Իսկ մի թե՛ Ռուսաստանի նման հզոր պետությանը պետք է լղար Ազերիայի թույլատվությունը? Գաբալայի ռազմակայանը օգտագործեու համար այնպես ինչպես իրենք կցանկանան, որ մի հատ էլ ղարաբաղ դրա դիմաց խոստանան.
Ինչքան գիտեմ, ռուսները այդ ռազմակայանում նստած են վախուց (Առանց ղարաբաղ շահարկելու) եւ այդ վայրից մշտապես հետեւում են, ամերիկյան ռազմանավերին եւ սուզանավերին Հնդկական Օվկիանոսում եւ ոչ միայն.
Ադրբեջանը վախուց էր ցանկանում ռուսներին Գաբալայից վտարել, բայց մեկ անգամ սխալ թույլ տվեց (Ի օգուտ մեզ) նրանց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ թողնելով. Ռուսներին այդտեղ թողնելու միակ պատճարը այն էր, որ կայանի սեփականաշնորհման համար, ռուսական պետությունը ամեն ամյա մեծ գումարներ է վճարում ադրբեջանին, իսկ ադրբեջանը այն բանից հետո սկսեց դժգոհել, երբ պարզվեց որ ռուսական բանակի կազմում, Հայ սպաներ են աշխատում Գաբալա ռազմակայանում, որոնց իրավունք են տալիս Երեւան հաղորդելու ադերբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքի ուղղությունները.
Կարծում եմ Վլադիմիր Պուտինը ուղղակի տեղյակ է պահել իր ադրբեջանական կոլեգային թե՛ այսուհետեւ ինչ նպատակների է ծառաելու ադրբեջանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայանը.
Էջանիշներ