User Tag List

Էջ 166 1112-ից ԱռաջինԱռաջին ... 66116156162163164165166167168169170176216266666 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,476 համարից մինչև 2,490 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #2476
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, բան չունեմ ասելու քո լոգիկան էլ գոյության իրավունք ունի: Բայց իմ իմանալով Ցուկերբերգը հրեա է ու ըստ դրա պիտի որ գերմանական արտասանությամբ հնչի:
    Իսկ ասենք եթե ես գնամ ԱՄՆ ու էնտեղ հաստատվեմ: Թոռներիս համար պիտի ասեն, որ իրենց ազգանունը Գեվո՛րկիըն ա, որովհետև ամերիկացի՞ են: Հա կարող է իրենք արդեն ավելի շատ ամերիկացի լինեն քան հայ, բայց էդ խի պիտի հնչողության վրա ազդի:
    Հա, հրեա է, բայց ամերիկացի հրեա, ազգանունն էլ ամերիկյան արտասանությամբ է կարդացվում - Զաքերբերգ

    Ինչ վերաբերվում ա երկրորդ հարցին: Դու ինչքան ուզում ես դու քո ազգանունը Գևորգյան արտասանի, միևնույնն է ամերիկացիները այն կարտասանեն այնպես, ինչպես որ ճիշտ է հնչում անգլերենի կանոններով: Ժամանակի ընթացքում դու էլ կհոգնես դրանից ու կհամակերպվես դրա հետ

    Դու պետք է մենակ լսեիր թե Ամերիկայում իմ անուն ազգանունը ոնց էին բռնաբարում: Եթե բոլորին անընդհատ չուղղեի, անունս տենց էլ Հեյք կմնար
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (10.01.2011)

  3. #2477
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման փակվեց, չհասցրեցի պատասխանել:

    Թույլ տուր ճշտել, գերմանացի ասելով դու ու՞մ ի նկատի ունես, սաքսոնների՞ն, շվաբների՞ն, գոթերի՞ն, բավարացիների՞ն, լանգոբարդների՞ն, ֆրանկների՞ն, թե ում:

    Ամերիկացիները ազգ են, էնպիսի ազգ, ինչպիսիք գերմանացիներն են, հայերն են ու աշխարհի մյուս բոլոր ազգերն են: Իրենք ավելի քան 200 տարի ա գոյություն ունեն ու էդ ընթացքում տարբեր ազգերի ներկայացուցիչներից կարողացել են ստեղծել թե իրենց ազգը, թե մշակույթը: Ու իրենց ստեղծած մշակույթի հետ դու առնչվում ես ամեն օր՝ առավոտից մինչև իրիկուն:

    Խնդրում եմ մոռացիր սովետի դարաշրջանից մնացած այն խիստ սխալ կարծիքը, որ ամերիկացի ազգ գոյություն չունի ու ամերիկացիները սկի մշակույթ չունեն, լավ էլ ունեն ու էնքան հզոր մշակույթ են ստեղծել, որ հիմա ծալած ունեն ցանկացած երկրի մշակույթի
    Գերմանացի ասելով նկատի ունեմ էն մարդկանց, ովքեր էդ ազգանունը կկարդան իմ ասած կամ շատ մոտիկ ձեւով:
    Ամերիկացին մշակույթ ունի, համաձայն եմ, բայց մեկ ա, իրանց ազգ չեմ կարող համարել: Ռուֆ, եթե գաղտնիք չի, դու ո՞ւմ ես ամերիկացի համարում: Օրինակ` ԱՄՆ նոր տեղափոխված ու քաղաքացիություն ստացած հային դու ամերիկացի՞ ես համարում: Եթե ոչ, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է առաջնորդվել, ո՞վ է որոշում, թե քանի տարի մարդ պիտի ապրի Ամերիկայում, քանի՞ սերունդ պիտի ձուլվի, որ դառնա զտարյուն ամերիկացի:
    Ես ընդունում եմ, որ Ամերիկացի ազգ կարա առաջանա, բայց դրա համար պետք ա հիմիկվա Ամերիկայի բնակիչներին մի լավ միքսեռով հարել, որպեսզի վերածվի համասեռ զանգվածի: Ներկայիս բորշային վիճակով

