Հարազատ մարդու մահը... Ինչ կարող ես անել, եթե ոչ՝ աղոթել Աստծուն, աղոթել ու աղոթել: Անել ամեն ինչ, որ նրա հիշատակը վառ մնա առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ քո մեջ մի կաթիլ արյուն կա: Մի բան էլ ասեմ, մենք շատ հաճախ առաջին հերթին մտածում ենք ոչ թե հենց մահացողների, այլ մեր մասին: Ինչ արած, այդպիսին է մարդկային էությունը: Եվ այդպիսի պահին մարդ ընդունակ է ցանկացած քայլի: Պետք է սարի պես կանգնած լինես խոր վիշտ ապրող և քո կարիքն ունեցող մարդու կողքին, միայն դա կարող է նրան ինչ-որ ձևով ինչ-որ վիճակից ինչ-որ չափով հանել: Դե ինչ է մնում ավելացնել, ով որ հարազատ մարդ է կորցրել, նրանց մեծ կամքի ուժ եմ ցանկանում և թող Աստված միշտ լինի նրա հետ: