User Tag List

Էջ 949 949-ից ԱռաջինԱռաջին ... 449849899939945946947948949
Ցույց են տրվում 14,221 համարից մինչև 14,223 համարի արդյունքները՝ ընդհանուր 14223 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #14221
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,987
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, ես չգիտեմ՝ շեկլիկ եվրոպացին քանի անգամ ա մերձավոր արևելքցուց վատ փորձ ունեցել, որ վախենում ա։ Կարող ա մեդիան ա իրա գործն անում։ Բայց կոնկրետ էստեղ թվարկում եմ գիշերով տղամարդկանց հետ ունեցածս վատ փորձերի օրինակներ.
    1. Երևան։ Ուշ գիշեր։ Տուն եմ քայլում։ Մի տղամարդ կանգնացնում ա, ասում ա՝ արի գնանք սուրճ խմելու։ Ասում եմ՝ չէ, շարունակում ճանփան։ Հետևիցս գալիս ա։ Քայլերս արագացնում եմ։ Զանգում եմ, Հովոյին ասում, որ իջնի, դիմավորի։ Լավ ա՝ տանը մոտ եմ, հասցնում ա
    2. Երևան։ Ուշ գիշեր։ Հասնում եմ տուն։ Աստիճաններին եմ մոտեցել, մի մեքենա կանգնում ա, մի տղամարդ կանչում ա, որ մեջը նստեմ։ Ասում եմ՝ չէ, սկսում եմ արագ բարձրանալ աստիճաններով։ Դուրս ա գալիս մեքենայից, հետևիցս գալիս ա։ Վազում եմ, ինքն էլ ա վազում։ Շնչակտուր ինձ գցում եմ մեր բակ, դարպասը հետևիցս փակում։ Մազ էր մնում, որ հասներ։
    3. Երևան։ Ուշ գիշեր։ Տաքսու մեջ եմ։ Տաքսին տարօրինակ ճամփեքով ա գնում։ Սկզբում մտածում եմ՝ ուղղակի ուզում ա շատ փող աշխատի։ Բայց տեսնում եմ՝ քաղաքից դուրս ա գալիս։ Զանգում եմ տուն ու ասում՝ ինչն ինչոց ա, տաքսի սերվիսի անունն էլ ասում։ Դրանից հետո նոր վարորդը շուռ ա գալիս, քաղաք մտնում։
    4. Դանիա։ Գնացք։ Դիմացս նստած տղամարդը հայացքով ինձ ուտում ա։ Խնդրում եմ՝ ինձ չնայել։ Ասում ա՝ լավ։ Սկսում ա ոտքերը երկարացնել վրաս։ Տեղափոխվում եմ ուրիշ վագոն։ Հետևիցս գալիս ա։ Տեղ եմ հասնում։ Հետս իջնում ա։ Լավ ա՝ Մորթենը պլատֆորմի վրա կանգնած ինձ դիմավորում ա։
    5. Երևան։ Ուշ գիշեր։ Ճամպրուկով դրսում կանգնած սպասում եմ տաքսուն, մինչև մյուսներն էլ վերևից կիջնեն։ Մեքենան կանգնում ա, մեջից տղամարդիկ են դուրս գալիս, մոտենում ինձ։ Բարեբախտաբար, էդ պահին մերոնք իջնում են, սրանք նստում են մեքենան, գնում են։

    Իսկ համերգների ժամանակ կամ բարերում զանազնա ձեռ գցելն ու տհաճ կոմունիկացիաները չեմ էլ հաշվում։

    Կարամ այ սենց ցանկն անվերջ շարունակեմ։ Մեր բոլոր տեսակի վախերը պայմանավորված են մեր՝ որոշակի նախկին փորձով։ Ու էսպիսի փորձ ունենալուց հետո մթության մեջ թաքնված, չերևացող տղամարդու տեսնելը, երբ տարածքում ոչ ոք չկա, մեղմ ասած, չվախենալու չի։ Ու քո էս վերամբարձ խոսքերը, թե ով հասցնում, տղամարդկանց վրայով անցնում ա, նշանակում ա, դու ուղղակի նվազագույն պատկերացում անգամ չունես, թե մենք՝ կանայքս, ամեն անգամ ինչերի ենք ենթարկվում։ Դու քո հարմար բարձունքից խոսում ես ու եզրակացություններ անում ու էս տեսակի տղամարդկանց փոխարեն վիրավորվում։ Դրա փոխարեն խորհուրդ կտայի, որ երբ փողոցով քայլում ես ու տեսնում ես՝ ինչ֊որ կին վախեցավ քեզնից, նենց անել, որ վախը մեղմվի, ոչ թե հայտարարել, թե ով հասցնում, տղամարդկանց ա կպնում։

    Ես ահավոր երջանիկ մարդ եմ, որ էնպիսի տղամարդու հետ եմ, որ երբ գիշերվա հազարին զանգում, ասում եմ՝ սենց ու սենց, չի ասում՝ ով հասցնում, տղամարդկանց վրա բոչկա ա գլորում, այլ հետս խոսում ա, ոստիկանության համարն էլ կազմ ու պատրաստ, մինչև տուն հասնեմ։
    Բյուր ջան, ինձ սխալ ես հասկացել. ես բոլորովին չեմ ասում, թե դու օբյեկտիվ պատճառներ չունես էդպիսի իրավիճակներում անհանգստանալ քո անվտանգության համար: Ճիշտն ասած, մի պահ ուզում էի դա հատուկ շեշտել նախորդ գրառմանս մեջ, որ սխալ մեկնաբանություն չլինի, բայց հետո մտածեցի, որ գրառմանս հետևյալ հատվածից ակնհայտ ա.
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն ձևով, կանայքդ տղամարդկանցից ենթագիտակցական վախ ունեք, որովհետև միջինում տենց սիտուացիաներում տղամարդկանցից պրոբլեմները ավելի շատ են լինում, քան կանանցից։ Ոնց որ ասեցիր․ «Հենցընենց չի, որ վախենում ենք։ Սաղս էլ որևէ տեսակի վատ փորձ ունեցել ենք մթով քայլելիս»։
    Ու համաձայն եմ, որ ցանկացած մարդ տենց իրավիճակներում պիտի քթի ծակ դրսևորի ու որոշ ջանք գործադրի, որ շրջապատի մարդկանց անհարկի չահաբեկի, թեկուզ իր իրականում անշառ գործողություններով:


    Քիչ չի եղել, որ ինքս գիշերով տրանսպորտից դուրս գալուց կամ փողոցով քայլելուց, երբ նկատել եմ, որ դիմացովս քայլող աղջիկը անհանգիստ հետ ա նայում կամ քայլերն արագացնում ա, մի փոքր շրջանցել եմ կամ քայլերս դանդաղացրել:
    Ինչքան էլ որ տհաճ ա, որ by default քեզ մանյակի տեղ են դնում ընդամենը քո համար խելոք տուն քայլելուց, բայց դե, դիմացինի դրության մեջ մտնելով, եթե կարամ մի փոքր ինձ նեղություն տամ, որ դիմացինի մոտ պանիկա չսկսի, ինչի՞ չանեմ…
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.11.2018), boooooooom (09.11.2018), Freeman (09.11.2018), StrangeLittleGirl (09.11.2018)

  3. #14222
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    2,664
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պոռնոգրաֆիկ նկարներ պարունակող գրառումները ջնջվելու են, ինչպես ջնջվել է վերջերս արված գրառումներից մեկը:
    Այ քու...
    էս ինչեր եմ բաց թողել )))
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  4. #14223
    Լիարժեք անդամ Գիտունիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    80
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կերտենք Հայաստանը մեր երազած,
    Արարատի վրա վեհ կանգնած,

Էջ 949 949-ից ԱռաջինԱռաջին ... 449849899939945946947948949

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  2. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 08.06.2013, 23:25
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •