, իսկ արևելքում՝ աշունը, իսկ ամիսների ենթասեգմենտներն իրարից բաժանվում են գունային երանգով, որոնք սահուն փոխակերպվում տվյալ ամսվա գույնին (իմ ասոցիացիայով) էդ շրջանի պտույտով։ Հետաքրքիր ա, որ պտույտը ժամսլաքի հակառակ ուղղությամբ ա։
    Ինչ վերաբերում ա թվերի՝ տարածության մեջ դասավորված լինելուն, դա մի քիչ ավելի դժվար ա բացատրելը Երևի ա նկարել ա պետք, բայց նկարով էլ տարածականությունը (և խորությունը, հա, էնտեղ փոս ընկած մասեր, ստորոտներ ու գագաթներ կան մի քիչ անսովոր տեղադրմամբ) դժվար կլինի ներկայացնել, դրա համար հմուտ նկարիչ ա պետք լինել ու երանգների տարածական վերարտադրման վարպետ։

    Ես էլ շատ թույլ եմ մարդկանց անունները հիշելով, ինչը շատ անհարմար բան ա, հատկապես երբ նոր ես ծանոթանում մարդու հետ ու անմիջապես մոռանում ես անունը, (չգիտես ոնց դիմես զրուցելիս), ճիգեր են պետք ու լարում չմոռանալու համար, իսկ երբ մի խումբ մարդիկ են, դա արդեն կատաստրոֆա ա։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (16.09.2020), Նաիրուհի (16.09.2020), Ուլուանա (16.09.2020)

  12. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,219
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ տարածական պատկերացման հարթակում են թվերը (այդ թվում տարիքը, տարեթվերը, և առհասարակ ժամանակագրությունը), տարվա եղանակներն ու ամիսները, ու էլի մի բան էլ կար՝ նոր հիշում էի, մոռացա

    Իմ նշած բաների տարածական պատկերացումն էն ա, որ տարածության մեջ դրանք որոշակի դիրք ունեն՝ դիտողի (այսինքն՝ իմ) և միմյանց նկատմամբ, ընդ որում՝ պարտադիր նաև գույն, ավելի ճիշտ՝ երանգ։ Ես ուրիշ ձև չեմ կարողանում պատկերացնել նշածս կոնցեպտները։
    Օրինակ, տարվա եղանակներն ինձ մոտ շրջանակի մեջ են, և շրջանակը եթե բաժանենք 12 սեգմենտի, ապա վերևի երեք սեգմենտում ձմռան ամիսներն են, ձախ քառորդում՝ գարնանը, հարաւում՝ ամառն է, իսկ արևելքում՝ աշունը, իսկ ամիսների ենթասեգմենտներն իրարից բաժանվում են գունային երանգով, որոնք սահուն փոխակերպվում տվյալ ամսվա գույնին (իմ ասոցիացիայով) էդ շրջանի պտույտով։ Հետաքրքիր ա, որ պտույտը ժամսլաքի հակառակ ուղղությամբ ա։
    Ինձ մոտ էլ ա ճիշտ նույն կերպ, բայց միշտ մտածել եմ, որ դա ստանդարտ պատկերացում ա` բոլորին բնորոշ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #24
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,019
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մոտ էլ ա ճիշտ նույն կերպ, բայց միշտ մտածել եմ, որ դա ստանդարտ պատկերացում ա` բոլորին բնորոշ...
    Չէ, ճիշտ նույնը չի։ Հարցրել եմ տարբեր մարդկանց. ամեն մեկի մոտ իր ուրույն ձևով ա ասենք տարվա լեյաութը, օրինակ՝ ուղղահայաց գծով, կամ գունդ (որի վրա ասենք ձմեռն ու գարունը "հակառակ" կողմում են ու միշտ "չեն երևում" )

  14. #25
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    32
    Գրառումներ
    3,209
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    https://en.wikipedia.org/wiki/Aphantasia վայ քու արա, էս լրիվ իմ մասին ա։
    Հետաքրքիրն էն ա, որ ինչ որ մարդու կամ շենք կամ առարկա ասես նկարագրի չեմ կարող պատկերացնել ու նկարագրել։ Բայց որ մարդկանց կամ շենքերի լիքը նկարներ տաս, 99% տոկոսով կասեմ որի մասին էր խոսքը գնում նույնիսկ շատ երկար ժամանակ հետո։
    դրան էլ վակցինա կա, acid
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  15. #26
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,143
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    դրան էլ վակցինա կա, acid

  16. #27
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,790
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրն էն ա, որ ինչ որ մարդու կամ շենք կամ առարկա ասես նկարագրի չեմ կարող պատկերացնել ու նկարագրել։ Բայց որ մարդկանց կամ շենքերի լիքը նկարներ տաս, 99% տոկոսով կասեմ որի մասին էր խոսքը գնում նույնիսկ շատ երկար ժամանակ հետո։
    Հասկանում եմ, թե ինչ ես ասում, որտև մեկը ինձ մոտ էլ տենց շատ ա եղել:
    Բայց, դրան զուգահեռ, սենց բան էլ կա.
    ասենք ինչ-որ բան ես կորցրել՝ մի տեղ դրել ես ու ոչ մի կերպ չես հիշում, թե ուր..
    ես օրինակ կարող եմ աչքերս փակ փորձել վերադառնալ էդ պահը ու հիշել, թե ոնց դա կորցրեցի:
    Իսկ քո մո՞տ ոնց ա էդ պահը ստացվում:

    Հետաքրքիր ա, իսկ հիշողություններդ ո՞նց են նյութականանում մոտդ:
    Ասենք՝ ինձ մոտ դրանք բոլորը կապված են կոնկրետ դեմքերի ու պատկերների հետ:
    Հիշելով ինչ-որ մի բան՝ ոնց-որ նորից վերապրես էդ պահը..
    Իսկ քո մո՞տ ոնց ա դա կատարվում:

    Երազներ տեսնում ե՞ս:

    Հ.Գ. Եթե շատ անձնական են հարցերը՝ սորրի:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #28
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,790
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեկամը, ինչպես և կարելի էր ենթադրել, շատ յուրահատուկ ու հմայիչ ներաշխարհ ունի:

    Չնայած, որ լավ չպատկերացրեցի, թե ոնց են էդ ժամսլաքի հակառակ ուղղությամբ շրջանն ու խորդուբորդությունները հնարավոր, բայց շատ հետաքրքիր էր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #29
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,456
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն օրը ընկերներիցս մեկի հետ էի խոսում, չգիտեմ ոնց հասանք դրան, բայց ասում ա, որ ինքը վիզուալ հիշողություն/ընկալում չունի ընդհանրապես․ ասում եմ՝ ո՞նց, օրինակ հիմա մտքումդ չես կարա՞ վիզուալ ասենք կարմիր խնձոր պատկերացնես, ասում ա՝ չէ։ Բա հիմա որ իմ դեմքին չնայես, դեմքս չես հիշի՞։ Ասում ա՝ չէ։ Ծնողներիդ դեմքն էլ չես կարա՞ մտքումդ պատկերացնես՝ չէ։ Ասում ա․ «ես ամեն ինչ զուտ տարածական եմ պատկերացնում՝ ժամանակի ու տարածության մեջ իրանց զբաղեցրած դիրքերով»։
    Ընդ որում, հետաքրքիրն էն ա, որ էդքանով հանդերձ, էդ ընկերս արվեստագետ ա։

    Հետաքրքիր ա, թե ինչքան տարբեր են մարդիկ ընկալում աշխարհը․ նույնիսկ զգայարանների մակարդակում, չնայած, որ բոլորս էլ կարծես նույն զգայարաններն ունենք (եթե իհարկե «տեխնիկական» սահմանափակումներ չկան)։

    Ասում են շներն էլ աշխարհը առաջին հերթին հոտով են ընկալում․ տեսողություն ու լսողությունը շատ ավելի փոքր դեր ունեն։ Հետաքրքիր կլիներ ժամանակավոր փորձել էդ ընկալումը

    Հա՜, հիշեցի թե ընկերոջս հետ ոնց էս թեմային հասանք․ պատմում էի, որ վիպասանա մեդիտացիայի ժամանակ, երբ պետք ա աչքերդ փակ մարմինդ «սկան» անել՝ հերթով մարմնիդ ամեն մի սանտիմետրը մտքով դիտարկել թե ինչ ֆիզիկական զգացողություններ ունես մարմնի էդ հատվածում՝ տաք, ցուրտ, ղդիկ, քոր, ծակծկոց, աղվամազերիդ շարժ, իսկ երբ ուշադրությունդ ու կենտրոնացումդ ավելի ա նրբանում, էդ ամենից անդին նաև զգում ես որոշակի «սպիտակ աղմուկ» որ միշտ տեղում ա ու լիքը ուրիշ Աստված գիտի որտեղից ջրի երես դուրս եկող զգացողություններ էլ, բայց միևնույն ա․ երբ փորձում էի ասենք զգալ ձեռքիս մաշկի վրա զգացողությունները, անկախ ինձնից փակ աչքերով վիզուալ պատկերացնում էի ձեռքս ու էդ խանգարում էր զգայական իրականությունը օբյեկտիվ ընկալելուն՝ չէի կարողանում զուտ մաշկիս նյարդային վերջույթներով «աշխարհին նայել»։ Ոչ մի կերպ չէր ստացվում սեփական մարմնիս պատկերավոր/վիզուալ ընկալումն «անջատել»։ Իսկ պարզվում ա, մարդ կա, որ իրա մոտ միշտ անջատած ա, չնայած, որ նորմալ տեսողություն ունեն։

    Ի դեպ, միշտ հետաքրքրել ա․ տեսնես ի ծնե կույր մարդիկ աշխարհը ո՞նց են ընկալում։ Նաև, երկու հոգի, որ նորմալ, գունավոր տեսողություն ունեն, նույն ձևով ե՞ն տեսնում աշխարհը։ Ասենք կապույտը բոլորի համար էլ նույն տեսքն ունի՞
    Մի խոսքով, սենց խառը մտքեր
    Ահագին հետաքրքիր թեմա է, եկեք առանձին թեմա սարքենք։

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (16.09.2020), Դեղին մուկիկ (16.09.2020)

  20. #30
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,019
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամը, ինչպես և կարելի էր ենթադրել, շատ յուրահատուկ ու հմայիչ ներաշխարհ ունի:

    Չնայած, որ լավ չպատկերացրեցի, թե ոնց են էդ ժամսլաքի հակառակ ուղղությամբ շրջանն ու խորդուբորդությունները հնարավոր, բայց շատ հետաքրքիր էր:
    Տարին հեշտ ա, կարող եմ գրաֆիկորեն պատկերել (հենց ժամանակ գտա), բայց թվային աշխարհը չեմ կարողանա։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (16.09.2020)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •