User Tag List

Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: Տղամարդկանց հիասթափությունները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    56
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տղամարդկանց հիասթափությունները

    1. Տղամարդիկ հիասթափվում են հիմար, մակերեսային կանանցից...Ահա մի քանի տղամարդու կարծիք այս թեմային վերաբերյալ...
    «Ես ձեզ կասեմ ինչն է ինձ ամենաշատը հիսաթափեցնում՝ կանայք, ովքեր չգիտեն ինչ է կատարվում իրենց շուրջն աշխարհում և փոխարենը՝ իրենց ժամանակը տրամադրում են մտածելու իրենց եղունգների, մոդայի կամ հեռուստացույց նայելու վրա: Ես ծանոթացել եմ շատ կանանց հետ, բայց երբ նրանք բացել են իրենց բերանը, ես հետաքրքրությունը կորցրել եմ: Նրանք, պարզապես ամեն ինչ խառնում են իրար»:
    «Որպես տղամարդու, ինձ համար կարևոր է՝ հպարտ լինելու այն կնոջով ում հետ եմ, որ ես նրան կարողանամ ամեն տեղ տանել կամ ծանոթացնել նրան բոլորին և որ նա կարողանա ինքն իրեն պահել: Իհարկե, ես սիրում եմ լավ տսքը և գեղեցիկ մարմինը, բայց ինչը ինձ գրգռում է ամենից շատ՝ խելացի կինն է: Դա է իմ ոգևորության աղբյուրը»:
    Տղամարդիկ դժգոհում են հետևյալից.
    1, Այն կանանցից, որ միայն մոդայի մասին ամսագրեր են կարդում
    2, Կանանցից, որոնց զրույցը բաղկացած է ուրիշ կանանց մասին բամբասանքից, հեռուստահաղորդումներից, որ նրանք դիտել են, լուրերից, որ նրանք վերցրել են անմակարդակ լրատվական թերթերից:
    3, Կանայք, որոնք ջանք չեն օգտագործում սովորելու կամ կատարելագործելու իրենց:
    4, Կանայք, որ իրենց հիմար, թեթևամիտ, ցանցառ են պահում:
    Միշտ հիշեք՝ խելացին հրապուրիչ է:

    Ավելացվել է 15 րոպե անց
    2, Տղամարդիկ նաև հիասթափվում են այն կանանցից, որոնք չափազանց շատ են անհանգստանում իրենց արտաքինի համար...
    «Ես տանել չեմ կարող այն կանանց, որքեր զգում են, որ միշտ պետք է կատարյալ երևան: Գիտեք, նրանք ժամեր են ծախսում իրենց շպարի և մազերը սարքելու վրա և երբ մի քիչ մազերը խառնվում է, նրանք վազում են զուգարան իրենց կարգավորելու: Ես ցանկանում եմ մի կին, որը կարողանա պարզապես ջինս հագնել ու շապիկ վրան գցել և ինձ հետ դուրս գալ նախաճաշի առանց անհանգստանալու, թե ինչպիսի տեսք ինքն ունի, ով կարող է խոտերի մեջ գլորվել առանց մտահոգվելու իր սանրվածքը փչացնելու համար:
    «Ես դուրս եկա մի անգամ մի կնոջ հետ, ով շատ էր անհանգստանում, թե ինչպիսի տեսք ինքն ունի անկողնում, որից ես ամբողջովին հիասթափվեցի: Ամենից առաջ նա անկողին եկավ քսված շրթներկով և զարդերի մի ամբողջ բեռով, չորս ոսկյա վզնոց, թևնոց, մատների կեսը ծածկված մատանիներով: Նա շատ երկար եղունգներ ուներ՝ մագիլների նման և նա պետք է ինձ այնքան զգույշ ձեռք տար, որպեսզի չկոտրեր իր եղունգները: Ամբողջ ժամանակ, որ մենք հարաբերության մեջ էինք, նա շարունակում էր իրեն հարդարել, ուղղել, որթեսզի լավ տեսք ունենար, չդադարելով մատներով ուղղել մազերը կամ վզնոցը: Ես անհամբեր էի դուրս գալու այդտեղից»:
    Տղամարդիկ հիասթափվում են այն կանանցից, ովքեր համակված են միայն իրենց տեսքով, որովհետև այս կանայք անապահով են թվում և ինքնավստահության պակաս ունեն:»:
    Վերջին խմբագրող՝ գյումրեցի աղջիկ: 06.06.2007, 07:32: Պատճառ: Գրառման ավելացում
    "An unexamined life is not worth living."
    -Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տղամարդկանց ճաղատացում միջին տարիքում
    Հեղինակ՝ Սամվել, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 14.09.2014, 23:19
  2. Տղամարդկանց և կանանց հիմնական պահանջմունքները
    Հեղինակ՝ dire, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 26.12.2009, 10:32
  3. Կանանց հիասթափությունները
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 314
    Վերջինը: 15.07.2009, 18:27
  4. Ինչպե՞ս հասկանալ տղամարդկանց
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 11.10.2008, 23:27
  5. Կանացի տրամաբանության մասին, որը հատուկ է նաև տղամարդկանց...
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 29.04.2008, 15:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •