User Tag List

Էջ 3 17-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 246 հատից

Թեմա: Ծիկեր... (Բզիկներ...)

  1. #31
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, մի հատ վատ գիծ ունեմ... որ սկսում եմ մեկի հոգու հետ խաղալ ,կարող ա նրան հասցնեմ խելագարության այնքան գժվացնեմ, որ ափերից դուրս գա... դա սկսվում ա հիմնականում աննկատ հումորներով ու գնալով վերաճում ա ահավոր մի բանի...
    Վայ
    Թխի թող գաԵս էլ եմ շաաաաաաաաաաատ սիրում ուրիշների հոգու հետ խաղալ
    Դրա համար էլ շուտ են նեղանում

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Ժողովուրդ, ձեր նշած ծիկերի մեծ մասից ես կամ ունեմ կամ էլ ունեցել եմ...
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե առանց պատրաստվելու շունչս պահում եմ 30 վայրկյան՝ ուրեմն …, եթե 40՝ ուրեմն …(ուրիշ, ավելի կարևոր բան ), եթե 50՝…, եթե ավելի շատ՝ … (ավելի լավ բան)
    Էս ծիկից չէ, բայց նմանատիպ ծիկից մի ժամանակ շատ էի օգտվում։ Տարբերությունն այն էր, որ ես միշտ կոնկրետ բան էի մտքիս դնում (ինչ-որ երազանք կամ մոտ ապագայում սպասվելիք ինչ-որ լավ բան), ու եթե հաջողվում էր մինչև էդ թվին հասնելը շունչս պահած մնալ, ուրեմն մտածում էի, որ կկատարվի իմ ուզածը։ ու անկեղծորեն հավատում էի դրան։ Իսկ եթե չէր հաջողվում, տխրում էի, բայց միանգամից էլ ինձ հույս էի տալիս, որ, մեկ է, սուտ բաներ են, էլի։
    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ պարապ եմ մնում թղթի վրա սկսում եմ խաչ ու փաչ գծեր նկարել կամ էլ գծերով ներկում եմ թուղթը:
    Իսկ ես նույնիսկ առանց պարապ մնալու եմ տենց անում։ Ասենք, որևէ մեկի հետ զրուցելիս՝ հեռախոսով թե առերես։ Բայց ես, բացի թուղթը գծերով ներկելուց, նաև սովորություն ունեմ աղջկա պրոֆիլ նկարել (դեռ մանկուց մամայիցս եմ վարակվել անկախ ինձնից աղջկա պրոֆիլ նկարելու հիվանդությամբ)։

    Մեջբերում Mogakan`Lapterik-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարճ յուբկաներով աղջիկներին եմ նայում ու ասում Աստված ինչի ա էս աղջկա ոտքերը էսքան ծուռշատ են էլի)
    Իսկ ես ամեն անգամ կարճ հագած աղջիկ տեսնելիս մտածում եմ՝ տեսնես իմ ոտքերը սրանից ավելի սիրու՞ն են, թե՞ հակառակը...
    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ինչ-որ մեկի ձեռքը մոտիկ ա լինում, ուզում եմ կծեմ
    Իսկ ես երբ թմբլիկ թևեր եմ տեսնում, ուզում եմ ափերով բռնել, հատկապես շոգ ժամանակ, երբ տեսնում եմ սպիտակ, փամփլիկ թևեր, վերջ... ինձ մի կերպ եմ զսպում, որ անծանոթ մարդու թևերին ձեռք չտամ... Դե, ծանոթների դեպքում էլ չեմ զսպում հիմնականում։
    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն անգամ զուգարան գնալուց ուսումնասիրում եմ զուգարանը, որ տեսնեմ՝ թաքնված տեսախցիկ կա՞, թե չէ:
    Վա՜յ, բա ե՜ս։ Ես էլ եմ վերջերս էդ նույն ծիկից ձեռք բերել։
    Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:
    Ես եմ եմ տենց անում։
    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջ, երբ շատ մոդա էին ծփկավոր սփռոցները…ուր հյուր էի գնում` սեղանին այդ սփռոցներից էր գցաց լինում: ՈՒ ես սեղանի շուրջ նստած ժամանակ սկսում էի հուսել այդ սփռոցի ծփկները` մինչև դուրս գալս: Հետո, երբ հեռանում էի, իմ մեջ խնդում էի, թէ ինչքան է տանտիրուհին չարչարվելու այդ հյուսածներս քանդելու համար: Մեր տանն էլ էի այդպես անում, ու անպայման մորիցս հասնում էր ինձ Մինչև հիմա այդ հյուսելու բզիկը պահպանվել է մոտս:
    Ես էլ եմ միշտ տենց արել, բայց ոչ միայն ծփքերի հետ, այլև մազերի. Հենց երկար մազ է ընկնում ձեռքս, հյուսում եմ։
    Ու մեկ էլ մարդկանց նայելիս սկսում եմ նրանց նմանեցնել այս կամ այն կենդանուն:
    Դե դա, կարծում եմ, բոլորն էլ ունեն։

