աուրան կարող է եւ վանել, եւ` տրամադրել, այսինքն` առաջին տպավորությունը /աուրան զգալու առումով/ միշտ ճիշտ է լինում,
աուրան կարող է եւ վանել, եւ` տրամադրել, այսինքն` առաջին տպավորությունը /աուրան զգալու առումով/ միշտ ճիշտ է լինում,
Life is too short...
Ստեղի գրառումներից տենց էլ չհասկացա ինչ է աուռան
ըստ ինձ այն մի քիչ տարբեր է դա իր /մարդու շուրջը տիրող կամ իրենից բխող անտեսանելի էներգիան է, որը կարող է լինել դրական ը բացասականասենք մարդ կա հենց երեխային գրկումա հանգստանում քնումա երեխան կամ հակառակը անհանգստանւմա
Ինչ է միայն մարդիկ են աուռա ունենում՞![]()
Love has an enemy, but it is already defeated!
կատուս էլ երևի ուներ![]()
առաջին անգամ աուրայի մասին իմացա <<Օմեն>> կինոյից, երբ 666-ին զբոսայգիում դեռ մանուկ հասակում նկարում են ,բայց նկարի մեջ շուրջ բոլորը կարմիր շերտ է...
Աուրա հաստատ գոյություն ունի... Ու կարծում եմ, մինչև չուսումնասիրես ողջ արևելյան փիլիսոփայությունը, բուդդիզմն ու պատմությունը, չես հասկանա, թե դա ինչ է, ինչպես կարելի է տեսնել... Բայց առանց այդ ամենի կարելի է զգալ աուրան... էն, ինչպես ասում են, 6 կամ 7-րդ զգայարանով, որը միգուցե հենց աուրան է, որը տարածվելով մարմնի շուրջը, "շփվում" է շրջակա աուրաների հետ:
Ինձ էլ են ասում, թե խաղաղ, հանգստացնող աուրա ունեմ, բայց իմը երևի "մեծերին հանգստացնելու" գծով է մասնագիտացած, որովհետև երեխաներին քնեցենել ինձ երբեք չի հաջողվել...
Ես լավ հաղորդում եմ տեսել "ինդիգո" կոչվող մադրկանց մասին... Ինդիգոն առհասարակ կապույտի երանգներից մեկի անվանումն է, ու մարդիկ, ովքեր "ինդիգո" աուրա ունեն, շատ են տարբերվում մնացածից: Հաղորդումում ասվում էր, որ նման երեխաները չեն սիրում խաղալ մյուսների հետ, շատ են զգում խնամքի ու ուշադրության կենտրոնում լինելու կարիք, արագ են ընկնում դեպրեսիաների մեջ: Մեծանում են շատ տաղանդավոր, զբաղվում ինքնակրթությամբ ու ունենում շատ հետաքրքրություններ... Հաղորդման ընթացքում հիմնականում երեխաների-պատանիների էին ցույց տալիս, որոնցից մի քանիսը, բնականաբար, ՀԱՅ էին!!!Հաղորդումը դիտելուց անմիջապես հետո Ինտերնետում սկսեցի համապատասխան տեղեկություններ փնտրել, "բուդդիզմով տարված" դասախոսիս հարցուփորձ արեցի, բայց դե մինչև լուրջ չուսումնասիրեմ, գլուխ չեմ հանի...
Իսկ հետաքրքիր է, ինչ-որ մեկը կոնկրետ գիտի՞, թե որ գույնի աուրան մարդկային որ տեսակին է համապատասխանում (դե մոտավորապես բոլորս էլ պատկերացնում ենք)։
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Աուրայի մասին որոշ տեղեկություններ կարող եք ստանալ նաև այդ կայքից, իսկ աուրան գիտական մեթոդներով ուսումնասիրվում է արդեն շուտվանից և ներկայում մեծ առաջընթաց է գրանցվում այդ ոլորտում ու այդ մասին ունենք Ակումբի մեկ այլ թեմայում, որը կոչվում է Բացասական էներգիա այնտեղ իմ գրառման մեջ կան նման կայքերի հասցեներ...
Իսկ ընդհանրապես աուրան դա մարդկանց, կենդանիների, ծաղիկների կամ իրերի (առարկաների) և ընդհանրապես գոյություն ունեցող ամեն բանի էներգետիկ բաղկացուցիչն է՝ հոգին կամ այդ նյութին կյանք տվող անբաժան մասնիկն առանց որի չէր կարող գոյություն ունենար և այդ նյութը։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Սկսեմ ինձ բացահայտեմ, ապրեք
Կարծում եմ այդտեղ աուրան կապ չունի: Պարզապես գոյություն ունեն էներգետիկ վամպիրներ ու էներգետիկ դոնորներ: Էներգետիկ վամպիրները քեզանից էներգիա են խլում ու դու թուլանում ես, քեզ հոգնած ես զգում, գլխացավ ու գլխապտույտներ ես ունենում:
Իսկ էներգետիկ դոնորիների կողքին դու քեզ աշխույժ ես զգում, որովհետև նրանք քեզ էներգիա են փոխանցում, «ներարկում»:
Ավելացվել է 2 րոպե անց
Իսկ ինչպե՞ս կարող ես իմանալ՝ քո աուրան ինչ գույն ունի:
Վերջին խմբագրող՝ Anchi: 27.12.2007, 13:32: Պատճառ: Գրառման ավելացում
Let`s break the rules, ignore society...
Աուրա- մարդուն պաշտպանող շերտ արտաքն աշխարհից, որը կարող է փոփոխվել, ձևափոխվել՝նայած թե նրա վրա ինչ լիցքեր են ացդում՝ բացասական, թե՞ դրական:Որքան ամուր է աուրան, այնքան մարդը քիչ է խոցելի:Amina-ի խոսքերից
Վերջին խմբագրող՝ Selene: 28.12.2007, 01:13: Պատճառ: Մեջբերման ուղղում
Գույների մասին չեմ կարող ոչինչ ասել: Իսկ հոգեվիճակը կարող է կախված լինել նրանից, թե որքանով ես դու ընդունում արտաքին աշխարհի «հարվածները»:Իսկ աուռայի գույների ու մարդու հոգեվիճակի փոփոխության մասին ինչ կասեք?
Գույների մասին ես էլ կուզեի իմանալ:
Իսկ ասենք հնարավոր է որոշել թե մարդու աուրան ուժեղ է, թե ոչ, կամ մարդը բարի է, թե չար, ինչ-որ տեստեր, գրականություն կա՞
Հարգելիներս, եթե այդչափ հետաքրքիր է՝ բացեք և կարդացեք տեղադրածս կայքերը, որոնք այժմ էլ չեմ զլանա ու երրորդ անգամ կտեղադնեմ Ակումբում
http://anomalia.kulichki.ru/text6/285.htm
http://lebendige-ethik.net/4-7punkten_PE-kirlian.html
http://lebendige-ethik.net/4-fiksazija_fotoplenki.html
http://lebendige-ethik.net/4-kirlian-pribor.html
Մի քանի աուրայի նկարներ էլ իմ կողմից. ծաղիկ, խաչ, մետաղադրամ.
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Ալկոհոլն, ծխախոտն, մտքերն ու զգացմունքները, առողջական վիճակն ու ամեն բան էլ անդրադառնում է մարդու աուրայի վրա. ահա մարդու ձեռքի մատների աուրայի մի քանի նկարներ կատարված գիտության կողմից ընդունված ու հենց գիտնականների կողմից կես դարից ավել ստեղծված ու այժմ էլ կատարելագործվող սարքավորմամբ. այստեղ դուք տեսնում եք ասես կտրատված, ոչ ամբողջական աուրաներ ծխախոտի, խմիչքի կամ տարբեր հոգեվիճակների ու հիվանդությունների հետ կապված և առողջ մարդու աուրաներ և էլ բացատրություն հարկավոր չէ, այն ինչ ժամանակին և այժմ էլ մարդկության Հոգևոր Ուսուցիչները, փիլիսոփաներն ու միստիկներն էին ասում այժմ առանց հավատալու մատերիալիստն էլ կարող է տեսնել ու եզրակացություններ անել...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Apsara (03.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