Մեջբերում Sinner-ի խոսքերից Նայել գրառումը
3D Max-ով եմ աշխատում
Առաստաղի օվալը... 3D Max-ում բոլոր երկրաչափական օբյեկտները տարբեր մակերևույթներից են բաղկացած: Ինչքան շատ են մակերևույթները, այնքան սահուն, կլոր են ստացվում օբյեկտները, սակայն ամեն մի մակերևույթի համար առանձն հաշվարկ է կատարվում համակարգչի կողմից, որը ծանրացնում է համակարգչի աշխատանքը (մանավանդ երբ բարդ աշխատանք ես անում ու լուսավորություն ես դնում): Դրա համար աշխատում ես որքան հնարավոր է քիչ մակերևույթներ ստեղծես, որպեսզի ռենդեր անելուց շատ ժամանակ չտանի: Օրինակ այդ մի նկարը իմ համակարգչով 6 ժամ ռենդեր է արել (ամբողջ գիշեր միացրած եմ թողել որ վերջացնի):

Ինչի կարմիր գույն...
Եթե դա չլիներ, ամբողջ սենյակը միատոն կլիներ: Ամբողջ էֆեկտը դրանում է: Հետո էլ այդ կարմիրը ուշադրություն է գրավում: Անկախ քեզնից հեռուստացույցին ես ուշադրություն դարձնում
Խոհանոցի աթոռը, մետալիկությունը... Ճաշակին ընկեր չկա:
Ցավոք` դեռ 3D մաքսին ծանոթ չեմ, բայց դե գործի բերումով ուզեմ չուզեմ պիտի ծանոթանամ։ Իսկ մի՞թե 3Դ մաքսում չկա, որ հենց կլոր մակերեւույթ ստացվի։

Կարմիրի վերաբերյալ ես միայն իմ կարծիքն էի հայտնում։ Հեռուստացույցի պահով էլ ասեմ, որ մարդիկ տվյալ դեպքում ոչ թե հեռուստացույցին ուշադրություն կդարձնեն, այլ նախ հետեւի պատին, ու շատ հնարավոր ա դիտելիս հետեւի կարմիր ֆոնը ուշադրություն շեղի ու գրգռի։ Ինչ որ ա, կարեւոր չի, ճաշակին ընկեր չկա…