User Tag List

Էջ 5 17-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 246 հատից

Թեմա: Ծիկեր... (Բզիկներ...)

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Թեմայից դւորս օֆտոպելու եմ բայց դե ոչինչ .. կարևոր բաները միշտել կարևոր են մնում

    Նախ դու այն կանանցից մեկն ես որը իրոք կանացի է /հարցեր չեն ընդունվում սրա շուրջ , չեմ պատասխանելու խորացված/, հոգատար ես, ունես խղճի ու խղճահարության զգացում , գուցե և շատ քիչ ես արտահայտվում ու "ճոռո ճոռո ամպագոռգոռ չես թնդում" / / բայց դու ունես շատ խորը ու մեծ ներաշխարհ, զգացմունքային ապրումների հարուստ պաշար, խորհող էակ ես գուցե և քիչ ` քեզ կարդալ թույլատրող , նվիրվելուց նվիրվումես մինչև մազերիդ ծայրը, հուորի զգացում ունես , կոմպլեքսավորված չէս /համեմատաբար /, սիրում ես քոնը ունենալ կյանքում , քոնը կերտել ստեղծել ... նույնիսկ ինձ թվում է որոշ ապագա պլաններ ունես կարյերայի հետ կապված յուրովի նախագծած , չարաճճի ես էությամբ .. ուրախ պահերին կարող ես չեխական սերվանտը վերածել ավերակների քո ծիծաղով ... բայց և նաև ինչպես յուրաքանրյուր կին կարիք ունես թաքության հավատարիմ ընկորջ և վստահության: Ներքուստ ուժեղ ես .. ի վիճակի ես հաղթահարել այն պատնեշները որ կյանքը երբեմն անսպասելիորեն դնում է յուրաքանչյուրիս առջև.... վայ ընգերս եկավ .. տեղ պետքա գնանք կշարունակեմ հարմար առիթ հենց եղավ սորիի :*

  2. #62
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Root ջան, ես այստեղ այնքան ծիկեր նկատեցի, որ արդեն լուրջ անհանգստանում եմ
    Լսի, քանի շուտա, դեմն առ, իմ օրը կընկնես
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #63
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը

    Root? էս ինչ լավ նկարագրեցիր.. լսի, կարողա մենք իրար ճանաչում ենք սիրտս կասկած ընկավ Բայց ամենաթույնը չեխականի պահերն էին
    Better to light a candle than to curse the darkness.

  4. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Root ջան, ես այստեղ այնքան ծիկեր նկատեցի, որ արդեն լուրջ անհանգստանում եմ
    Լսի, քանի շուտա, դեմն առ, իմ օրը կընկնես
    Նազտ դառօգի նետ , գօռԲատովօ ի մօգիլա նե իսպռավիտ

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Root? էս ինչ լավ նկարագրեցիր.. լսի, կարողա մենք իրար ճանաչում ենք սիրտս կասկած ընկավ Բայց ամենաթույնը չեխականի պահերն էին
    Նեա, դժնդաբախտաբար ծանոթ չենք

  5. #65
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Ծիկեր...

    Շատ փոքր ժամանակ, մինչև 4-5 տարեկան, մի հատ ծիկ ունեի... սիրում էի ոտքերիս մատների ծայրերին քայլել
    Better to light a candle than to curse the darkness.

  6. #66
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ փոքր ժամանակ, մինչև 4-5 տարեկան, մի հատ ծիկ ունեի... սիրում էի ոտքերիս մատների ծայրերին քայլել
    Ես էլ։

    Մեկ էլ դպրոցական տարիքում մի շրջան կար (շրջանը ո՞րն է, տարիներ շարունակ), երբ նստելիս անպայման պիտի ոտքերս իրար ոլորած նստեի... Էն որ ոտքը ոտքին են գցում, էդպես, բայց վրան դրած ոտքը մի պտույտ էլ արած, էլի, մյուս ոտքի հետևը մտցրած։ Չգիտեմ, թե որքանով կարողացա բացատրել... Էդպես նստելն էնքան հարմարավետ էր, որ, անկախ ինձնից, միշտ էդ դիրքով էի նստում։ Ով տեսնում էր, զարմացած նայում էր ոտքերիս... Ես էլ էդ ժամանակ ահագին բարդույթավորված էի ու դրանից ահավոր ամաչում էի, բայց դե էնքան հարմար էր, որ նույնիսկ ամոթը չէր ստիպում հրաժարվել այդ հարմար դիրքից։ Բայց հետո զգացի, որ հեչ սիրուն դիրք չի , համ էլ առողջության տեսակետից էլ դժվար թե նորմալ լինի, ու ինձ հատուկ հետ սովորեցրի։ Բայց նկատել եմ, որ վերջերս մեկ-մեկ էլի սկսել եմ էդ դիրքը հիշել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #67
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ։

