User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Տղամարդկանց հիասթափությունները

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տղամարդկանց հիասթափությունները

    1. Տղամարդիկ հիասթափվում են հիմար, մակերեսային կանանցից...Ահա մի քանի տղամարդու կարծիք այս թեմային վերաբերյալ...
    «Ես ձեզ կասեմ ինչն է ինձ ամենաշատը հիսաթափեցնում՝ կանայք, ովքեր չգիտեն ինչ է կատարվում իրենց շուրջն աշխարհում և փոխարենը՝ իրենց ժամանակը տրամադրում են մտածելու իրենց եղունգների, մոդայի կամ հեռուստացույց նայելու վրա: Ես ծանոթացել եմ շատ կանանց հետ, բայց երբ նրանք բացել են իրենց բերանը, ես հետաքրքրությունը կորցրել եմ: Նրանք, պարզապես ամեն ինչ խառնում են իրար»:
    «Որպես տղամարդու, ինձ համար կարևոր է՝ հպարտ լինելու այն կնոջով ում հետ եմ, որ ես նրան կարողանամ ամեն տեղ տանել կամ ծանոթացնել նրան բոլորին և որ նա կարողանա ինքն իրեն պահել: Իհարկե, ես սիրում եմ լավ տսքը և գեղեցիկ մարմինը, բայց ինչը ինձ գրգռում է ամենից շատ՝ խելացի կինն է: Դա է իմ ոգևորության աղբյուրը»:
    Տղամարդիկ դժգոհում են հետևյալից.
    1, Այն կանանցից, որ միայն մոդայի մասին ամսագրեր են կարդում
    2, Կանանցից, որոնց զրույցը բաղկացած է ուրիշ կանանց մասին բամբասանքից, հեռուստահաղորդումներից, որ նրանք դիտել են, լուրերից, որ նրանք վերցրել են անմակարդակ լրատվական թերթերից:
    3, Կանայք, որոնք ջանք չեն օգտագործում սովորելու կամ կատարելագործելու իրենց:
    4, Կանայք, որ իրենց հիմար, թեթևամիտ, ցանցառ են պահում:
    Միշտ հիշեք՝ խելացին հրապուրիչ է:

    Ավելացվել է 15 րոպե անց
    2, Տղամարդիկ նաև հիասթափվում են այն կանանցից, որոնք չափազանց շատ են անհանգստանում իրենց արտաքինի համար...
    «Ես տանել չեմ կարող այն կանանց, որքեր զգում են, որ միշտ պետք է կատարյալ երևան: Գիտեք, նրանք ժամեր են ծախսում իրենց շպարի և մազերը սարքելու վրա և երբ մի քիչ մազերը խառնվում է, նրանք վազում են զուգարան իրենց կարգավորելու: Ես ցանկանում եմ մի կին, որը կարողանա պարզապես ջինս հագնել ու շապիկ վրան գցել և ինձ հետ դուրս գալ նախաճաշի առանց անհանգստանալու, թե ինչպիսի տեսք ինքն ունի, ով կարող է խոտերի մեջ գլորվել առանց մտահոգվելու իր սանրվածքը փչացնելու համար:
    «Ես դուրս եկա մի անգամ մի կնոջ հետ, ով շատ էր անհանգստանում, թե ինչպիսի տեսք ինքն ունի անկողնում, որից ես ամբողջովին հիասթափվեցի: Ամենից առաջ նա անկողին եկավ քսված շրթներկով և զարդերի մի ամբողջ բեռով, չորս ոսկյա վզնոց, թևնոց, մատների կեսը ծածկված մատանիներով: Նա շատ երկար եղունգներ ուներ՝ մագիլների նման և նա պետք է ինձ այնքան զգույշ ձեռք տար, որպեսզի չկոտրեր իր եղունգները: Ամբողջ ժամանակ, որ մենք հարաբերության մեջ էինք, նա շարունակում էր իրեն հարդարել, ուղղել, որթեսզի լավ տեսք ունենար, չդադարելով մատներով ուղղել մազերը կամ վզնոցը: Ես անհամբեր էի դուրս գալու այդտեղից»:
    Տղամարդիկ հիասթափվում են այն կանանցից, ովքեր համակված են միայն իրենց տեսքով, որովհետև այս կանայք անապահով են թվում և ինքնավստահության պակաս ունեն:»:
    Վերջին խմբագրող՝ գյումրեցի աղջիկ: 06.06.2007, 07:32: Պատճառ: Գրառման ավելացում
    "An unexamined life is not worth living."
    -Socrates

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Հարցս վերաբերվում է բոլոր տղաներին. Իսկ դու՞ք ինչից եք հիասթափվում
    "An unexamined life is not worth living."
    -Socrates

  3. #3
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    դու մի քիչ ծայրահեղ դեպքեր ես նկարագրել…էտ քո ասած դեպքերում գործ ունենք անճաշակ աղջկա հետ,դա ուրիշա,իսկ ես շաՏ ՍԻրում եմ սիրուն ծիտիկիների ու սիրում եմ,երբ նրանք հոգ են տանում արտաքինի մասոին ու միշտ էլ սիրուն են ուզում երևալ…
    Ջինս հագնել ու մազերը կապելն էլԱ պետք սիրուն անել,կրկնում եմ,դու արտաքինի մասին հոգ տանելը խառնել ես անճաշակության ու անմակարդակույան հետ: ՈՒ մոդայով հետաքրքրվելն ելա լավ, շատ էլ լավա, համ ել տղաները սիրում են աղջիկների փոքրիկ հիմարիկությունները:
    Ինչքան էլ խելացի լինի աղջիկը,պետքա գեղեցիկ ու իր արտաքինին հետևող լինի, ու լաավ հետևող լինի,որ ինձ գրավի,իմ կարծիքով գեշ աղջիկներից ու անհաջողակ տղաներիցա եկել «կարևորը ներքիննա» արտահայտությունները, ու չեմ հասկանում,թե ինչու շատ սիրունիկ ծիտիկներ հիմա տենց բաներ են ասում :Ներքինը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանա,եթե էտ ներքինը համալրված չի պատշաճ արտաքինով,սիրահարվել չի լինի:
    ԻՆձ հիասթափեցնելը հիմա շատ դժվար կլինի,քանի որ քիչ թե շատ փորձ ունեմ ու զգում եմ սկզբից էլ թե ինչպիսինա դիմացիս աղջիկը,իսկ աղջիկների մեջ չեմ սիրում, երբ տենց մենակ կպնում են ներքինին,ծեծված արտահայտություններ ու մտքեր են արտահայտում, շատ են խոսում,սև մազեր են ունենում,կարճ յուբկա չեն հագնում,սովորելու,կարդալու հետ սեր չունեն,կաֆեներ չեն գնում,ժամը տասին տուն են գնում,մեղեդի են գնում,պարել չեն սիրում,հոգնած դեմք են լինում…

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (21.03.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում գյումրեցի աղջիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս վերաբերվում է բոլոր տղաներին. Իսկ դու՞ք ինչից եք հիասթափվում
    Դա ավելի շատ կախված է պահից :
    Լինում է, որ կնոջ թեթևամիտ պահվածքը զայրացնում է, լինում է և հակառակը ՝ հանգստացնում է ու լիցքաթափում է: Գրավիչ կինը շատ լավ զգում է էտ պահը: Դրա համար էլ նա համարվում է գրավիչ, հմայիչ, համակրելի :
    Մի խոսքով - կնոջ գրավչությունը /կամ իրենից վանելը/ դա իմ համար պահի արդյունք է, որտեղ որպես երկրորդ կողմ հանդես է գալիս իմ տրամադրվածությունը:
    Բայց կա մի քանի բաներ, որոնք անկախ պահից վանում են:
    Վանում են ՝վուլգար պահվածքը, ցինիզմը, չարությունը:
    Նաև՝ կենցաղին կուլ գնացած կինը: Վերջինի մեջ իհարկե առաջինը մեղավոր է կողքին գտնվող տղամարդը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ամմէ (29.11.2012), Արիացի (19.03.2009)

  7. #5
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Ես շատ անգամները լսել եմ հակառակը, իսկ երբեմն էլ համոզվել դրանում: Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից: Նրանց մոտ մտավախություն կա, որ ամենայն հավանականությամբ, երբ կինը խելացի լինի, կսկսի կառավարել իր մտքերն ու իրեն: Իսկ դա այնքան էլ հաճելի երևույթ չէ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (10.01.2014), Չիպ (17.03.2009)

  9. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ անգամները լսել եմ հակառակը, իսկ երբեմն էլ համոզվել դրանում: Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից: Նրանց մոտ մտավախություն կա, որ ամենայն հավանականությամբ, երբ կինը խելացի լինի, կսկսի կառավարել իր մտքերն ու իրեն: Իսկ դա այնքան էլ հաճելի երևույթ չէ:
    Ճիշտ է : Բայց մյուս կողմից կնոջից պահանջվում է լինել բավականին խելացի, որպեսզի գնահատի իր զուգընկերոջ խելքը,...տաղանդը ...հանճարը :

  10. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է : Բայց մյուս կողմից կնոջից պահանջվում է լինել բավականին խելացի, որպեսզի գնահատի իր զուգընկերոջ խելքը,...տաղանդը ...հանճարը :

    Որպեսզի իր խելքը պետք եղած ժամանակ թաքցնի ու սիրուն հիմարիկի դեր խաղա

  11. #8
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    16
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում գյումրեցի աղջիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս վերաբերվում է բոլոր տղաներին. Իսկ դու՞ք ինչից եք հիասթափվում
    Մարդու հետ շփվելիս ակամայից նրա մասին որոշակի կարծիք ես կազմում ավելի շուտ քո մոտ նրա կերպարն է ձևավորվում և որքան շատ ես շփվում այնքան ավելի որոշակի է դառնում այդ կերպարը, կախված այն բանից թե որքան է տարբերովում իրական մարդը քո ստեղծած կերպարից, որքան կարևոր է նա քո համար՝ հնարավոր է հիասթափություն կամ էլ ընկերություն

  12. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից Նայել գրառումը
    դու մի քիչ ծայրահեղ դեպքեր ես նկարագրել…էտ քո ասած դեպքերում գործ ունենք անճաշակ աղջկա հետ,դա ուրիշա,իսկ ես շաՏ ՍԻրում եմ սիրուն ծիտիկիների ու սիրում եմ,երբ նրանք հոգ են տանում արտաքինի մասոին ու միշտ էլ սիրուն են ուզում երևալ…
    Ջինս հագնել ու մազերը կապելն էլԱ պետք սիրուն անել,կրկնում եմ,դու արտաքինի մասին հոգ տանելը խառնել ես անճաշակության ու անմակարդակույան հետ: ՈՒ մոդայով հետաքրքրվելն ելա լավ, շատ էլ լավա, համ ել տղաները սիրում են աղջիկների փոքրիկ հիմարիկությունները:
    Ինչքան էլ խելացի լինի աղջիկը,պետքա գեղեցիկ ու իր արտաքինին հետևող լինի, ու լաավ հետևող լինի,որ ինձ գրավի,իմ կարծիքով գեշ աղջիկներից ու անհաջողակ տղաներիցա եկել «կարևորը ներքիննա» արտահայտությունները, ու չեմ հասկանում,թե ինչու շատ սիրունիկ ծիտիկներ հիմա տենց բաներ են ասում :Ներքինը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանա,եթե էտ ներքինը համալրված չի պատշաճ արտաքինով,սիրահարվել չի լինի:
    ԻՆձ հիասթափեցնելը հիմա շատ դժվար կլինի,քանի որ քիչ թե շատ փորձ ունեմ ու զգում եմ սկզբից էլ թե ինչպիսինա դիմացիս աղջիկը,իսկ աղջիկների մեջ չեմ սիրում, երբ տենց մենակ կպնում են ներքինին,ծեծված արտահայտություններ ու մտքեր են արտահայտում, շատ են խոսում,սև մազեր են ունենում,կարճ յուբկա չեն հագնում,սովորելու,կարդալու հետ սեր չունեն,կաֆեներ չեն գնում,ժամը տասին տուն են գնում,մեղեդի են գնում,պարել չեն սիրում,հոգնած դեմք են լինում…
    Դու ի նկատի ունես այն կանանց, որոնք իրենց բացարձակապես չեն հետևում... Դա նույնպես մեծ հիասթափություն է... Ահա մի տղամարդու կարծիքը այդ մասին.
    «Ես չեմ ուզում, որ կինը մանեկենի նմանվի, բայց ես հիասթափվում եմ այն կանանցից, ովքեր թափթփված հագուստով են, չկտրված մազերով: Ես եզրակացնում եմ, որ նրանք բավարար չափով չեն մտածում իմ մասին՝ գեղեցիկ երևալու համար:»
    Բայց իմ առաջին գրառումով ես շեշտել եմ այն փաստը, որ կան կանայք և աղջիկներ, որոնք «շատ են անհանգստանում իրենց արտաքինի համար»: Եվ հենց դա է հիասթափեցնում որոշ տղամարդկանց: Նման աղջիկները ուսումից շատ հեռու են և գաղափար չունեն թե աշխարհում ինչ է կատարվում: Այսինքն ամբողջ օրը զբաղված են իրենց արտաքինը կատարյալ դարձնելով: Չնայած տղամարդիկ գնահատում են կանանց ովքեր լավ են հագնվում, նրանք հիասթափվում են այն կանանցից, ովքեր միշտ կարիք ունեն կատարյալ հագնված լինելու, ովքեր այնպիսի տեսք ունեն, որ կարծես ժամեր են ծախսել իրենց հագուստը հարմարեցնելու և ովքեր հանգիստ չեն զգում՝ իրենց իսկ հագուստում:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ անգամները լսել եմ հակառակը, իսկ երբեմն էլ համոզվել դրանում: Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից: Նրանց մոտ մտավախություն կա, որ ամենայն հավանականությամբ, երբ կինը խելացի լինի, կսկսի կառավարել իր մտքերն ու իրեն: Իսկ դա այնքան էլ հաճելի երևույթ չէ:
    Լիովին համամիտ եմ քո հետ... Տղամարդիկ չեն ուզում, որ իրենց կինը չափազանց խելացի լինի, բայց կրկնակի անգամ չեն ուզում, որ կինը սահմանափակ լինի: Նրանք նախնընտրում են բազմակողմանի զարգացած կանանց, որոնց հետ հաճելի է շփվելը: Քանի որ տղամարդիկ ավելի լավ են զգում մտածելուց, քան՝ զգալուց, նրանք կարիք ունեն իմանալու, որ կինը կարող է նրանց հետ հարաբերություն ունենալ իր մտքով, այլ ոչ թե իր մարմնով: Տղամարդիկ գտնում են՝ լավ, խելացի խոսակցությունը մղիչ ուժ է, ոչ միայն նրանց ուղեղին, այլև նրանց մարմնին: Եվ վերջապես, տղամարդիկ պետք է հպարտ զգան այն կնոջով, որին սիրում են:
    Վերջին խմբագրող՝ գյումրեցի աղջիկ: 08.06.2007, 06:25: Պատճառ: Գրառման ավելացում
    "An unexamined life is not worth living."
    -Socrates

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Selene (05.03.2009), Չիպ (17.03.2009)

  14. #10
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես շատ անգամները լսել եմ հակառակը, իսկ երբեմն էլ համոզվել դրանում: Տղամարդիկ վախենում են խելացի կանանցից: Նրանց մոտ մտավախություն կա, որ ամենայն հավանականությամբ, երբ կինը խելացի լինի, կսկսի կառավարել իր մտքերն ու իրեն: Իսկ դա այնքան էլ հաճելի երևույթ չէ:
    Չէ, չէ հակառակը, ես խելացիկ աղջիկների եմ սիրում, որովհետև տենց ավելի հետաքրքիրա, շփվել ավելի շատ բնագավառներում, չէ ետ տենց չի, ետի դուք եք տենց մտածում ՄԵՆՔ ՏԵՆՑ ՉԵՆՔ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    armena (26.06.2009)

  16. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում գյումրեցի աղջիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցս վերաբերվում է բոլոր տղաներին. Իսկ դու՞ք ինչից եք հիասթափվում
    Զոքանչներից ...

  17. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Զոքանչներից ...
    Փաստորեն, բոլոր զոքանչներիցդ արդեն հիաթափվել ես, հա՞։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Հա արդեն մի ռեյս հասցրել եմ

  19. #14
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Իսկ դու՞ք ինչից եք հիասթափվում
    Մինչև հիմա որևէ լուրջ հարաբերություն, որը կարողանամ սեր անվանել՝ ինձ մոտ չի եղել: Հաշվի առեք այս փաստը, որ գրախներս ճիշտ ըմբռնեք
    Հիասթափվում եմ, որբ տեսնում եմ, թե ինչպիսի անմարդակ ընկերուհիներ ունի ու ավելի հստակ պատկերացում եմ կազմում, թե սենց ընկերուհիներ ունեցողը ո՞նց կարա լինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի ՆԱ՝ ում ես կսիրեմ:

    Հիասթափվում եմ, երբ իմանում եմ, որ աղջիկը սիրում է Արմենչիկին կամ ուղղակի գժվում է Անդրեի համար… ինձ ճիշտ հասկացեք՝ թող էլի լսեն էդ երգիչների երգերը (իմ խորին համոզմամբ Արմենչիկը հիմար երգիչ է, իսկ Անդրեն ունի լավ ձայն), բայց ոչ թե օրվա մեջ 10-20 անգամ կրկնեն, որ «Արմենչիկը լյավնա» կամ «Անդրեն կյանքա…» Հաստատ տենց արտահայտություններ անող աղջկանից կհիսթափվեմ:

    Հիասթափվում եմ, երբ աղջիկը սկսում է պատմել, թե քանի հոգու ու ինչ ձևերով է մերժել…

    Հիասթափվում եմ, երբ աղջիկը կառչում է իմ ասած բառերից կամ արտահայտություններից որևէ մեկից ու քննարկում դա ընկերուհիների հետ ու ամենակարևորը՝ էդ փաստը ընկերուհիներից մեկի միջոցով իմանում եմ…

    Հիասթափվում եմ, երբ իմանում եմ, որ աղջիկը ծխում է… ծխող աղջիկը չի դզում ու վերջ… ու եթե նույնիսկ ինքը սեքսուալա, հաստատ դա իրա ծխելու հետևանքով չի ( շեղվեցի )
    Էսքանը երևի…

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariam1556 (20.03.2009), Աբելյան (09.08.2011), Ամմէ (29.11.2012), Արիացի (19.03.2009)

  21. #15
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Տղամարդկանց հիասթափությունները

    Մի արտահայտություն կա մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում խելքով:
    Ինձ շատ դուր են գալիս խելացի կանայք, ում հետ կարող ես հանգիստ զրուցել, բանավիճել գրեթե ցանկացած թեմայով: Կինը ամուսնու համար պետք է լինի կին, սիրուհի և հետաքրքիր զրուցակից, հակարռակ դեպքում կարելի բավարարվել միայն տիկնիկներով կամ այլ հարմարություններով: Լավ շատ երկարացրի:
    Կնոջ մեջ առաջին հերթին ինձ հիասթափեցնում է սեփական կարծիքի բացակայությունը, երբ կինը շարժվում է մամայի ասածով, չունի սեփական ԵՍ-ը, հիասթափեցնում է այն երբ կինը տարված է միայն կենցաղով և մոռանում է, որ առաջինհերթին նա կին է, հիասթափեցնում է ցինիզմը, անիմաստ շատախոսությունը, գռեհիկությունը…շատ կարելի է թվարկել, կախված է նաև տվյալ իրավիճակից, երբ հիասթափեցնել կարող է անգամ մեկ բառը:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariam1556 (20.03.2009), Ամմէ (29.11.2012), Արիացի (19.03.2009), Նորմարդ (03.04.2009)

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդկանց ճաղատացում միջին տարիքում
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 14.09.2014, 23:19
  2. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները
    Հեղինակ՝ dire, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.12.2009, 10:32
  3. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27
  4. Ինչպե՞ս հասկանալ տղամարդկանց
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.10.2008, 23:27
  5. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 29.04.2008, 15:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •