Լավ մտածեցի, հողմնորոշվեցի, ու կարող եմ ասել: Նախ, այստեղ արտահայտված կարծիքների մեծ մասը
ա) մակերեսային էր
բ) էական չէր
գ) հիմնված էր կոմպլեքսների, նևրոզների ու ստերեոտիպների վրա:
Իմ կարծիքը շատերի համար երևի հեռավոր ու անհասկանալի թվա, բայց կարծում եմ՝ ուտելուց կամ ծամոն ծամելուց հիասթափվելը մինիմում միամտություն է:
Եթե, ասենք, ինքդ քեզ համոզես, որ քեզ դուր եկած աղջիկը զուգարան չի գնում, դրանից նա չի դադարի զուգարան գնալ, պարզապես ինքդ քեզ կխաբես, ու օրերից մի օր շոկի մեջ կընկնես:
Կարծում եմ, նման անառողջ *ռեպրեսսիաներն* են տարբեր երևույթների նկատմամբ, որ բերում են հետամուսնական հիասթափությունների, ինչն այդքան տարածված է Հայաստանում:
Ինչ-որ մեկի մեջ ինչ-որ թերություն տեսնելիս մարդ, փոխանակ միանգամից արդարացում փնտրելու կամ ինքն իրեն խաբելով դրա գոյությունը ժխտելու, պետք է փորձի առողջ, հասուն հայացքով նայել դրան. արդյոք նա կարող է ապրել՝ այդ երրևույթն իր կողքին տեսնելով: Եթե պատասխանն «այո» է, ապա մարդ հաշտվում, ընդունում ու, ինչու ոչ, սիրում է դա ժամանակի հետ: Ինչևէ, ոչ պատասխանը, ոչ արդյունքը գիտակցորեն չեն գալիս սովորաբար՝ պարզապես մի օր նկատում ես, որ այդպես է:
Եթե ոչ՝ ապա տարբերակներն երկուսն են.
ա) փոխել
բ) դադարեցնել հարաբերություններն ու ուրիշ մարդ փնտրել:
Ինչևէ, մարդկանց մեծ մասը չափազանց վախկոտ է սրա համար: Նրանք խաբում են իրենք իրենց, փակում աչքերն ու մի օր ամեն ինչ գլուխներին է փլվում: Հետո սկսում են աշխարհից բողոքել, անարդարությունից, ամուսնուց/կնոջից, բայց իրականում միակ մեղավորն իրենք են եղել, քանի որ ժամանակին քաջություն չեն ունեցել բաց աչքերով ընտրություն կատարել:
Անձամբ իմ համար կան բաներ, որոնք մարդու մեջ տեսնելիս միանգամից կխզեմ հարաբերություններս: Ու դրանք ինձանից շատ դժվար է թաքցնել:
Առաջինը՝ երբ ինձ ստում են, ու ես չեմ սպասում, որ կստեն: Չկանխատեսված սուտը նշան է, որ ես մարդուն չեմ ճանաչում: Իսկ եթե ես մարդուն չեմ ճանաչում, ուրեմն հարաբերություններն էլ, որ գիտեմ, միայն մի մտքում էին: Գիտեմ, հիմա ռոմանտիկների մի ամբոխ կասի՝ սուտը, օ, ինչպես կարելի է ստել, օ սարսափ, մի՞թե կարելի է սուտը տանել, նամանավանդ՝ երբ գիտես, որ ստում են:
Պատասխանեմ՝ ստում են բոլորը, հաճախ իրենք դա չգիտակցելով: Հարաբերությունների մի շատ մեծ մասն է՝ հոգեբանորեն այնքան խորը բացել, բացահայտել իրար, որ սուտը հնարավորինս չքանա (այո-այո, ես համարում եմ, որ հարաբերությունների մեջ հոգեթերապիայի տարր կա): ԻՆչպես իրար մեջև սուտն, այնքան էլ մարդու՝ ինքն իրեն ասված սուտը:
Երկրորդը՝ նյութապաշտությունը (մեր Երկնային-Նյուտի պաշտանմունքի հետ կապ չունի): Ֆիզիկական զզվանք եմ զգում «ոսկեղեն», «արծաթեղեն», «քարեղեն», «մաշնա» ու այլ նյութական արժեքների վրա տարած մարդկանց: Մի խառնեք, ես սիրում եմ, երբ աղջիկը զարդեղեն է սիրում, «թիթիզություններն» ինձ միայն դրական էմոցիաներ են տալիս: Բայց ուրիշ բան է մանրուքներով կյանքը գեղեցկացնելը, ուրիշ բան է դրանք դարձնել կենտրոնական արժեք ու դրանցով չափել ամեն ինչ՝ անգամ մարդուն, հարաբերություններն ու նման բաներ:
Դժբախտաբար, ավելի ու ավելի հաճախ եմ աղջիկներից լսում «Նենց կարգին տղա ա, նենց կալցո ա նվիրել», կամ «Վերջ մաշնա ունի, առնես՝ պիտի տենց տղա առնես» կարգի արտահայտություններ:
Երրորդը՝ ձևականությունները: Ընդհանրապես, ատում եմ ձևականություններ, որոնցից տուժում է անկեղծությունը: Մարդիկ կան՝ ասում են, քաղաքավարությունը ձևականություն է: Ես կասեի՝ քաղաքավարությունը մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի արվեստն է, պարզապես շատ ձևականություններ թաքնվում են քաղաքավարության անվանման տակ:
Չորրորդը՝ ախմախ, տհաս մտքերը: Հիմա կպարզաբանեմ: Օրինակ, ես ընկերուհի ունեի, որը համարում էր, որ էմոցիաներ արտահայտելը շատ սխալ է: Երբ ես նրան Տորի Ամոսի դիսկ նվիրեցի, նա իրեն դուր գալը պարզաբանես այսպես. «Դուրս չեկավ, էմոցիոնալ էր»:
Ներեցեք, եթե լիքը մարդկանց վիրավորեմ՝ ամեն մեկի մոտ ցուցակն ուրիշ է: Իմ մոտ ախմախ մտքերի ցուցակում են նաև ռասսիզմը, նացիզմը, բուսակերությունը, սայենտոլոգիան, քրիստինեությունը, նամանավանդ աղանդավորական (իհարկե, կան մարդիկ, որոնց քրիստոնեության գիտակցումն այնքան հետաքրքիր ու գիտակից մակարդակի վրա է, որ ես դա նրանց ներում եմ), էմոությունը՝ իր հայկական ընկալմամբ (չգիտակցված էմոցիոնալ էկսհիբիցիոնիզմով ու հիպերակտիվությամբ տառապող սուիցիդալ մալոլետկեքին ի նկատի ունեմ) և այլն:
Էլի կետեր կան, բայց առանց այդ էլ շատ գրեցի:
Էջանիշներ