    Մեկ էլ դպրոցական տարիքում մի շրջան կար (շրջանը ո՞րն է, տարիներ շարունակ), երբ նստելիս անպայման պիտի ոտքերս իրար ոլորած նստեի... Էն որ ոտքը ոտքին են գցում, էդպես, բայց վրան դրած ոտքը մի պտույտ էլ արած, էլի, մյուս ոտքի հետևը մտցրած։ Չգիտեմ, թե որքանով կարողացա բացատրել...
    Ես լրիվ հասկացա, թե դու ինչպես էիր նստում, որովհետև ես էլ այդպես նստել, հիմա էլ եմ մեկ-մեկ նստում, բայց տանը
    Եվս մի քանի ծիկեր եմ հիշել. երբ դիմացս հաշիչ կա դրված, լրիվ անխելքանում եմ ու ամենահասարակ բազմապատկումը դրանով եմ անում, երբ պետք է հաշվեմ, ասենք հունիսի 6-ից հուլիսի 5-ը քանի օր է լինում, սկսում եմ մատերիս վրա հաշվել, այ այս մեկը լրիվ խայտառակություն է:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  8. #68
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.06.2007
    Հասցե
    Sofia(BG)
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Vor puchurej dproci janaparhim sovorutjun unej luker@ hashvel))))))
    kamel stverum chkangnel......ha u meke mi 2 hat standart tex kar dproci janaparhin piti kpnej))))mek@ inch vor dran zamoker)))) hima ciker chunem u cheme uzum))

  9. #69
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Davo_O-ի խոսքերից Նայել գրառումը
    Vor puchurej dproci janaparhim sovorutjun unej luker@ hashvel))))))
    kamel stverum chkangnel......ha u meke mi 2 hat standart tex kar dproci janaparhin piti kpnej))))mek@ inch vor dran zamoker)))) hima ciker chunem u cheme uzum))

    Աչքիս` քո ծիկերից մեկն էլ` անգլերեն տառերով հայերեն գրելն ա: Քեզ փակելու են ապեր, հաստատ:

    Ներողություն օֆֆտոպի համար:

    Իմ ծիկերից մեկն էլ` օֆֆտոպ անելն ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #70
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Ժող, էս թեման շատ եմ սիրում, ի՜նչ հավես ծիկեր ունեք
    Մեջբերում Խառը–մառը-ի խոսքերից
    Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:

    Մաքուր, դեռ չտրորված ձյուն տեսնելիս անպայման վրայով պիտի անցնեմ, հավես է։

    Գրասենյակում նստած ժամանակ մեկ մեկ ուզում եմ ոտքերս ծալած նստել, բայց ամաչում եմ մեր տղաներից։

    Երբ բուտերբրոդ եմ սարքում, որ ուտեմ, եթե պանրի տվյալ կտորն իր չափով ճշգրտությամբ չի համապատասխանում այն հացին, որի համար ինքը նախատեսված է, ապա ես անպայման ուրիշ կտորներ պիտի գտնեմ ու համապատասխան մասերի բաժանելով՝ «կարկատեմ» բուտերբրոդս։

    Տրանսպորտում տարբեր մարդկանց տեսնելիս միշտ փորձում եմ պատկերացնել, թե տվյալ մարդը ընտանիքում ու ընդհանրապես մտերիմների հետ շփվելիս ինչպիսին է...
    Էս բոլորից ես էլ ունեմ։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    Մի ժամանակ որևէ բան գրելիս անպայման պիտի սիրուն գրեի, թեկուզ եթե էդ գրածս մի րոպե հետո ճմրթելու էի ու դեն նետեի։ Հիմա մենակ պետք եղած ժամանակ եմ սիրուն գրում։
    Մինչև ինստիտուտը ես էլ էս բզիկից ունեի ու ոչ միայն ամեն ինչ սիրուն էի գրում, այլ բոլոր բառերը գրում էի մինչև վերջ, ոչինչ չպետք է կրճատվեր։ Բայց դասախոսությունները սովորեցրին լրիվ նշանակումներով գրել ու ոնց պատահի։ Սիրուն գրելն էլ չեմ մոռացել, հենց պետք է բացիկ գրել կամ ինչ–որ դիմում կուրսի անունից, միշտ պատրաստ։
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից
    ...նստելիս անպայման պիտի ոտքերս իրար ոլորած նստեի...
    Ես վերջին 2–3 տարում եմ սկսել այդպես նստել, իրոք շատ հարմար է։ Մի անգամ մերոնք նույնիսկ փորձում էին հասկանալ որն է աջը, որը` ձախը, ու պատկերացրեք՝ չստացվեց։

    Փոքր ժամանակ մտածում էի, որ իմ կյանքը իմ մասին մի հեքիաթ է, որը ինչ–որ մեկը հենց այդ պահին կարդում է։ Հետո մտածում էի, որ ուրեմն հեքիաթում գրված է, որ ես մտածում եմ, որ այս ամենը հեքիաթ է, ուրեմն՝ գրված է նաև, որ ես մտածում եմ, որ հեքիաթում գրված է, որ ես մտածում եմ, որ այս ամենը հեքիաթ է ու ընկում էի անվերջ ցիկլի մեջ։

    Մինչև UPS առնելս մի քանի անգամ լույսի անջատվելու հետևանքով անվերադարձ կորցրած աշխատանքի շնորհիվ ունեմ մեծ հաճախությամբ Ctrl+S սեղմելու բզիկ։ Արդեն այն աստիճանի է հասել, որ մեկ էլ զգում եմ, որ նամակ գրելիս, գրառում անելիս էլ ակամա սեղմում եմ։ Բայց շատ դեպքերում փրկում է. մի անգամ ինստիտուտում քննության ժամանակ լույսերը անջատեցին, թարսի պես այդ լաբում ոչ մի UPS չկար, մեկ էլ բոլորը վայ–վույը դրեցին, մենակ ես էի ինձանից գոհ նստել, որ ոչ մի բան չէի կորցրել։

    Մեկ–մեկ ինչ–որ բաների մասին մտածելիս մոտս հարց է առաջանում՝ տեսնես աշխարհում կա գոնե մեկը, որ նույն պահին մտածում է նույն բանի մասին։

    Թեյի մեջ շաքարավազ լցնելիս (անպայման իմ բաժակի մեջ) կապ չունի 1 գդալ եմ ուզում, 1.5, թե 2 /դե դրանից ավել սովորաբար չեմ գցում/, պետք է լցնեմ 3 անգամով։ Տանեցիները մեկ–մեկ ջղայնանում են, որ վերջին գդալի մեջ, ասենք, մենակ գդալի ծայրն է լիքը լինում։
    Վերջին խմբագրող՝ Enipra: 24.06.2007, 19:17:

  11. #71
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեկ–մեկ ինչ–որ բաների մասին մտածելիս մոտս հարց է առաջանում՝ տեսնես աշխարհում կա գոնե մեկը, որ նույն պահին մտածում է նույն բանի մասին։
    Իմ մոտ էլ
    Մեկ էլ մի հատ ծիկ ունեմ,եթե ինչ-որ բան գրելուց եմ լինում,ապա անպայման սմայլիկներ եմ օգտագործում/անգամ շարադրությունների մեջ մեկ-մեկ օգտագործել եմ/
    Իսկ եթե խոսալուց եմ լինում,ապա ամեն պահի աչքիս առաջ ա գալիս համապատասխան սմայլիկը

  12. #72
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Ես ծիկեր եմ ստանում, երբ հայտնվում է մեկը, ում հետ ինձ պարտադրում են անգլերեն պարապել:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. #73
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Վերջերս հայտնաբերեցի, որ ոչ մի մեքենայի համարանիշ բաց չեմ թողում
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  14. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեքենա ասեցիր եսել զգացի .. ուրեմ մեքնեաների բազմության մեջ միշտ ման եմ գալիս ընկերոջս մեքենան .... ու արի ու տես ամեն անգամ մեկել մի տեղից բուսնումա .. "Այ տղա ինչ գիտէիր որ ստեղ եմ ...???"..... Ես ամեն ինչ գիտեմ

  15. #75
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ էլ
    Մեկ էլ մի հատ ծիկ ունեմ,եթե ինչ-որ բան գրելուց եմ լինում,ապա անպայման սմայլիկներ եմ օգտագործում/անգամ շարադրությունների մեջ մեկ-մեկ օգտագործել եմ/
    Իսկ եթե խոսալուց եմ լինում,ապա ամեն պահի աչքիս առաջ ա գալիս համապատասխան սմայլիկը
    Ես էլ ետի ունեմ …մեկ էլ մեկ մեկ լեկցիայի մեջ մի հատ հումարին կոմենտարայա եմ անում …մի օր տենց լեկցիայիս տետրը տվել էի մեր խմբի աղջիկների մեկին մեռել էր խնդալուց
    Մի բան էլ գրեմ, Քուրս` Anushkan Թույն ծիկ ունի…ուղակի ինքը չգիտի…ուրեմն ամեն օր գիշերը քնելուց առաջ անպայման պիտի գա ջուրը բացի մի կում ջուր խմի…ուզումա դրանից առաջ մի 1 րոպե առաջ ջուր խմած լիներ կապ չունի…դա անպայման քնելուց առաջ իրա արած վերջի բանը պիտի լինի…հետո էլ մի փոքր միշտ բացա մնում ու սաղ գիշեր նեռվերիս վրա կաթկթալով ազդում
    Loading your personal settings....

Էջ 5 17-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •