Ես էդ հանդիպմանը չկայի՞Շատ վատ հիշողություն ունեմ
![]()
Չեմ հիշում՝ Գաղթականին առցանց կենդանի տեսած լինեմ, ու ֆբ-ի իր նկարներից էլ (ֆբ-ում ընկեր ենք) իրեն Ակումբի Գաղթական չեմ ընկալում, Ակումբում ինքն իմ համար իր ավատարն ա ու Գաղթական բառի Գղթ ձայնավորների ասոցիատիվ պատկերը![]()
Ինձ թվում ա՝ վիրտուալ հարթակներում սինեսթեզային ասոցիացիաներն են կայուն աշխատում, նույնիսկ երբ հետո իրականում տեսնում ես մարդուն։
Հրես Գաղթականի պատմությունը, դու չկայիր էդ սեանսում։
Հ․Գ․ Արեք Հայաստանում հանդիպենք։ Ես վայթե նոյեմբերին կամ դեկտեմբերին կգնամ էս անգամ, սիրտս մռայլություն ա ուզում։
Si vis pacem, para bellum
Չէ, էդ փորձից չունեմ, ու մի տեսակ չեմ պատկերացնում։ Ակումբը պիտի վիրտուալ լինի ու վերջԵթե իրականություն ես, ինչ գործ ունես Ակումբում, դրա համար կա իրական աշխարհը, որտեղ դու ավելի շատ ձև ես, քան էություն։ Իսկ ակումբում մաքուր էություններ են թափառում, ու չէի ուզենա դրանք պղտորել` խառնելով իրականությանը։
Իմ մոտ սկզբից էր տենց։ Հետո բոլոր էմոցիաները սպառվեցին։ Բառի ուղղակի իմաստով սպառվեցին։ Էն որ հասկանում ես ինչ ա կատարվում, բայց սառել ես, ոչմիբան չես զգում։ Ոնց որ կողքից նայողի դերում լինես։
Փշոյի երեկվա 86600-ի ու կադաստրի մասին հայտարարություններից հետո սաղ երբեմնի նիկոլական շրջապատս շոկի մեջ ա։ Նենց չի որ չէին սպասում տենց բան, ուղղակի շոկի մեջ են էն բացեիբաց լպիրշությունից, որով իրանց իսկ Նիկոլը միզում ա հենց իրանց վրա։ Ես դադարել եմ զարմանալ, ու կողքից նայողի հետաքրքրասիրությամբ հետեւում եմ դրանց ռեակցիային։
Հ․Գ․ Ակումբը երեւի աշխարհի ամենավատ տեղն ա սենց գրառման համար։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
StrangeLittleGirl (25.05.2023)
Հա, էդ կողքից նայողի դերը լրիվ իմ մասին ա, ոնց որ ինձ հետ չկատարվի, ոնց որ կապ չունենամ էս ամեն ինչի հետ։ Բայց ընկերներս գրում են ինձ, շատ վատ են, ես էլ մտածում եմ՝ ինձ ի՞նչ ա էղել, որ էլ ռեակցիա չեմ տալիս։
Իսկ նիկոլականների շոկ կուզեի տեսնել։ Իմ իմացած ստաժավոր որ նիկոլականների էջ մտնում եմ, դեռ շարունակում են բարբաջել ու արդարացնել։ Հիմա էլ մեկն ասում ա տարածքային ամբողջականության ճանաչում չի նշանակում ինքնորոշումից հրաժարվել, մյուսները ջանասիրաբար կիսվում են։
Հ.Գ.-իդ մասով էլ համաձայն եմ։
Enna Adoly (26.05.2023), Վիշապ (26.05.2023)
Բա չեք ասում ինչ ա եղել։ Բա չեք ասում ինչ ա պատահել։ Պարզվում ա մեր գառլախ իրականության մեջ լուսավոր կետեր էլ կան ու պետք ա երկու աչքով քոռ լինել դա չտեսնելու համար։
@Աթեիստ ջան, ու մնացած նիկոլիստ ջաներ, աչքներս լույս լինի, վերջապես եկավ այդ օրը։ Վերջապես մեր պարեկները ոչ միայն 40 հազար դոլարանոց թազա Տոյոտա Քեմրիներով կչափչփեն Փշոյի թողած Հայաստանի մնացորդները, այլ նաեւ՝ ուշադրություն-ուշադրություն՝ սեգվեյներով։ Ինչ լավ ա չէ, ինչ հավես ա չէ, ինչ կայֆ ա չէ, երջակնությունից տեղս չեմ գտնում։ Հետո էլ կասեն Նիկոլստանում լավ բաներ չեն լինում։
Աթեիստ ջան, էլ պարեկներին #չուլպատրուլ մի ասա, խնդրում եմ, սեգվեյով հանցագործ բռնող պարեկը չի կարա չուլ լինի։
Էն կադաստրի թուղթն էլ ուշանում ա, թաղեմ դրանց։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Էս հայաստանյան իրականությունից ու շոկից խոսողները ոնց որ նոր ծնված լինեն։ Ես հայաստանյան իրավիճակից շոկի մեջ էի ընկնում երեխա վախտերս, որ հարևան քուչով ման գալիս մեկ մեկ անդաստիարակ ու հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող երեխեքը հարձակվում էին վրես զուտ իմ ներկայության ու շուրջ բոլորը նայելու համար։
Պատանի վախտերիցս ինձ համար լրիվ նորմալ ա բոլոր հնարավոր ու անհնար, հետաքրքիր ու անհամ երևույթները Հայաստանում։ «Կադաստրի թուղթ»-ն էլ «Խիյարի թարս բուսնելու» պես մի բան ա, շատ ե՞ք շոկի մեջ ընկել։
Օվերդոզ ջան, եկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես։ Ապեր, ոստիկանների ոտերը ցավում ա շատ քայլելուց, իսկ հոգնած ոտերով ոստիկանի մոտ անարդար հիմարություններ անելու շանսերը մեծանում են, հետևաբար, սեգվեյներով վայթե ոստիկանները կլինեն ավելի կիրթ ու բարյացակամ։
Si vis pacem, para bellum
Ինձ թվում ա` միակ պատճառը, որ քո վրա հարձակվում ու տփում էին էն ա, որ քուչում էլ էիր սաղին ծոմախառը կետոյաք*ն անում։
Բայց լուրջ, Վիշապ հոպար, ինձ հետաքրքիր ա` էս թիթեռնիկ ցանցառ գրառումը որ արել ես, գոնե խորացել ես իմ գրած ողբերգության սաղ խորության մեջ, թե չէ։
Մյուս կողմից էլ` լավ ա որ գալու ես Հայաստան, հույս ունեմ ստեղի պիզդեցի խորության աստիճանը լրիվ կընկալես ու մյուս անգամ կայֆավատ լինելու փոխարեն արդեն ձեն ձենի տված կզռռանք հուսահատ անզորությունից։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Ապեր, մարդկային հիմարությունից բխող չնչին պրոբլեմները կարծում եմ չարժի համատիեզերական ողբերգություն սարքել։ Այ որ կետո անես, էդքան ծանր չես տանի։
Հ․Գ․ Ես ամեն տարի Հայաստան գալիս եմ ու համազգային խրախճանքին ականատես լինում եմ։ Որ ժողովուրդը գիշերվա կեսին ռեստորաններում որովայնը լցնելու ու դատարկաբանելու փոխարեն քնած լիներ, որ շուտ արթնանար, որ մի քիչ խնդիրներ լուծելով զբաղվեր, վայթե մի քիչ ավելի քիչ տխմար վիճակ կլիներ, որովհետև Նիկոլին թամաշա անելու փոխարեն կարող ա մարդկանց գլուխներում մի երկու առողջ բջիջ սեփական պատասխանատվության մասին սկսեին մտածել։
Si vis pacem, para bellum
Ակումբում կարոտում եմ նաև Impression-ի, Երվանդ-ի ու Հայկօ-ի ներկայությունը ու գրառումները։
Մարդ ես՝ կարող ա կարդում են կամ լուր հասնի՝ մեկ-մեկ երևան․․․
Enna Adoly (29.05.2023), Հայկօ (29.05.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