մարդ եղած վախտ-ի խոսքերից
Էդ հարցը տվեցի, որտև կախված նրանից, թե ով ա լսարանը իմ վերաբերմունքը ու պատասխանը հարցին ահագին տարբեր ա/կլիներ։ Իրականում ինձ տենց հարց երբեք չեն տվել, ասենք՝ ինչի՞ն ես պարտական քո հաջողություններով։ Կարող ա ձեզ փոդքասթների են հրավիրում, հարցնում են․ ի՞նչ իմանամ։
Առօրյա խոսակցություններում էդ թեման սովորաբար առանց հարցնելու ա շոշափվում։ Ուղղակի մեկը գալիս ասում ա, թե ինչքան ա տառապել/տառապում էսինչ բանի համար։
Իսկ եթե ինքս իմ համար եմ մտածում, ապա շատ վերապահումով եմ վերաբերվում իմ վիճակին ու հաջողություն բառին։ Իմ կյանքի ամենաէական հաջողությունը համարում եմ էն, որ երբ մի քանի տարի առաջ շատ մոտ էի մեռնելուն, չմեռա։ Դրա մասին ակումբում խոսել եմ, ակումբից դուրս էլ լիքը խոսում եմ (հաճախ առանց հարցնելու ։Դ )։ Երևի եթե այլ, ավելի աշխարհիկ ոլորտների էլ նույն եռանդով վերաբերվեի, էդ դասական “հաջողության” դաշտերում էլ ավելի հաջողակ լինեի։
Դասական չափանիշներով “հաջողության” (ստատուս, փող, ընտանիք և այլն ֊ կամայական հերթականությամբ) հասնելով ուշքս չի գնացել, ճիշտն ասած, ու էդ ոլորտներում ջանքերս/տառապելս վերևում նշածիս համեմատ համարում եմ բզբզոց (այվիի ասած՝ “ջանք չեմ թափել” ։))։ Ինչի էլ որ հասել եմ, ավելի շուտ հասել եմ շատ անգամներ ճիշտ տեղում հայտնվելու շնորհիվ, ու նաև չափավոր խելքի շնորհիվ (դրա համար էլ ջանք չեմ թափել)։ Իրականում համարում եմ, որ հայտնվել մի տեղում, որտեղ կարելի ա ինչ֊որ քանակի ջանք թափելով հասնել ինչ֊որ հաջողության, արդեն արտակարգ արտոնություն ա։ Ես էդ արտոնությունից ոչնչոտ օգտվում եմ ֊ թափում եմ չափավոր ջանք (որի ռեսուրսը էս պահին ունեմ, ինչը էլի արտոնություն ա), ստանում եմ չափավոր հաջողություն։
Էջանիշներ