Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
Պրակտիկորեն դա մի քիչ դժվար է:Այն կատարվում է ձեռքերի օգնությամբ,երկու ձեռքերի ցուցամատներր միացնում ենք իրար, իսկ բութ մատները դնում ենք իրար վրա զուգահեռ ստեղծելով եռանկյունի,ոչ այդքան լույսավոր սենյակում սպիտակ ֆոնի վրա պահում ենք այդ եռանկունին,լիովին հանգիստ վիճակում, փորցելով կետ գտնել ու մի որոշ ժամանակ կենտրոնանում ենք այդ կետի վրա,փորցողները ասում են որ մի պահ կետը ինչ ,որ գույնի երանգով է պատվում,հենց այդ գույն էլ ձեր աուրայի գույն է,բայց կա նաև շատ հեշտ տարբերակ իմանալով քո ծննդյան թիվը,ամիսը,օրը պարզում ենք որոշակի աղյուսակի միջոցով ,(ցավոք սրտի չեմ կարող ներկայացնել աղյուսակը), թե դուք ինչ թվի տակ եք ծնվել:Յուրաքանչյուր թիվ մի ուրիշ աղյուսակի տակ համապատասխանում է աուրայի որոշակի գույնի.....
Ով ցանկանա կարող եմ աղյուսակի միջոցով նայել.........
Առաջարկածդ առաջին տարբերակն էլի որոշ չափով խելքին մոտիկ է թվում, բայց երկրորդը... բոլորովին համոզիչ չթվաց... *e}|{uka* ջան, հասկանու՞մ ես, ախր էդ աուրա կոչվածն իրականում այնքան անհատական ու այնքան նուրբ բան է, որ, իմ կարծիքով, ուղղակի անհնար է, որ նույն տարվա նույն ամսի նույն օրը ծնված բոլոր մարդկանցը նույն գույնի լինի։ Աուրան մարդու հոգու ու ներաշխարհի արտացոլումն է, հետևաբար ամեն մեկինն առանձնահատուկ է, ո՞նց կարելի է էդքան «կոպիտ» հաշվարկով որոշել, թե ինչ գույնի է այն... Ես որքան գիտեմ, նույնիսկ մի մարդու աուրան կարող է պահի տակ փոփոխվել տվյալ պահին ունեցած նրա հոգեվիճակից, զգացողություններից, էլ չեմ ասում՝ բնավորության փոփոխություններից։