Kita (24.07.2009), Kuk (21.03.2009), Second Chance (21.03.2009), Sona_Yar (22.03.2009), Երկնային (22.03.2009)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Չամիչ (21.03.2009)
comet (23.03.2009), Mariam1556 (22.03.2009)
Դեհ լաաավվվ... ինչպես ասում են, իմ մութ անցյալն այլ հարց է...Չգիտես ինչու ինձ մոտ տպավորութուն ստեղծվեց որ դու իսկականից չես սիրել:
Բայց դե ծամող աղջիկը... էն չի, էլի... գեղեցիկ չիՀամոզված եմ, երբ իսկականից սիրես, պատրաստ կլինես ժամերով նաել քո սիրած աղջկա ծամոն ծամելուն![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լուսաբեր (22.03.2009)
Համաձայն եմ,հատկապես փողոցում ընկերուհիներով քայլում են ու միայն ծամոոոոոոոոոոոոն են հավեսով ծամում,
![]()
Լավ մտածեցի, հողմնորոշվեցի, ու կարող եմ ասել: Նախ, այստեղ արտահայտված կարծիքների մեծ մասը
ա) մակերեսային էր
բ) էական չէր
գ) հիմնված էր կոմպլեքսների, նևրոզների ու ստերեոտիպների վրա:
Իմ կարծիքը շատերի համար երևի հեռավոր ու անհասկանալի թվա, բայց կարծում եմ՝ ուտելուց կամ ծամոն ծամելուց հիասթափվելը մինիմում միամտություն է:
Եթե, ասենք, ինքդ քեզ համոզես, որ քեզ դուր եկած աղջիկը զուգարան չի գնում, դրանից նա չի դադարի զուգարան գնալ, պարզապես ինքդ քեզ կխաբես, ու օրերից մի օր շոկի մեջ կընկնես:
Կարծում եմ, նման անառողջ *ռեպրեսսիաներն* են տարբեր երևույթների նկատմամբ, որ բերում են հետամուսնական հիասթափությունների, ինչն այդքան տարածված է Հայաստանում:
Ինչ-որ մեկի մեջ ինչ-որ թերություն տեսնելիս մարդ, փոխանակ միանգամից արդարացում փնտրելու կամ ինքն իրեն խաբելով դրա գոյությունը ժխտելու, պետք է փորձի առողջ, հասուն հայացքով նայել դրան. արդյոք նա կարող է ապրել՝ այդ երրևույթն իր կողքին տեսնելով: Եթե պատասխանն «այո» է, ապա մարդ հաշտվում, ընդունում ու, ինչու ոչ, սիրում է դա ժամանակի հետ: Ինչևէ, ոչ պատասխանը, ոչ արդյունքը գիտակցորեն չեն գալիս սովորաբար՝ պարզապես մի օր նկատում ես, որ այդպես է:
Եթե ոչ՝ ապա տարբերակներն երկուսն են.
ա) փոխել
բ) դադարեցնել հարաբերություններն ու ուրիշ մարդ փնտրել:
Ինչևէ, մարդկանց մեծ մասը չափազանց վախկոտ է սրա համար: Նրանք խաբում են իրենք իրենց, փակում աչքերն ու մի օր ամեն ինչ գլուխներին է փլվում: Հետո սկսում են աշխարհից բողոքել, անարդարությունից, ամուսնուց/կնոջից, բայց իրականում միակ մեղավորն իրենք են եղել, քանի որ ժամանակին քաջություն չեն ունեցել բաց աչքերով ընտրություն կատարել:
Անձամբ իմ համար կան բաներ, որոնք մարդու մեջ տեսնելիս միանգամից կխզեմ հարաբերություններս: Ու դրանք ինձանից շատ դժվար է թաքցնել:
Առաջինը՝ երբ ինձ ստում են, ու ես չեմ սպասում, որ կստեն: Չկանխատեսված սուտը նշան է, որ ես մարդուն չեմ ճանաչում: Իսկ եթե ես մարդուն չեմ ճանաչում, ուրեմն հարաբերություններն էլ, որ գիտեմ, միայն մի մտքում էին: Գիտեմ, հիմա ռոմանտիկների մի ամբոխ կասի՝ սուտը, օ, ինչպես կարելի է ստել, օ սարսափ, մի՞թե կարելի է սուտը տանել, նամանավանդ՝ երբ գիտես, որ ստում են:
Պատասխանեմ՝ ստում են բոլորը, հաճախ իրենք դա չգիտակցելով: Հարաբերությունների մի շատ մեծ մասն է՝ հոգեբանորեն այնքան խորը բացել, բացահայտել իրար, որ սուտը հնարավորինս չքանա (այո-այո, ես համարում եմ, որ հարաբերությունների մեջ հոգեթերապիայի տարր կա): ԻՆչպես իրար մեջև սուտն, այնքան էլ մարդու՝ ինքն իրեն ասված սուտը:
Երկրորդը՝ նյութապաշտությունը (մեր Երկնային-Նյուտի պաշտանմունքի հետ կապ չունի): Ֆիզիկական զզվանք եմ զգում «ոսկեղեն», «արծաթեղեն», «քարեղեն», «մաշնա» ու այլ նյութական արժեքների վրա տարած մարդկանց: Մի խառնեք, ես սիրում եմ, երբ աղջիկը զարդեղեն է սիրում, «թիթիզություններն» ինձ միայն դրական էմոցիաներ են տալիս: Բայց ուրիշ բան է մանրուքներով կյանքը գեղեցկացնելը, ուրիշ բան է դրանք դարձնել կենտրոնական արժեք ու դրանցով չափել ամեն ինչ՝ անգամ մարդուն, հարաբերություններն ու նման բաներ:
Դժբախտաբար, ավելի ու ավելի հաճախ եմ աղջիկներից լսում «Նենց կարգին տղա ա, նենց կալցո ա նվիրել», կամ «Վերջ մաշնա ունի, առնես՝ պիտի տենց տղա առնես» կարգի արտահայտություններ:
Երրորդը՝ ձևականությունները: Ընդհանրապես, ատում եմ ձևականություններ, որոնցից տուժում է անկեղծությունը: Մարդիկ կան՝ ասում են, քաղաքավարությունը ձևականություն է: Ես կասեի՝ քաղաքավարությունը մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի արվեստն է, պարզապես շատ ձևականություններ թաքնվում են քաղաքավարության անվանման տակ:
Չորրորդը՝ ախմախ, տհաս մտքերը: Հիմա կպարզաբանեմ: Օրինակ, ես ընկերուհի ունեի, որը համարում էր, որ էմոցիաներ արտահայտելը շատ սխալ է: Երբ ես նրան Տորի Ամոսի դիսկ նվիրեցի, նա իրեն դուր գալը պարզաբանես այսպես. «Դուրս չեկավ, էմոցիոնալ էր»:
Ներեցեք, եթե լիքը մարդկանց վիրավորեմ՝ ամեն մեկի մոտ ցուցակն ուրիշ է: Իմ մոտ ախմախ մտքերի ցուցակում են նաև ռասսիզմը, նացիզմը, բուսակերությունը, սայենտոլոգիան, քրիստինեությունը, նամանավանդ աղանդավորական (իհարկե, կան մարդիկ, որոնց քրիստոնեության գիտակցումն այնքան հետաքրքիր ու գիտակից մակարդակի վրա է, որ ես դա նրանց ներում եմ), էմոությունը՝ իր հայկական ընկալմամբ (չգիտակցված էմոցիոնալ էկսհիբիցիոնիզմով ու հիպերակտիվությամբ տառապող սուիցիդալ մալոլետկեքին ի նկատի ունեմ) և այլն:
Էլի կետեր կան, բայց առանց այդ էլ շատ գրեցի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Լավ ասեցիր(չգիտակցված էմոցիոնալ էկսհիբիցիոնիզմով ու հիպերակտիվությամբ տառապող սուիցիդալ մալոլետկեքին ի նկատի ունեմ)Ավելի կբարզաբանե՞ս, թեև մոտավորապես գլխի եմ ընկնում...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վերջը որոշեցի տեսնել թե ինչի՞ մասին է այս թեման
Ես էլ գրեմ
1. Ամենաշատը հիասթափվում եմ, եթե իմ կատակների վրա չեն ծիծաղում)
2. Երբ 2 անգամից ավել տեղ եմ հրավիրում ու չեն գալիս
3. Երբ փորձում են ինձ ծանոթացնել իրենց ծնողների հետ կամ պատմում են իրենց ուզողների մասին
4. Եթե երկար ու որմնանկարներով եղունգներ են ունենում
5. Մեկել, որ ճկույտի եղունգը երկարացնում են ու դրանով քիթն են փորում![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
Վերջին խմբագրող՝ Rhayader: 23.03.2009, 02:55:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Շարունակեմ: Տհաս մտքերի առումով ասեմ՝ դրանք ինձ հուշում են, որ ես գործ ունեմ «վնյուշկված երեխայի» հետ, իսկ ես դեռ այն տարիքում չեմ, որ հաճույք ստանամ պամպերս փոխելուց:
Հիասթափվում եմ թուլակամությունից: Ընդհանրապես, տանել չեմ կարողանում թուլակամ մարդկանց, բայց դժբախտաբար հենց այդպիսիք են ինձ բաժին ընկնում:
Գիտեմ, մարդ կա, որ հիմա կմտածի՝ ես հենց իր մասին եմ գրում հաջորդ մի քանի նախադասությունները: Թող այդպիսի հույսեր չփայփայի: Սա ընդամենը ստատիստիկլա է, տխուր ստատիստիկա՝ իմ նախկինների մեծ մասը դադարում է իմ հետ շփվել, ասելով, որ «ընկերը չի թողնում», կամ համաձայնում են շփվել, բայց գաղտնի, կամ էլ խնդրում են ինձ իրենց ընկերոջը չասել, որ իմ ընկերուհին են եղել:
Մոռանալով, որ ես մի քանի տարի է, ինչ իմ համար ֆիքսել եմ «նախկին» հասկացությունն ու երբեք չեմ մտնում այն դռնով, որից դուրս եմ եկել:
Այս կատեգորիայի մեջ մտնում են նրանք, ովքեր ի վիճակի են ասել «բոլորը նրան քյառթու են համարում, բայց նա իրականում լավն է, ոչինչ, որ արգելում է շփվել տղամարդկանց հետ», կամ՝ «ես նրան այնքան եմ սիրում, ոպինպ որ նա ինձ հազար անգամ խաբել է, չեմ կարող նրան մերժել» և այլն:
Ժողովուրդ, հաշվի առեք, աշխարհում մի տղամարդ կա, որն էնքան սեքսի ա, որ իրան չի կարելի մերժել: Ու ինքը դա երբեք չի չարաշահում:
Անցնենք առաջ:
Ժողովուրդ, մազերի սանրվածքից պետք չի հիասթափվել: Պետք չի հիասթափվել ինչ-որ բառից: Մարդիկ փոխվում են: Վախեցեք նրանից, ինչը երբեք չի փոխվի: Վախեցեք տափակությունից ու անհամությունից (մտքի, ոչ թե ծիծիկների), վախեցեք սահմանափակ մտածելակերպից: Ծամոնն այդքան էլ մեծ պրոբլեմ չի, նամանավանդ՝ ալտերնատիվան ավելի վատ հոտ ունիԱյո, արտաքինը կարևոր է, բայց այն ուսումնասիրելն ու այդ կապակցությամբ որոշում կայացնելը բնավ դժվար չի:
Վախեցեք մտքից, ավելի շուտ՝ դրա պակասից:
Շատ տղամարդիկ, սովոր «տիկնիկների», որոնց «սերվանտն են դնում», որ «խազ չընկնի», պանիկայի մեջ են ընկնում՝ աղջկանից անհատականության նշույլներ տեսնելով: Պետք չի վախենալ, որ կինդ քեզանից խելոք կլինի՝ ցանկացած դեպքում այդպես էլ լինելու է. պատկերացրեք, ինչքան ավելի ախմախ պիտի լինի ախմախ կին ընտրող տղամարդը:
Լավ, դադարեմ խրատ կարդալը (մեկը լիներ՝ ինձ խրատ կարդար), պարզապես խնդրում եմ՝ մի ծախսեք ուրիշներին ու ձեզ մանրուքների վրա, բայց և աչքերդ մի փակեք մեծ բաների վրա:
Առողջ հարաբերություններ եմ ցանկանում ձեզ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Լրիվ համամիտ եմ:Եթե, ասենք, ինքդ քեզ համոզես, որ քեզ դուր եկած աղջիկը զուգարան չի գնում, դրանից նա չի դադարի զուգարան գնալ, պարզապես ինքդ քեզ կխաբես, ու օրերից մի օր շոկի մեջ կընկնես:
Կարծում եմ, նման անառողջ *ռեպրեսսիաներն* են տարբեր երևույթների նկատմամբ, որ բերում են հետամուսնական հիասթափությունների, ինչն այդքան տարածված է Հայաստանում:
Հաճախ կապող օղակներն էնքան ամուր են լինում, որ քաջություն ունենալը բավարար չի լինում:բ) դադարեցնել հարաբերություններն ու ուրիշ մարդ փնտրել:
Հիասթափության համար լուրջ ու հիմնավոր պատճառ է:Առաջինը՝ երբ ինձ ստում են, ու ես չեմ սպասում, որ կստեն:
Սա շատ հատուկ է հայ տղամարդկանց, որոնց 98տոկոսը տառապում է սեփականատիրոջ ախտանիշով:իմ նախկինների մեծ մասը դադարում է իմ հետ շփվել, ասելով, որ «ընկերը չի թողնում», կամ համաձայնում են շփվել, բայց գաղտնի, կամ էլ խնդրում են ինձ իրենց ընկերոջը չասել, որ իմ ընկերուհին են եղել:
Կոնկրետ իմ պարագայում սա բացառված է: Մերժել... էն էլ ոնց կմերժեմԱյս կատեգորիայի մեջ մտնում են նրանք, ովքեր ի վիճակի են ասել «բոլորը նրան քյառթու են համարում, բայց նա իրականում լավն է, ոչինչ, որ արգելում է շփվել տղամարդկանց հետ», կամ՝ «ես նրան այնքան եմ սիրում, ոպինպ որ նա ինձ հազար անգամ խաբել է, չեմ կարող նրան մերժել»![]()
Ես ոչինչ չեմ ուզում...
Ամենածանր հիասթափությունը - երբ աղջկա վրայից ծանր ՀՈՏ է գալիս![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
comet (24.03.2009)
Lion (23.03.2009)
Դա էլ նկատի ունեի... Ու դա ամենասարսափելինա: Ինչքան էլ ուզում է աղջկան ուզես, դա, ուղղակի, սպանում է ամեն ինչ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