Չգիտեմ, միգուցե ավելի ճշգրիտ բացատրություն կա, բայց փորձեմ ինքնուրույն մեկնաբանել տխրության պատճառները:
Նախ այդ անձնավորության ֆիզիկական կորուստը, այսինքն երբ գիտակցում ես, որ այլևս նրան չես տեսնի, չես լսի ձայնը, երբ շատ ուժեղ կզգաս նրա ու նրա խորհրդի կարիքը, կուզենաս փաթաթվել նրան, ամուր գրկել, զգալ հոգու ողջ ջերմությունն ու հասկանալ, որ պաշտպանված ես, սիրված ես, որ…բայց, ցավոք, նա կողքիդ չի լինի, ու այդ մտքից տխրությունդ կկրկնապատկվի

Նաև կտխրես, ավելին՝ կատես ինքդ քո՝ այդքան անուժ ու անզոր լինելը, որ ոչնչով չես կարող նրան պահել կենդանի, օգնել մի բանով…Ու խռովում ես ինքդ քեզանից ու ողջ աշխարհից

Միայն ժամանակ անց ես հասկանում , որ կյանքն ունի մի օրինաչափություն, որին չես կարող հակազդել. ամեն ինչ իր վերջն է ունենում…
Էջանիշներ