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հրեա է, բայց ամերիկացի հրեա, ազգանունն էլ ամերիկյան արտասանությամբ է կարդացվում - Զաքերբերգ
    Էս էլ դառավ BMW-ի պատմությունը: Վիձիծե լի, ամերիկացիք սաղ պիտի իրանցով անեն ու «Բե Էմ Վեն» կարդան «Բի Էմ Դաբլյու»:
    Բա ինչի՞ մենք չենք կարդում «Բեն Մեն Վեւ»:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում ա երկրորդ հարցին: Դու ինչքան ուզում ես դու քո ազգանունը Գևորգյան արտասանի, միևնույնն է ամերիկացիները այն կարտասանեն այնպես, ինչպես որ ճիշտ է հնչում անգլերենի կանոններով: Ժամանակի ընթացքում դու էլ կհոգնես դրանից ու կհամակերպվես դրա հետ

    Դու պետք է մենակ լսեիր թե Ամերիկայում իմ անուն ազգանունը ոնց էին բռնաբարում: Եթե բոլորին անընդհատ չուղղեի, անունս տենց էլ Հեյք կմնար
    Սա էլ գալիս ա մեր տխմար անձնագրերից, որտեղ ազգանունների անգլերեն տարբերակները գրված են ոչ թե նենց, ոնց որ անգլերեն կհնչի տվյալ մարդու ազգանունը, այլ պարզապես տրանսլիտացված են:
    Մարդու անունը պետք ա կարդալ այնպես, ինչպես իրա մայրենի լեզվում ա: Ինձ համար ընդունելի ա միայն այնպիսի շեղումը, որը արվում ա լեզվական առանձնահատկություններից ելնելով (օրինակ` որ ռուսը չի կարա «հ» տառ գրի, ստիպված «գ» կամ «խ» ա կարդում, կամ էլ որ հայը չի կարա «ы» գրի, եւն): Իսկ Ցուկերբերգը անգլերենի այբուբենով շատ հանգիստ կարելի ա գրել:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (11.01.2011)

