User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Պարտականություններ...

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարտականություններ...

    Բոլորս էլ ուզենք թէ չուզենք, դեռևս փոքր հասակից, կյանքում կրում ենք պարտականությունների որոշակի "փաթեթ":
    1. Պարտականություններ, որոնք գիտակցված մեր ուսերին ենք վերցրել ինքներս:
    2. Պարտականություններ, որոնք մենք ժառանգում ենք, լինելով իրավահաջորդ:
    3. Պարտականություններ, որոնք փաթաթվում են մեր վզին: Օրինակ մեր ծնողների կողմից ՝ պարտադիր մասնակցության "հրամանը" ինչ-որ մի տափակ հարսանիքի, կամ տան քո հասանելի տարածքի ու ժամանակի կիսումը ինչ-որ անկապ/քո համար/ ամերիկայից ժամանած քեռու տղայի հետ:

    հետաքրքիր է, թե ո՞ր դեպքում ինչպես է ձեզ վերաբերմունքը:
    Վերջին խմբագրող՝ dvgray: 05.06.2007, 00:58:

  2. #2
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    հը՛հ… ո՞ւր էր տենց ամերիկայում մի հատ քեռի ունենայի…կամ էլ էտ քեռու տղեն գար…սկի էլ անկապ չէր ըլնի…գոնե կաֆեներում լավ կայֆավատ կըլնեինք…

  3. #3
    Պատվավոր անդամ Մասսագետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    561
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    Առայժմ իմ պարտականությունը հայոց բանակի ուստավն ա, որը ինչքան քիչ կատարես, էնքան ինքդ քեզնից գոհ կլինես:

  4. #4
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    Գործի պարտականությունները հիմնականում հաճույթով եմ կատարում
    տանը հյուրեր լինելու ահնգամանքում, շատ լավ եմ վերաբերում ու նույնիսկ ձեռքերի վրա պահում(չնայած ոչ միշտ), իսկ այ տան պարտականություններին, այնքան էլ լավ չեմ նայում, քանզի սիրում այն ինչ ես ինքս եմ անում, ոչ այն ինչ պարտադրում են ամեն օր, այսինքն փաթաթվբաղ պարտականությունները չեմ սիրում...

  5. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    Ինձ տանջողը հիմնականում 3-որդ տարբերակն է:
    Հասունանալով, քո համար պարզում ես, որ ծնողներտ բազմաթիվ պարտականություններով կապնված են իրենց շրջապատի հետ:
    Օրինակ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի ժամանակ օգտակար է եղել քո ծնողներին: Բավականին ժամանակ անց անհրաժեշտություն է առաջանում էտ մեկի մոտ, դիմել արդեն քեզ ինչ-որ խնդրանքով: Իսկ դու չես ցանկանում իրեն օգնել, ելնելով ինչ-որ սկզբունքային հարցերից: Սակայն նաև հասկանում ես, որ դա կդիտվի որպես "չհատուցված" պարտք ազգական-հարևանի-համայքի կողմից: Քեզ կհամարեն "անաղուհաց քրդի շուն ", "ուտող- ուրացող" ... և այլն ... և դա անխուսափելիորեն կբերի հետագա կոնֆլիկտների հենց քո ընտանիքում: Իսկ անելու դեպքում կատարում ես "բռնաբարություն" սեփական եսի հանդեպ: Ի՞նչ անես...
    Ասում են, որ երեխաները պատասխան են տալիս իրենց ծնողների համար:
    Համաձա՞յն եք էս տեսակետին:

    Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում էս հարցը ավտոմատ լուծվում է, երբ երիտասարդը առանձնանում է իր ընտանիքից: Սակայն մեր հասարակությունում դա համարյա անհնարին է , հաշվի առնելով նախ և առաջ ֆինանսական հնարավորությունները, հետո նաև մեր ծնողներից շատերի պատկերացումները:

    ...Եթե հաշվի չառնես մեծերի կենսակերպը, ապա դա բերում է կոնֆլիկտների իրենց հետ: Եթե հաշվի առնես, ապա կոնֆլիտը ունենում ես ինքտ քո հետ, և կամա-թե-ակամա դառնում ես տխուր ավանդույթների շարունակողը, իսկ հետագայում նաև նրանցից մեկը...:
    Ինչպե՞ս վարվել:
    Ո՞ր տարբերակն եք դուք նախընտրում և կիրառում:

    Հ.Գ.
    Մասսագետ ջան:
    Մաղթում եմ անփորձանք ծառայություն:

  6. #6
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    ԼօԼ: Բանից պարզվում ա, բարեկամների խնդիրը միայն իմ մոտ չէ:
    Ես օրինակ վաղուց եմ այդ խնդիրը լուծել: Հարսանիքների պարզապես չեմ գնում: Կամ խիստ զբաղված եմ, կամ քաղաքում չեմ: Կնունք-ծնունդներին նույնպես: Թաղում ու էդ տիպի բաներին կարող ա գնամ, եթե այդ մարդուն շատ եմ սիրել ու հարգել և այնտեղ իմ կողմից չսիրված մարդիկ քիչ են լինելու:

    Ինչ վերաբերվում է բարեկամների մեր տուն գալուն, ապա մորաքույրերիս, հորողբորս և նրանց ընտանիքի անդամներին կընդունեմ ցանկացած ժամանակ ու կընդունեմ մեծ ուրախությամբ ու կանեմ ամեն ինչ, որ իրենց լավ զգան: Նրանք ի դեպ նույնը կանեն:

    Ինչ վերաբերվում է այլ բարեկամների, ապա նրանց համար ում հետ «բախտ է վիճակվել» շբվել ու դուրս չեն եկել ես զբաղված եմ... Մաման դա գիտի ու արդեն գրեթե խնդիրներ չեն առաջանում:

  7. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    Ես ահավոր զզվում եմ այդ բառից, դե պատկերացրեք թէ հե՛նց երևույթից ինչպես եմ զզվում: Ու եկ ու տես, որ ողջ կյանքում այդ պարտականություն կոչվածը հետապնդում է ինձ: Քանի դեռ փոքր էի` ծնողներիս կողմից, դա սխալ մասնագիտական կողմնորոշումն էր, որը տառացիորեն փաթաթվեց վզիս ու հետագայում դարձավ ճակատագրական սխալ: Հետո կյանքն ինքը դարձավ չսիրած պարտականությունների մի շարան, որն արդեն ուզած չուզած` պետք է կատարել… Այնինչ ինձ մոտ լավ են ստացվում այն գործերը, որոնք ինձ չեն պարտադրվում: Էհհ…ցավոտ թեմա է ինձ համար: Ոչինչ չես փոխի…Բայց դե գոնե խորհուրդ կարող եմ տալ (որին ինքս էլ եմ հետևում), երբեք մի՛ բռնացեք ձեր երեխաների կամքին, մանավանդ մասնագիտության ընտրության հարցում, դա անմիջականորեն է ազդում նրանց հետագա կազմավորման ու նաև ճակատագրի վրա:

  8. #8
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Պարտականություններ...

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ահավոր զզվում եմ այդ բառից, դե պատկերացրեք թէ հե՛նց երևույթից ինչպես եմ զզվում: Ու եկ ու տես, որ ողջ կյանքում այդ պարտականություն կոչվածը հետապնդում է ինձ: Քանի դեռ փոքր էի` ծնողներիս կողմից, դա սխալ մասնագիտական կողմնորոշումն էր, որը տառացիորեն փաթաթվեց վզիս ու հետագայում դարձավ ճակատագրական սխալ: Հետո կյանքն ինքը դարձավ չսիրած պարտականությունների մի շարան, որն արդեն ուզած չուզած` պետք է կատարել… Այնինչ ինձ մոտ լավ են ստացվում այն գործերը, որոնք ինձ չեն պարտադրվում: Էհհ…ցավոտ թեմա է ինձ համար: Ոչինչ չես փոխի…Բայց դե գոնե խորհուրդ կարող եմ տալ (որին ինքս էլ եմ հետևում), երբեք մի՛ բռնացեք ձեր երեխաների կամքին, մանավանդ մասնագիտության ընտրության հարցում, դա անմիջականորեն է ազդում նրանց հետագա կազմավորման ու նաև ճակատագրի վրա:
    Համաձայն եմ:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •