Հիասթափություն կարելի է ապրել, երբ աղջկա մեջ չես տեսնում այն մակարդակը, որը գոնե հավասար է քո մակարդակին,
Այսինքն, հիասթափվում ես, երբ սպասելիքներ ունես նրա հետ կապված, իսկ նա չի էլ փորձում այդ մասին կռահել և տեսքի, մտածելակերպի, չափի զգացողության, քնքշության, զգայունության և տրամաբանության առումով չի նմանվում, չի մոտենում քո երազած կամ ցանկացած սպասելիքներին,
ասում եմ չի մոտենում, քանի որ և մեր սպասելիքները կամ ցանկությունները, և նրա մոտենալու ձգտումները փոփոխվում, բարձրանում են ըստ ճաշակի, մակարդակի, եթե իհարկե բարձրանում են...
Կարևոր է խուսափել ավելորդություններից, ունենալ որոշակի նպատակներ և դրանց իրագործման ընթացքում չշեղվել հիմնականից, կարևորից...
Չհիասթափվելու համար,
նախ պետք է տեսքով, հետո հնարամտությամբ դրսևորվելու, քնքշության, նրբության և ներդաշնակության հատկանիշներ ոչ միայն փնտրել, այլ համոզվել, որ գտել ես նրա էության մեջ:
Էջանիշներ