  5. #2478
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանացի ասելով նկատի ունեմ էն մարդկանց, ովքեր էդ ազգանունը կկարդան իմ ասած կամ շատ մոտիկ ձեւով:
    Ամերիկացին մշակույթ ունի, համաձայն եմ, բայց մեկ ա, իրանց ազգ չեմ կարող համարել: Ռուֆ, եթե գաղտնիք չի, դու ո՞ւմ ես ամերիկացի համարում: Օրինակ` ԱՄՆ նոր տեղափոխված ու քաղաքացիություն ստացած հային դու ամերիկացի՞ ես համարում: Եթե ոչ, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է առաջնորդվել, ո՞վ է որոշում, թե քանի տարի մարդ պիտի ապրի Ամերիկայում, քանի՞ սերունդ պիտի ձուլվի, որ դառնա զտարյուն ամերիկացի:
    Ես ընդունում եմ, որ Ամերիկացի ազգ կարա առաջանա, բայց դրա համար պետք ա հիմիկվա Ամերիկայի բնակիչներին մի լավ միքսեռով հարել, որպեսզի վերածվի համասեռ զանգվածի: Ներկայիս բորշային վիճակով
    Ամերիկացի համարվում եմ բոլոր նրանք ովքեր ունեն ԱՄՆ-ի քաղաքացիություն: Ամերիկացիները հեչ բորշային չեն ու շատ էլ լավ ասիմիլացնում են տարբեր ազգերի ներկայացուցիչների: Բնականաբար որոշ ազգեր այդքան էլ մեծ ցանկություն չունեն ասիմիլացվել ամերիկացիների հետ, ինչպես օրինակ հայերն են, ովքեր կարողանում են սերնդե սերունդ պահպանել իրենց լեզուն, կրոնն ու մշակույթը, բայց ոչ բոլոր ազգերին է դա հաջողվում:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ դառավ BMW-ի պատմությունը: Վիձիծե լի, ամերիկացիք սաղ պիտի իրանցով անեն ու «Բե Էմ Վեն» կարդան «Բի Էմ Դաբլյու»:
    Բա ինչի՞ մենք չենք կարդում «Բեն Մեն Վեւ»:
    Բայց ինչու՞ ես ենթադրում, որ ամերիկացիները պարտադիր պետք է իմանան գերմաներենի արտասանական կանոնները ու BMW տառակապակցությունը, որը շատ հանգիստ կարելի է անգլերենով արտասանել ԲիԷմԴաբլյու, արտասանեն ԲեԷմՎե, որը անգլերենի արտասանական կանոններին չի համապատասխանում:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա էլ գալիս ա մեր տխմար անձնագրերից, որտեղ ազգանունների անգլերեն տարբերակները գրված են ոչ թե նենց, ոնց որ անգլերեն կհնչի տվյալ մարդու ազգանունը, այլ պարզապես տրանսլիտացված են:
    Մարդու անունը պետք ա կարդալ այնպես, ինչպես իրա մայրենի լեզվում ա: Ինձ համար ընդունելի ա միայն այնպիսի շեղումը, որը արվում ա լեզվական առանձնահատկություններից ելնելով (օրինակ` որ ռուսը չի կարա «հ» տառ գրի, ստիպված «գ» կամ «խ» ա կարդում, կամ էլ որ հայը չի կարա «ы» գրի, եւն): Իսկ Ցուկերբերգը անգլերենի այբուբենով շատ հանգիստ կարելի ա գրել:
    Հեչ տխմար կանոն չի, շատ ճիշտ է տրանսլիտացնելը, թե չէ կստանայինք խայտառակ անուն ազգանուններ, օրինակ Vardoohee Guevorguian

    Մարդու անունը անգլերենում պետք է գրել այնպես, ինչպես գրվում է իր մայրենի լեզվում

    Ինչ վերաբերվում է Զաքերբերգին, որպես այն ամերիկացիները կարդան Ցուկերբերգ, պիտի անգլերեն գրեին Tsoockerberg Ուժաս
    I may be paranoid but no android!

  6. #2479
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամերիկացի համարվում եմ բոլոր նրանք ովքեր ունեն ԱՄՆ-ի քաղաքացիություն: Ամերիկացիները հեչ բորշային չեն ու շատ էլ լավ ասիմիլացնում են տարբեր ազգերի ներկայացուցիչների: Բնականաբար որոշ ազգեր այդքան էլ մեծ ցանկություն չունեն ասիմիլացվել ամերիկացիների հետ, ինչպես օրինակ հայերն են, ովքեր կարողանում են սերնդե սերունդ պահպանել իրենց լեզուն, կրոնն ու մշակույթը, բայց ոչ բոլոր ազգերին է դա հաջողվում:
    Փաստորեն պիտի սկսեինք նրանից, որ դու ազգ ասելով հասկանում ես քաղաքացիություն, իսկ ես` էթնոս: Երկու իմաստներն էլ կիրառվում են, բայց շատ տարբեր են:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչու՞ ես ենթադրում, որ ամերիկացիները պարտադիր պետք է իմանան գերմաներենի արտասանական կանոնները ու BMW տառակապակցությունը, որը շատ հանգիստ կարելի է անգլերենով արտասանել ԲիԷմԴաբլյու, արտասանեն ԲեԷմՎե, որը անգլերենի արտասանական կանոններին չի համապատասխանում:
    Ամերիկացին թող հեչ էլ չիմանա գերմաներենի արտասանական կանոնները, պարզապես թող հատուկ անունների գրելաձեւից բացի կարդալու ձեւն էլ իմանա:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեչ տխմար կանոն չի, շատ ճիշտ է տրանսլիտացնելը, թե չէ կստանայինք խայտառակ անուն ազգանուններ, օրինակ Vardoohee Guevorguian
    Թեկուզ Vardoohee Guevorguian, ի՞նչ ա եղել որ, անձամբ ինձ հեչ հետաքրքիր չի, թե անգլիացին իմ անունը ոնց կգրի, կարեւորը ճիշտ կարդա:
    Նույնիսկ դպրոցում անգլերենի ժամին երբ որ երեխեքին սովորեցնում են իրենց անուն ազգանունը անգլերենով գրել, ինձ սովորեցրել են գրել այնպես, որ ճիշտ կարդացվի, իսկ հիմա իմ անձնագրում ազգանունս նենց ա գրված, որ միջի «ու»-ն կարդացվում ա «յու»:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդու անունը անգլերենում պետք է գրել այնպես, ինչպես գրվում է իր մայրենի լեզվում
    Մեղա քեզ Աստված… Էդ ո՞նց, հայերեն «տյունը» դարձնել անգլերեն «էս», հայերեն «սե»-ն դարձնել անգլերեն «յու», տե՞նց…
    Քո ասածը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե անգլերենի այբուբենում լինեին նաեւ հայերեն տառեր: Բայց դե չկան, ստիպված պետք ա գրել անգլերեն տառերով: Իսկ անգլերեն տառերն ունեն իրենց արտասանության կանոնները ու մեռնեն էլ չեն ենթարկվի հայերենի կանոններին, հետեւաբար տրանսլիտացումը բոլոր առումներով սխալ ա:

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է Զաքերբերգին, որպես այն ամերիկացիները կարդան Ցուկերբերգ, պիտի անգլերեն գրեին Tsoockerberg Ուժաս
    Ինչի Schneider-ը ամերիկացիք Shnaider ե՞ն գրում, իհարկե ոչ, բայց կարդում են ճիշտ` Շնայդեր:
    Մի խոսքով վերեւում արդեն գրել եմ, թող ոնց ուզում են գրեն, բայց ճիշտ կարդան:

  7. #2480
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացեց

    Բանկոմատները նույնքան կեղտոտ են, որքան զուգարանակոնքերը

    Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բանկոմատները նույնքան կեղտոտ են, որքան հասարակական զուգարանները: Հակաբակտերիալ ծածկույթներ արտադրող ընկերության միկրոկենսաբանները բրիտանական առևտրային տարբեր կենտրոնների բանկոմատների ստեղնաշարերից և հասարակական զուգարանակոնքերից քսուկներ են վերցրել:
    Քսուկները տեղադրվել են մանրէների բազմացմանը նպաստող միջավայրում, որից հետո մանրէների մեծացած գաղութները ենթարկել են միկրոկենսաբանական հետազոտությունների: Պարզվել է, որ բանկոմատի ստեղնաշարերն աղտոտված են բակտերիաներով նույնքան, որքան զուգարանների նստատեղերը: Բակտերիաների որակական պատկերը նույնպես նման էր:
    Գիտնականների խոսքերով, մարդիկ պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց հիգիենային բանկոմատներից օգտվելուց հետո:
    Ավելի վաղ ամերիկացի գիտնականները պարզել էին, որ վերելակի կոճակների վրա 35 անգամ ավելի շատ մանրէ կա, քան միջին վիճակագրական հասարակական զուգարանների զուգարանակոնքերին, իսկ նրանց բրիտանացի կոլեգաները պարզել են, որ բջջային հեռախոսների մակերեսը 18 անգամ ավելի շատ է կեղտոտված, քան` զուգարանի բաքերի բռնակները:
    Այս մասին գրում է Маяк ռադիոկայանի կայքը:
    Ստեղից
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.01.2011), CactuSoul (12.01.2011), Chuk (12.01.2011), Freeman (12.01.2011), Gayl (12.01.2011), Jarre (13.01.2011), Lianik (12.01.2011), Moonwalker (12.01.2011), Skeptic (12.01.2011), Արշակ (12.01.2011), Մանուլ (13.01.2011)

  9. #2481
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացեց



    Ստեղից
    Դե, որ փողը կեղտ ա, բանկոմատն էլ ունիտազ կլնի էլի

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.01.2011), Chuk (12.01.2011), Gayl (13.01.2011), Jarre (13.01.2011), Kuk (14.01.2011), Moonwalker (12.01.2011), paniaG (12.01.2011), Rammstein (14.01.2011), VisTolog (12.01.2011), Արշակ (13.01.2011), Նաիրուհի (13.01.2011), ՆանՍ (13.01.2011)

  11. #2482
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացեց



    Ստեղից
    Իսկ ես մի քանի ամիս առաջ մի շատ հեղինակավոր գրքում կարդացել էի (ուղղակի հիմա վերնագիրը և հեղինակին չեմ հիշում, բայց դա գիտական ձեռնարկ էր), որ գրասեղանները վրա ավելի շատ միկրոբներ կան, քան զուգարանակոքների։

    Ու երբ մտածեցի, հասկացա, որ իրոք այդպես է։ Հիմա ասածս որքան էլ ծիծաղալու թվա, բայց փաստ է, որ մեր նստատեղը շատ ավելի մաքուր է, քան մատները, որոնք մեկ քթի մեջ են, մեկ իրենց տիրոջ այսինքն մեր եսիմ որտեղն են քորում, մեկ փող են հաշվում և այլն և այլն։ Հետո բացի էտ ամեինից ինչ իր ասես ու որտեղից ասես չենք վերցնում ու դնում մեր աշխատասեղաններին։ Ու գումարած էս ամենին էն, որ հաճախ չի որ մաքրում ենք գրասեղանները։

    Նոր ինտերնետում փնտրեցի և գտա ահա սա http://www.rhr.ru/index/midday/6697,0.html

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.01.2011), Moonwalker (13.01.2011), Արևածագ (13.01.2011), Նաիրուհի (13.01.2011), ՆանՍ (13.01.2011)

  13. #2483
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, միկրոբները բնավ էլ ամենազզվելի բանը չեն : Եթե, իհարկե, խոսքը շագանակագույն միկրոբների շատ մեծ ու լպրծուն կույտի մասին չի :
    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (13.01.2011)

  15. #2484
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի լավ հումոր հիշեցի.... ասում ա` զզվե՞լ եք անընդհատ տեսնել միկրոբներ ձեր զուգարանակոնքին, պատկերացրեք թե ի՜նչ են տեսնում նրանք ամեն օր.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.01.2011), Jarre (13.01.2011), Moonwalker (13.01.2011), paniaG (13.01.2011), Արշակ (13.01.2011), Արևածագ (13.01.2011), Նաիրուհի (13.01.2011), ՆանՍ (13.01.2011), Ռուֆուս (13.01.2011)

  17. #2485
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ անել, երբ YouTube-ով վիդեո նայելու համար անհրաժեշտ է լինում մի քանի րոպե սպասել:

    Մի քիչ առաջ վիդեո էի նայում, ու էս խաղը հայտնաբերեցի: Բոլորին երևի ծանոթ է որդին կերակրելու տարածված խաղը:
    Երբ վիդեոն դեռ բեռնվում է, սեղմում եք Up ստեղնին ու սկսում խաղալ:



  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.01.2011), Jarre (14.01.2011), Lusina (18.01.2011), Moonwalker (14.01.2011), Rammstein (14.01.2011), Դատարկություն (17.01.2011), Կարապետ (14.01.2011), Հայկօ (14.01.2011), Մանուլ (14.01.2011), Ռուֆուս (14.01.2011)

  19. #2486

    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    2,082
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում VisTolog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ անել, երբ YouTube-ով վիդեո նայելու համար անհրաժեշտ է լինում մի քանի րոպե սպասել:

    Մի քիչ առաջ վիդեո էի նայում, ու էս խաղը հայտնաբերեցի: Բոլորին երևի ծանոթ է որդին կերակրելու տարածված խաղը:
    Երբ վիդեոն դեռ բեռնվում է, սեղմում եք Up ստեղնին ու սկսում խաղալ:


    Հոյակապ խաղա
    իսկ դա շուտվանի՞ց կա:
    ուրիշ խաղ չկա

  20. #2487
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող էդ Up-ը ո՞րն ա: Նոթբուքի մասին ա՞ խոսքը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  21. #2488
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող էդ Up-ը ո՞րն ա: Նոթբուքի մասին ա՞ խոսքը:
    Դեպի վերև սլաքն ա : Որ էն կլորակները պտտվում են, պաուզա տուր ու դեպի վերև սլաքը սեղմի:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (14.01.2011)

  23. #2489
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տխուր ա չէ՞: 2011 թիվն ա արդեն:

    Հայկական գյուղերում ինտերնետն ու «ադնակլասնիկը» նույն բանն են

    Հայկական գոյուղերում ինտերնետի հնավարություններին ծանոթ լինելու մակարդակը վերջին մի քանի տարիների համեմատ թեեւ փոփոխվել, միևնույն է հնարավոր չէ ասել, որ սահմանմերձ գյուղերի, երբեմն նաեւ քաղաքային բնակիչների որոշակի հատված գիտի ինչպես օգտվել ինտերնետից իրենց համար արդյունավետ եղանակով: Հայկական մի շարք գյուղերում եւ քաղաքներում, ինչպիսին է, օրինակ, Արարատի մարզի Արարատ գյուղը, երբ քեզ հարցնում են ինտերենտում կաս, դա նույն բանն է, ինչ ադնակլասնիկում կաս, թե ոչ:
    Իրենց տներում համակարգիչներ ունենալը նորաձևության պես մի բան է դարձել հայության այդ հատվածի համար, կամ ապահովված ընտանքի լինելու նշան, ի դեպ եթե համակարգիչ գնում են, անպայման դնում են հյուրասենյակում, որ ով մտնի տեսնի, որ իրենք ունեն: Իսկ երբ ուշադրություն ես դարձնում, թե այքդան բաղձալի ինտերենտով նրանք ինչ են անում, ապա էկրանից անպակաս է www. odnoklassniki.ru սոցիալական կայքի էջը: Որոշ մարդիկ պարապությունից դրդված պարզապես իրենց պարտքն են համարում օրական 5-8 ժամ տրամադրել այս կայքին, ֆերմաներ են տնօրինում, հողամասներ են մշակում, բանջարեղեն անճեցնում, դեռ մի բան էլ դրանք շուկաներում վաճառում: Մի խոսքով, շատ աշխատասեր ժողովուրդ ենք, ցավոք միայն վիրտուալ միջավայրում, իսկ որ ամենակարևորն է` ծանոթանում են ում հետ պատահի և հանդիպում ինչքան պատահի: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ գյուղերում ադնակլասնիկի կայքի անունն այնքան է ընկել, որ կայքում գրանցված աղջիկը համարվում տուն տանելու համար ոչ պիտանի:
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (15.01.2011), Valentina (15.01.2011), Արշակ (15.01.2011), Գանգրահեր (15.01.2011)

  25. #2490
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակ հայերն են ինտերնետ ասելով ադնո հասկանում:
    Մի անգամ մեկն ասեց. «ախպեր ուզում եմ ադնակլասնիկս միացնեմ»: Դե պարզ ա, ուզում էր ասել ինտերնետը միացնեմ:

    Մենակ հայերն են ադնոյում «աս կամպյուտրշիկ», ամեն ինչի ձևը գիտեն, բայց հանկած եթե սխալվեն ուրիշ կայք մտնեն, մկնինկ բռնելն էլ են մոռանում:
    Որ ասում էի...

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (15.01.2011), Moonwalker (15.01.2011), paniaG (15.01.2011), VisTolog (15.01.2011)

Էջ 166 1112-ից ԱռաջինԱռաջին ... 66116156162163164165166167168169170176216266666 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •