ինտերնետի 1 մեգաբիթի տրանզիտի համար 150 դոլլար գումար են վերցնում ներմուծող ընկերություններից: Դրան գումարի ինտերնետի մեկ մեգաբիթի ինքնարժեքը:
Այսինքն եթե Հայաստանի սահմանի մյուս կողմում մեկ մեգաբիթը արժի x դրամ, ապա ներս մտնելու համար 150 դոլլար ավելանում է նրա արժեքին:
Դրան գումարենք աշխատուժը, Հայաստանում հարկերը, ավելացված արժեքի հարկը, կոմունիկացիաների սպասարկման ու ամորտիզացիոն ծախսերը ու ընկորության շահույթը ու կստանաս ինչ որ գին: Էդ գնի ինտերնետը բաժանում ես 10 հոգու մեջ ու դառնում ա Hi-Line: Նույն արմենթելը 364 000 դրամով առանց ավելացված արժեքի հարկի ուրիշ պրովայդերների ա ինտերնետ տալիս: Որտեղ ավելանում են այդ պրովայդերի լիցենզիայի, հարկերի, աշխատուժի, կոմունիկացիաների, շահույթի արժեքները ու նոր գին ա ձևավորվուվում:
Կան պրովայդերներ, որոնք հանելուկային ձևով արմենթելից էժան են կապ տալիս:
Հիմա հարց ա ո՞նց ա տենց դառնում:
1. աշխատում են մինուսով
2. փող են լվանում
3. խափում են արագության մեջ
Տենդենցը պարզ ա՞:
Իսկ Ռուսաստանում ինտերնետի ամբողջ այսպես ասած կոպիան կա: Այսինքն մի քանի հատYahoo -ի Google - սերվեր բան... այսինքն ինտերնետը ներսում ա: Մենակ ռունետը հերիք ա բոլորին: Սահման չեն հատում, ինչ կա իրանցն ա, իսկ դա կոպեկներ ա:
Ոնց որ մեր մոտ ԱՄ զոնան: Նույնն էլ ԱՄՆ -ում: Սաղ ռեսուրսները էս 2 երկրներում ա:
Էջանիշներ