    Հիմա նշեմ այն ծիկերը, որոնք այս թեմայում դեռ չեն նշվել...
    Ահավոր թուլություն ունեմ թշերի նկատմամբ... Ակումբի պոնչիկները կամ ուղղակի հետաքրքիր թշեր ունեցողները (մենակ թե չասեք՝ էդ ո՞րն ա... ) լավ գիտեն դրա մասին, քանի որ սեփական մաշկի վրա մշտապես զգում են իմ այդ ծիկը։

    Մաքուր, դեռ չտրորված ձյուն տեսնելիս անպայման վրայով պիտի անցնեմ, հավես է։

    Մի ժամանակ որևէ բան գրելիս անպայման պիտի սիրուն գրեի, թեկուզ եթե էդ գրածս մի րոպե հետո ճմրթելու էի ու դեն նետեի։ Հիմա մենակ պետք եղած ժամանակ եմ սիրուն գրում։

    Տրանսպորտում տարբեր մարդկանց տեսնելիս միշտ փորձում եմ պատկերացնել, թե տվյալ մարդը ընտանիքում ու ընդհանրապես մտերիմների հետ շփվելիս ինչպիսին է, օրինակ՝ ինչպիսի որդի է, ինչպիսի ընկեր է, ինչպիսի եղբայր է, նույնը նաև աղջիկների դեպքում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.06.2007, 20:14:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #33
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    35
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն անգամ զուգարան գնալուց ուսումնասիրում եմ զուգարանը, որ տեսնեմ՝ թաքնված տեսախցիկ կա՞, թե չէ, եթե չեմ գտնում մեկ ա՝ ապահովության համար լեզուս եմ ցույց տալիս պտտվելով ու «լավ» բան եմ ասում :
    Քայլելու ժամանակ ձգտում եմ ասֆալտի նախշերով քայլել, եթե նախշազարդ ա:
    Մարդկանց կոշիկներին նայելու սովորություն ես էլ ունեմ, մեկ էլ ձեռքերի եղունգներին եմ նայում:
    Դե հաստատ էլի շատ բաներ կլինեն, ուղղակի հիմա մտքիս չեն գալիս :
    Էդ զուգարանի պահը փոքր ժամանակ ես էլ ունեի

    Կլավիատուրայի վրա տպելուց մնում մնում անկապ Ctrl եմ սեղմում, որ չսեղմեմ կներվայնանամ:

    Մեկ էլ ֆորումում գրառում կատարելուց անպայման այս սմայլիկին եմ նայում ու մի հատ ես էլ եմ աչքվ անում նոր գրառումս կատարում եմ Բայց էդ մեկը թարգել եմ ոնց որ, մեկ մեկ մոռանում եմ:

  4. #34
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    միշտ 10 րոպեով եմ Ակումբ մտնում ու դուրս եմ գալիս 3, 4 կամ 5 ժամ հետո…

  5. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    միշտ 10 րոպեով եմ Ակումբ մտնում ու դուրս եմ գալիս 3, 4 կամ 5 ժամ հետո…
    Հովսեփ, էդ մեկը ծիկ չի։ Լավ, չասեմ, թե ինչ է, դու ավելի լավ կիմանաս։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #36
    Պատվավոր անդամ Ungrateful-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2007
    Հասցե
    մայրաքաղաք
    Գրառումներ
    1,978
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Ես որ Ակումբեմ մտնում ել դուրս չեմ գալիս...

  7. #37
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Լոս_ԿվարտաԼոս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ Ակումբեմ մտնում ել դուրս չեմ գալիս...
    Ժողովուրդ, սեփական թերությունների մասին խոստովանելու համար առանձին թեմա կա, թեմայից մի շեղվեք։ Այստեղ ծիկերի մասին ենք խոսում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. #38
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Ծիկեր...

