Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Կարծեմ էդ տան համար 32000$ էին ուզում։
Բայց ստեղ էնքան գումարը չի էական, ինչքան էն, որ վաճառողը հայտարարությունը տվել էր լիստում, իսկ սրանք ինքնագլուխ որոշել էին միջնորդություն անել։
Մեր տունը որ առանք, էլի անշարժ գույքի բորսայում կար հայտարարություն, հետո լիստում նայեցինք, էլի կար ու մենք արդեն էդ գործակալությունը շրջանցեցինք։
Գաղթական (11.03.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Cassiopeia (11.03.2019)
Հենց դրա համար էլ ազդում են ներվերիս։ Ասենք list.am-ի տեղը ես էլ գիտեմ, եթե նորմալ, լիստից տարբերվող բազա չունեք, այ եսեր, ի՞նչ եք հավայի ներվ քայքայում։ Ասենք առաջարկում են տներ, որոնք ես վաղուց ֆիքսել եմ, հարկ էղած դեպքում գնացել նայել եմ, հիմա ինձ նույն տունն են առաջարկում, 1000$ ավելի թանկ :Դ անունն էլ դնում են «մենք գնորդից տոկոս չենք վերցնում, մեր սաղ հարցերը վաճառողի հետ ենք լուծում»:
Cassiopeia (11.03.2019), Գաղթական (11.03.2019)
Հոս, մի օր տրամադրեք, քայլեք շենքերի արանքով (որտեղ որ ուզում եք բնակարան ձեռք բերել), խանութներին հարցրեք, իրենք լավ գիտեն տարածքում վաճառվող տները։
John (11.03.2019)
Հայաստանում ընդհամենը մի հատ քչից-շատից նորմալ, վաղուցվանից կայացած գործակալություն կա,դա Ակցեռնն ա, որ շուկայում ռեալ մրցակցող չունի: Նենց որ մի 15 տարի առաջ լիքը ման եկա, վերջը Ակցեռնով տուն առա, ու հենց վերջերս էլ ուզած-չուզած էլի իրենցով: Կարճ ժամանակում քեզ քո պահանջների սահմաններում տներ են ցույց տալիս, վաճառողների հետ պայմանավորվում են, իրենց մեքենայով տանում են քեզ տները ցույց են տալիս, էնպես որ մոտ մի շաբաթվա մեջ արդեն կարող ես ընտրություն կատարել: Առնելուց էլ, բնակարանի հարցերը սաղ լուծում են (գրանցված մարդ չլինի, տունը պարտքեր չունենա, չեքերն էլ տալիս են քեզ), ընհամենը մի անգամ գնում ես նոտար պայմանագիր ստորագրելու, երկու անգամ էլ կադաստր՝ դիմում լրացնելու, ու վկայական ստանալու (եթե վարկով չես առնում):
Վաճառողի հետ իրենց օֆիսում նստում, գինը բազար ես անում, պայմանավորվում ես, իրենք էլ երկու կողմերին էլ խելամտության սահմաններում աջակցում են: Պայմանավորված գնի 2%-ը վճարում է վաճառողը, 2%-ը՝ գնորդը: Միակ պրոբլեմն այն է, որ տները ցույց տվող ագենտները հակված են իրենց տեսակետը վզիդ փաթաթելու (դե հայավարի), բայց թեթևի մեջ, շատ չես ճնշվում:
Բայց իրենց կայացած լինելու փաստը արդեն լիքը վստահություն է տալիս, որ ոչ մի լուրջ խնդիր չես ունենալու:
Մի հատ էլ կա, որ նորմալ մարդիկ են երևում՝ https://myrealty.am, բայց Ակցեռնի համեմատ էդքան նախաձեռնողական չեն:
Մնացած «գործակալություններն» ու «գործակալները» մարդկանց հետ շփվելու տարրական կուլտուրայից զուրկ, արագ ու հեշտ փող կպցնելու ցանկություն ունեցող, բայց անընդունակ ու շատ ժամանակ էլ խաբեբա ու խարդախ դիլետանտներ են:
Si vis pacem, para bellum
John (11.03.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