Ես ժէկ_ի պետ էի ուզում:
Գաղթականի վրա մի բզբզա,որտև ամենավերջում հարցնելու եմ բա քեզ էր պետք էր? ու պատասխան չես ունենալու:ճճ
Ես ժէկ_ի պետ էի ուզում:
Գաղթականի վրա մի բզբզա,որտև ամենավերջում հարցնելու եմ բա քեզ էր պետք էր? ու պատասխան չես ունենալու:ճճ
Գաղթական (05.06.2018)
Ոնց խոստացել էի, մի քիչ պատմեմ ֆորումում հանրապետություններում կիրառվող դեմոկրատիայի անհնարինության մասին կարծիքս
Նախoրոք, նշեմ, որ էն ինչ ասելու եմ, իմ սեփական մտորումներն են ու կարող են չհամընկնել Ակումբի ադմինիստրացիայի ու մասնավորապես ղեկավարի դիրքորոշման հետ։
Նախ հանրապետություններում գործող դեմոկրատիաների մասին մի քանի պարզ ճշմարտություններ թվարկեմ, որ ֆորումի հետ տարբերությունը ակնհայտ լինի․
հանրապետություններում կիրառվող դեմոկրատիայի սկզբունքները ու պրակտիկ մեխանիզմները ձևավորվել են ժամանակակից հանրության բարոյականության համընդհանուր էն ընկալման վրա, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի, առողջության, կամքի ազատության և այլն անքակտելի իրավունք ու էդ իրավունքը ի հայտ ա գալիս առնվազն ծնվելու պահից սկսած։ Բոլորս էլ մոտավորապես նույն չափով օդի, ջրի, սննդի և այլն կարիք ունենք ու ծնվելու պահից էդ ռեսուրսների վրա սեփականության իրավունք ենք ստանում։ Բայց եղած ռեսուրսները սահմանափակ / ընդհանուր (shared) են, հետևաբար ռեսուրսների հավասարաչափ ու արդար բաշխման հարց ա առաջանում, մեկի կամքի ազատության իրավունքը հաճախ բախվում ա մյուսինի հետ և այլն։ ՈՒ էդ խնդրի լուծման համար համար ձևավորվել են դեմոկրատական կառավարման տարբեր մեխանիզմներ, մասնավորապես հանրաքվեներ, ինքնակառավարման մարմինների հանրային ընտրություններ և այլն։ Ձևակերպումներս թերի են, բայց հուսով եմ հիմնական իմաստը հասկանալի ա:
Ֆորումի ամենամեծ տարբերությունը նրանում ա, որ ինտերնետային ֆորումը ոչ թե հանրային այլ մասնանավոր սեփականություն ա․ էս ֆորումը որպես քննարկումների պլատֆորմ իր սեփական միջոցներով ստեղծել ա ֆորումի սեփականատերը, տվյալ դեպքում՝ Չուկը, ըստ իր իղձերի, նպատակների, ու էդ նպատակներն իրականացնելու vision, ստրատեգիայի։ Իսկ ֆորումի մյուս մասնակիցները ի տարբերություն հանրապետության, ի ծնե իրանց հասնող սեփականության իրավունքեր չունեն ֆորումի նկատմամբ։ Ֆորումի պոտենցյալ մասնակցին կամ դուր ա գալիս տվյալ պլատֆորմն ու ֆորմատը ու որոշում ա մասնակցել, կամ եթե դուր չի գալիս՝ ջանդ սաղ, ոչ ոք չի ստիպում․ լիքը այլընտրանքներ էլ կան։ Իհարկե ֆորումը միևնույն ա ենթարկվում ա պետության օրենքներին, ու ֆորումի ադմինիստրացիան պարտավոր ա ենթարկվել ֆորումի մասնակցի պետության կողմից պաշտպանվող իրավունքներին, կայքի «terms and conditions»-ի պայմանները պահպանել և այլն։ Ֆորումի տիրոջ սեփականության ու դրա տնօրինման վերաբերյալ իրավունքները նույնպես պաշտպանվում են պետության կողմից։
Իհարկե, ֆորումի տերը ֆորումի ստեղծելու նպատակները իրագործելու համար ֆորումի մասնակիցների ու նրանց հետ համագործակցության կարիքն ունի ու շահագրգռված ա պայմաններ ստեղծել, որ մարդիկ ուզենան մասնակցեն ֆորումի քննարկումներին։ Հետևաբար ֆորումի կարգուկանոն սահմանելուց ու մասնավորապես մոդերատորներ ընտրելուց հաշվի ա առնվում ֆորումի մասնակիցների ցանկությունները ու կարա նույնիսկ որոշ դեպքերում հանրային քվեարկություններ կազմակերպվի, մասնակիցների ցանկությունները հաշվի առնելու համար։
Էս նույն իրավիճակն ա գործում ոչ միայն Ակումբում, այլ ցանկացած նմանատիպ մասնավոր սեփականություն հանդիսացող միջավայրում․ facebook, instagram, reddit, և այլն
Բայց հլը պատկերացրեք, որ Ակումբում (կամ ասենք ֆեյսբուքում), ղեկավարությունը որոշի կառավարումը լրիվ հանձնել ֆորումի մասնակիցներին ու դեմոկրատական հանրապետությունների նման լիարժեք հանրային կառավարում, ընտրություններ անցկացնել՝ ասենք ֆորումի կանոնադրությունը, մոդերատորների ընտրությունը լրիվ հանձնի մասնակիցների հանրային քվեարկությանը։ Կարող ա օրինակ հանրությունը որոշի, որ լիակատար ազատություն են ուզում, ով ոնց ուզում ա թող գրի, տրանսլիտով, անգլերեն–ռուսերեն և այլն, մինչդեռ Ակումբի տիրոջ ֆորումը բացելու գլխավոր նպատակն ու մոտիվացիան հայ գիր ու գրականությունը պահպանելն ու հայատառ քննարկումների օրինակելի պլատֆորմ ստեղծելն էր։
Կարող ա հանրությունը ասենք որոշի, որ ֆորումում իրար քրֆելը օկ ա և այլն, կամ թեկուզ ոչ էդքան վատ արդյունքներ, բայց ամեն դեպքում հանրային կառավարման արդյունքում ֆորումը կարող ա քիչ–քիչ վերածվի լրիվ ուրիշ բանի, լրիվ ուրիշ արժեքներ գործեն, քան ակումբի սեփականատիրոջ նպատակներն էին։
Էն որ հիմա Ակումբում հավաքված են հայերեն գրելը կարևորող մարդիկ, նաև արդյունք ա նրա, որ Ֆորումը ստեղծելուց Ակումբի ղեկավարությունը էդ հարցում խիստ պայման ա դրել։ Համենայն դեպս Ակումբի ստեղծման պահին միջին ստատիստիկ հայը պրոբլեմ չէր տեսնում տրանսլիտով գրելու մեջ։
Ընդ որում, նույնիսկ ցանկության դեպքում, մեզ ծանոթ դեմոկրատիայի կազմակերպման գործիքները նույնը չեն կարող լինել ու նույն արդյունքները չեն տա։ Օրինակ, հանրապետության դեպքում, արդարադատությունից ելնելով բոլոր քաղաքացիները նույն հիմնարար իրավունքներն ունեն, ընտրություններում բոլորի քվեն էլ հավասար ա, որովհետև բոլորն էլ նույն օդի ու ջրի կարիքն ունեն, երկիրը բոլորին հավասար ա պատկանում։
Մինչդեռ Ակումբում մարդ կա օրը 10 գրառում ա անում, ակտիվորեն ներգրավված ա Ակումբի կյանքում, Ակումբը իր կյանքի շատ կարևոր հատվածն ա, մարդ էլ կա տարին մեկ մտնում իր սեփական կայքի գովազդ ա դնում գնում ա։ Հիմա էդ երկու տարբեր մասնակիցներն էլ նույն ձևո՞վ պիտի քվեարկեն մոդերատորի ընտրության համար, թե՞ ոնց։ Եվ այլն․․․ ։)
Նույնիսկ հանրապետություններում ընդունված դեմոկրատական կառավարման մեխանիզմները էդքան տարիներ մշակվելով, հղկվելով, ոչ միշտ են լավ արդյունքներ տալիս ու դրանց էֆեկտիվությունը վիճարկող տարբեր փաստարկներ կան։ Ֆորումի դեպքում իրավիճակը վերը նշած ու այլ պատճառներով տարբեր ա ու առանց խորանալու copy-paste–ի արդյունավետությունը խիստ կասկածելի ա։
Հ․ Գ․
ՈՒզում էի մի քանի նախադասությամբ գրել, էս ինչ գրել գրեցի, հուսով եմ կարդացող կլինի![]()
Վերջին խմբագրող՝ Արշակ: 05.06.2018, 20:46:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Chuk (05.06.2018), Mr. Annoying (05.06.2018), Աթեիստ (05.06.2018), Արէա (05.06.2018), Ուլուանա (05.06.2018)
Երնեկ հավեսիդ՝ լավ ու դրական իմաստով։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պարտադիր չի, որ ակումբի կառավումը ԼՐԻՎ հանձնվի ֆորումցիներին: Կարելի է մասնակի և այլն:
Գոյություն ունի սահմանադրություն, մայր օրենք և սահմանադրությունը փոխվում է ժողովրդի քվեարկությամբ: ՀՀ_ն սոցիալական պետություն է բայց աշխարհն էլ փուլ գա ոչ մեկ չի կարող փոփոխության ենթարկել սահմանդրության էդ հոդվածը, որովհետև հենց սահմանադրությամբ էդ հոդվածը փոխելը արգելված է թե ժողովրդի և թե իշխանության կողմից:
Այսինքն ակումբում օրենսդրության մեջ կարող են գոյություն ունենալ էնպիսի նորմեր, որոնք արգելում են օրինակ փոփոխության ենթարկել ակումբում չհայհոյելու կամ հայերեն գրելու պահանջը:
ՀՀ ում ովքեր իրավունք ունեն ընտրելու? 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները:Այսինքն ակումբի կառավարումը հանձնել ակումբցուն չի նշանակում, որ ով գրանցվեց պիտի մասնակցի ակումբի կառավարմանը: Ինչ որ մեխանիզմներ կարելի էր մտածել:
Համաձայն եմ, որ ակումբը չի կարող լինել լրիվ դեմոկրատ, բայց ակումբցուն ակումբը ղեկավարելուց բացարձակապես անմասն պահելն էլ ճիշտ չի:
Ու հետո Արշակ ջան նկատել եմ, որ եթե Չուկին սխալ ղեկավարելու նամյոկ են անում նեռվայնանում ա ու էդ արդեն վատա:ճճճ
Կարճ ասած կորցրածը հետ չես բերի,իսկ եթե հետ բերելու փորձեր պիտի արվեն ապա առաջնահերթ արժի վերանայել ակումբի օրենսդրությունն ու ղեկավարման մեխանիզմները:
Վերջին խմբագրող՝ Gayl: 05.06.2018, 23:10:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Gayl (06.06.2018), Sambitbaba (06.06.2018), Աթեիստ (06.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