    Ես մի քանի տարի առաջ աշխատում էի մի ֆիրմայում և մեր տնօրենը, որն ի դեպ 25 տարեկան երիտասարդ էր, ուներ շատ տարօրինակ ծիկեր… Ընկերության անունը չեմ տալիս, որովհետև այդ բնագավառում բավական ճանաչված ընկերություն է ..
    Ուրեմն այդ տղան ,երբ ներվայնանում կամ մտածում էր, սկսում էր երկու մատերով ունքերը քաշել պոկել, .... և այնքան էր տարվում, որ մեկ մեկ ահավոր վիճակի էին հասնում խեղճ ունքերը.. .. Ամենաահավորն այն էր, որ ինքը դա չէր նկատում և մեկ մեկ մեր հետ խոսելիս էլ էր ունքերը պոկում Մեր մենեջերներից մեկը բավական հաստ ունքերով տղա էր , ես էլ ասում էի, Ս*** ջան, շեֆից հեռու քայլի, իրա ունքերը հեսա կվերջանան, ու ինքը քո թավ ունքերը կնկատի Մեր տնօրենի մեկ այլ ծիկն էլ այն էր, որ հեռախոսով խոսելիս հանկարծ կատաղում էր ու լսափողը զարկում դիմացի պատին.. նույն բախտին էր արժանանաում նաև նրա խեղճ բջջայինը.. Այ այդպիսի դաժան ծիկեր
    Better to light a candle than to curse the darkness.

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր տնօրենի մեկ այլ ծիկն էլ այն էր, որ հեռախոսով խոսելիս հանկարծ կատաղում էր ու լսափողը զարկում դիմացի պատին.. նույն բախտին էր արժանանաում նաև նրա խեղճ բջջայինը.. Այ այդպիսի դաժան ծիկեր
    Չեմ զարմանում, նախկին աշխատավայրումս որտեղ 2.5 կես տարի աշխատեցի 3 հատ հեռախոս եմ "սվաղել" ` սեփական աշխատասենյակի պատին զարկելով ,.. տեղերնել մնացել էին...
    Հիմնականում էտպիսի պատճառների առիթ են դառնում Չկանխատեսված հանգամանքները ...օրինակ բավականին թանկանոց մի պատվերի լոգիստիկայի ընթացքում առաջացած խնդիրը, որով բեռը 2 ամիս պետք է ուշանար ուղղակի ինձ հոգեհան արեց ... ի վերջո սկսեցի ինչպես միշտ օպտիմալ լուծումը գտա , խեղճ Նոկիա 8280-ս... սիրում էի ետ մոդելը

    Մի ուրիշ տիկ էլ ունեմ ... երբ գրասեղանի մոտ նստած եմ իմ աթոռին , ժամանակի ընթացքում ... սահում եմ .. ներքև : ՈՒ որ ժամանակ առ ժամանակ չուղղեմ ինձ կհայտնվեմ գետնին

  10. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեկ էլ մի հատ ծիկ ունեմ, որ լրիվ խելագարություն է, բայց դա փոքրուց ունեմ ու պահպանվել է. հաճախ որևէ ծանոթի հետ շփվելիս (ասենք, կարող է լինել բավական լուրջ խոսակցության ժամանակ, թեև պարտադիր չէ), մեկ էլ հանկարծ գլխումս այսպիսի մտքեր են առաջանում. «Հետաքրքիր է, եթե հենց էս պահին նրան ապտակեմ, ի՞նչ կլինի՞։ Ի՞նչ ռեակցիա կտա։ Եթե ապտակեմ, դրանից հետո կկարողանա՞մ արդյոք իրավիճակը շտկել։ Մինչև չփորձեմ, չեմ իմանա... Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձե՞մ։ Բայց եթե փորձեմ, կարող է հետևանքներն անդարձելի լինեն... Բա հետո ի՞նչ եմ անելու... Չէ, ավելի լավ է չփորձեմ... Է՜, բայց ախր հետաքրքիր կլիներ է որ փորձեի... Ի՜նչ անհետաքրքիրն եմ... Խեղճ մարդը հետս լուրջ-լուրջ խոսում է ու չի էլ կասկածում, թե գլխումս ինչ մոլագար մտքեր են պտտվում... Բայց ինչքա՜ն քիչ բան գիտեն մարդիկ իրար մասին։ Օրինակ՝ ու՞մ մտքով կանցներ, որ իմ մտքով այսպիսի բաներ կարող են անցնել։ Ինձ նման լուրջ, խելոք ու համեստ աղջկանից ո՞վ կարող էր նման բան սպասել... » Կամ, մի ուրիշ տարբերակ էլ ունեմ. «Տեսնես եթե հենց էս պահին փորձեի նրան կողոպտել, կստացվե՞ր։ Ու համարյա միշտ զգում եմ, որ կստացվեր (այդ պահին շատ արագ մանրամասն պատկերացնում եմ այդ գործընթացը)։ Ու միշտ մտածում եմ. բայց ինչ լավ է, որ ես էությամբ ազնիվ եմ, թե չէ մի ուրիշ տեսակի հանցագործ կլինեի, բայց դե հիմա մարդիկ այդպես էլ երբեք չեն իմանա իմ թաքնված տաղանդների մասին... (արդեն բացառությամբ ակումբցիների... )
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (28.07.2011)

  12. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու միշտ մտածում եմ. բայց ինչ լավ է, որ ես էությամբ ազնիվ եմ, թե չէ մի ուրիշ տեսակի հանցագործ կլինեի, բայց դե հիմա մարդիկ այդպես էլ երբեք չեն իմանա իմ թաքնված տաղանդների մասին...
    Չես կարա ասես ու երբեք ուշ չի

  13. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Չես կարա ասես ու երբեք ուշ չի
    Հու՞յս ես տալիս։ Դե քանի որ դու ինձ սադրանքի ես ենթարկում, կարելի է քեզ էլ հենց առաջին զոհը դարձնել... եթե երբևէ համարձակվես վիրտուալ կերպարդ իրականի վերածել, բայց դե աչքիս քո պինգվինը մարդկանցից խուսափում է, նենց որ դա քեզ երևի չի սպառնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #43
    Մամայություն :) Annushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.09.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    42
    Գրառումներ
    505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Re. Ծիկեր...

    Ես վերջերս հայտնաբերեցի, որ իմ ծանոթներից մի երիտասարդ ունի մի տարօրինակ ծիկ Մեկ էլ տեսար նա հանկարծակի որոշում ա կծի իր կողքի նստածին… Ու պետք է ասեմ, որ բավականին ուժեղ ա կծում, սեփական մաշկի վրա եմ զգացել, երբ վերջերս անսպասելի վեր կացավ ու ուսս կծեց. ԱԱԱԱԱ: Պետք ա ասեմ, որ այդ նույն բախտին արժանացել են մեր գրասենյակի աշխատողների մեծ մասը նույնիսկ նրա ընկերները.. Հիմա շատ ուշադիր եմ նրա նկատմամբ, ու հետևում եմ, որ նրա անսպասելի հարձակումների զոհը չդառնամ
    Better to light a candle than to curse the darkness.

  15. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հու՞յս ես տալիս։ Դե քանի որ դու ինձ սադրանքի ես ենթարկում, կարելի է քեզ էլ հենց առաջին զոհը դարձնել... եթե երբևէ համարձակվես վիրտուալ կերպարդ իրականի վերածել, բայց դե աչքիս քո պինգվինը մարդկանցից խուսափում է, նենց որ դա քեզ երևի չի սպառնում։
    Հույս տալը իմ մասնագիտություննա
    Համ էլ ես Սադրիչ չեմ ... Սովետի վախտով տենց բան ասեիր հմի սիբիր Philosoper-ի հետ քար էինք տաշում ՊԱլիտԲյուրոի անդամների դաչեքի համար
    Խոսք գնաց համարձակությունից ... ու դա ինձ մեծ լիցք հաղորդեց , շնորհակալ եմ,
    հետո էլ 4 կողմից ինչ որ մտքեր եմ լսում .. խորհրդավոր, կամ խորհրդավորի տեղա դրել իրան, վիրտուալա, վախումա երևա կամ դիմակապատա
    անկեղծ ասած հնում երբ որ կայծակը խփում էր ասում էին աստված ջղայնացելա .. հիմա քոննա բայց արի ու տես որ ես խասյաթը աշխարհում մենակ հայերինա բոնորոշ ու մեկել լրագորողներին ... էն ինչ չգիտեն , դրա մասին 765645 հատ վարկած հիփոթեզ ու եզրակացություն կանեն "պրիչոմ նա ստառի առմյանսի լադ"
    Իմ պինգվինը կհայտնվի կամ չի հայտտվի իր ժամանակին, ու ոնցոր կասեր Դեմիրչյանը դա շահարկման հարց չի .. կամ էլ ստոր հերհյուրանքներ են ..

  16. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ծիկեր...

    Մեջբերում Annushka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վերջերս հայտնաբերեցի, որ իմ ծանոթներից մի երիտասարդ ունի մի տարօրինակ ծիկ Մեկ էլ տեսար նա հանկարծակի որոշում ա կծի իր կողքի նստածին… Ու պետք է ասեմ, որ բավականին ուժեղ ա կծում, սեփական մաշկի վրա եմ զգացել, երբ վերջերս անսպասելի վեր կացավ ու ուսս կծեց. ԱԱԱԱԱ: Պետք ա ասեմ, որ այդ նույն բախտին արժանացել են մեր գրասենյակի աշխատողների մեծ մասը նույնիսկ նրա ընկերները.. Հիմա շատ ուշադիր եմ նրա նկատմամբ, ու հետևում եմ, որ նրա անսպասելի հարձակումների զոհը չդառնամ
    Աչքիս դա հիվանդությունա գիտես ... նման մի բան ես էլ եմ հանդիպել ...
    Նաև տեսել եմ մեկին որ .. ով մոտ էր իրան գտնվում բռնում ձեռքը համբուրում էր .. ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ !!!!

Էջ 3 17-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •