Ներկա դրությամբ իմ լավագույն տասնյակը
1. Մալհոլլանդ Դրայվ - Երևի աշխարհում մարդ չկա, ով մինչև վերջ հասկացել ու բացահայտել է այս ֆիլմը.... Դևիդ Լինչի իմ ամենասիրած ֆիլմը...
2. Փիղ մարդը - Եզակի ֆիլմերից էր, որն ինձ ստիպեց լացել: Իրական պատմություն մարդկային բարության և ընկերության մասին:
3. Մեմենտո - Որոշ բաներով նման է Մալհոլլանդ Դրայվին, մի անգամ դիտելով հնարավոր չէ հասկանալ սյուժեն
4. Ամելի - խոսքերն ավելորդ են
5. Ֆաննին և Ալեքսանդրը - Բերգմանի լավագույն ու ամենաերկարֆիլմը
6. 2001 Տիեզերական Ոդիսական - լավագույն գիտական ֆանտաստիկան: Ապացուցում է, որ Ստենլի Կուբրիկը հանճար է
7. Կոնֆորմիստը - Բերտոլուչչի լավագույն ֆիլմը
8. Ռեքվիեմ Երազի Համար - Ամիսը գոնե մի անգամ էս ֆիլմը դիտում եմ, ու ամեն անգամ նայելիս զզվանքս ու խղճահարությունը ֆիլմի հերոսների նկատմամբ ավելի է ուժեղանում....
9. Ապոկալիպսիս Հիմա - Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի լավագույն ֆիլմը.....
10. Դաշնամուրը - Հոլլի Հանթերի խաղը պարզապես ապշեցուցիչ է
Հ.Գ.
Ոնց կարող էի մոռանալ?
Պաշտում եմ Լարս ֆոն Թրիերի ֆիլմերը, հատկապես "Ճեղքելով Ալիքներ" ֆիլմը....
Իրականում շատ, շատ ֆիլմեր կան, որոնց մասին արժե խոսել, մի օր ժամանակ ունենամ, երկար ցուցակ կգրեմ
Ավելացվել է 13 րոպե անց
Դե, եթե Քուլապերը խորհուրդ է տալիս, անպայման պետք է դիտելԱրտակարգ ֆիլմեր են...
Էջանիշներ