User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Աուրա

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Լավ էլի...
    Ваш цвет: Индиго
    Индиго — ищущий
    Люди индиго познают жизнь с помощью внутренних чувств и интуиции. Они - уравновешенны и очень чувствительны, поддерживают глубокую связь с собственным внутренним миром. Их жизнь - долгий поиск великой истины. Их сознание всегда насыщено такой новизной и ясностью, которыми не наделён ни один из других типов.

    Люди с аурой цвета индиго имеют сильную потребность выражать собственную духовность. Индиго рождаются, прекрасно осознавая, кем они являются и какова их миссия. Людям этого типа невозможно давать советы: что делать, как мыслить и чувствовать или объяснять в чём состоит правда. Они и так знают.

    Индиго чрезвычайно правдивы. У них существует потребность жить в соответствии с высокими принципами и идеалами. Их внутренняя сила и власть питаются от связи с Богом или Любовью.

    Индиго - это новые лидеры человечества, люди будущего. Им дано понимать законы человеческой жизни и правила, по которым живёт Вселенная и сила подтолкнуть человечество к духовному росту. Им не нужны факты и данные статистики, чтобы понять, что наша планета находится на пороге новых изменений.
    В давние времена эти люди часто были членами религиозных и мистических организаций.

    Люди с аурой цвета индиго воспринимаются, как эксцентричные или интроверты. Виной тому их порой необычная внешность и передовые духовные качества.

    У индиго полностью отсутствует потребность иметь дело с ментальными понятиями. Они вовсе не стремятся понять жизнь рациональным способом, умом. При этом их можно назвать яркими нетрадиционными мыслителями.

    У индиго – чувствительное и хрупкое тело. Для большинства из них, интенсивная физическая деятельность слишком груба. Они предпочитают мягкие физические нагрузки. Например, прогулка на свежем воздухе пешком, лёгкая пробежка или медитация. Они также с радостью самовыражаются в танце, живописи, рифмотворчестве или других искусствах.

    Индиго, как правило, не следуют правилам и требованиям общества. Оперируют истиной и духовностью, легко проглядывающейся сквозь фальшивые идеалы и политические амбиции. Посему часто бывают отвергнуты обществом. Они приспособились жить в обществе, но в пределах собственной защищенной территории.

    В выборе партнеров этот тип весьма осторожен. Найдя свою вторую половину, будут преданы любимому до конца жизни, поскольку в массе своей эти люди моногамны.
    Они нуждаются в таком супруге, который будет лелеять их и полностью понимать, разрешая им независимость.

    Готовы работать в команде и поддерживать партнёров. Друзья и начальство всегда могут на них положиться. Предпочитают те занятия, которые дают свободу и возможность соединиться с жизнью в ее разнообразных формах.

    Некоторые подходящие занятия и профессии: духовный целитель, преподаватель, музыкант, художник, медсестра, социальный работник, педагог, писатель, художник и проектировщик.
    Ընդամենը վերադասավորել ու հավաքել ա իրար գլխի իմ ընտրածները: Ոչ մի հետաքրքիր բան:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (17.08.2009)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Ըստ իս՝ այս ամենը կատարյալ ...ություն է (բազմակետերի փոխարեն տեղադրել մտավոր թերզարգացածություն արտահայտող որևէ բառ): Ոչ թե աուրան է պայմանավորում մարդուն, այլ մարդն է պայմանավորում աուրան: Եթե, իհարկե, ընդհանրապես նման բան կա (ինչը ես խիստ կասկածում եմ): Էներգետիկ դաշտը այն չէ, որպես ինչ ներկայացվում է:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.02.2009), Ռուֆուս (02.02.2009), Ֆրեյա (02.02.2009)

  5. #3
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Կիրլիանի կամ Կորոտկովի հայտնագործության մասին կարծում եմ լսած կլինեք. գիտական մեթոդով նկարահանվում է ինչպես մարդու այնպես էլ ցանկացած առարկայի էներգետիկ դաշտը և այդ ուղղությամբ շատ գիտափորձեր են արվել պարզապես ռուսերեն հավաքեք որոնման որևէ ծրագրում այդ անունները և նա ով ցանկություն ունի հետազոտելու ու գտնելու որ աուրան հիմա շատ հասարակ նկարահանվում է ու բազմաթիվ գիտական աշխատություններ ու գրքեր են գրվել այդ մասին և դա արդեն միֆ չէ այլ գիտական փաստ։ Շատ կայքեր կան տամ ուղղակի մի քանիսն.

    Семен Давидович Кирлиан

    Эффект Кирлиана: история открытия, принцип, статьи и сайты


    ЭФФЕКТ КИРЛИАН


    СВЕТ ПОСЛЕ ЖИЗНИ

    АУРА _ Ընդհանուր աուրաի մասին։

    Մի կողմ թողենք հավատալ-չհավատալը, առաջադեմ գիտությամբ հետաքրքրվենք ու գիտությամբ զբաղվենք։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Վերևում Rhayader-ը արդեն մասամբ նշեց. մարդու օրգանիզմում սապիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումից ստացվող էներգիան բնավ կապ չունի ինչ-որ հոգևոր / միստիկ / օկկուլտիստական ոլորտների հետ, այլ մարդու նորմալ կենսագործունեության ամենասովորական նշանն է: Եվ այն, որ այդ էներգիան կարելի է օգտագործել (ինչպես ակամա, այնպես էլ՝ կամավոր՝ ուղղորդված), ընդհանրապես չի վկայում «ի վերուստների», «կարմաների», «սանսարաների», «շնորհների» և նման այլ խճճուկների մասին: Սա ֆիզիկական աշխարհ է, և այստեղ եղած բոլոր երևույթները բացառապես ֆիզիկական հիմք ունեն:
    DIXI
    carpe noctem

  7. #5
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ, բայց նրանցից ամեն մեկն ունի իր նրբությունն ու իր տատանումների ոլորտը։ Պարզապես մի փորձեք ամեն բանի զուտ նեղ ֆիզիկական տեսանկյունից նաեք, այլ գոնե ընդունեք, որ նյութն էլ անվերջ է և չունի սահմաններ, այլապես ինքներս մեզ փակուղու մեջ կդնենք։

    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։

    Իմիջիայլոց, աուրա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, բուսական աշխարհն ու ամեն ամեն բան լինի իր, առարկա նույնիսկ։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  8. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    ihusik Ընդհանուր առմամբ՝ համաձայն եմ գրածիդ հետ, բացառությամբ սրա.
    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։
    Իսկ ինչու՞ ես համոզված, որ մտքերն ու զգացմունքները նյութական չեն (նյութական հիմք չունեն):
    DIXI
    carpe noctem

  9. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Իսկ ես մատերիալիստ չեմ: Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հոգու գոյությանը, հավատում եմ գերբնական ուժին ու մարդու` այդ գերբնականի մասնիկը լինելուն... ես հավատում եմ, որ մարդիկ ու իրերն ունեն էներգիա: Գիտությունը կարող է բացատրել մարդու գիտակցական կողմը, օգնել դրա զարգանալուն, դա հրաշալի է, բայց դրանով սահմանափակվելը չեմ ընդունում: Ախր... բավական են մայր, ծնունդ, նոր կյանք և նման հասկացությունները, որ ի չիք դառնա ամեն նյութական բան, ախր այս ամենը ոտքով-գլխով հոգևոր են, ինչ բացատրություն ուզում եք` տվեք, բայց այս հասկացությունների մեջ կա արարչագործություն: Ինձ համար, դա վեր է մատերիայից:
    Կարծում եմ, գիտությունը դեռևս մասամբ կարող է բացատրել աշխարհն ու մարդուն: Չէ՞ որ դեռ որևէ ամբողջական գիտական բացատրություն չկա երազների, տելեպատիայի, հիպնոսի և մարդու անգիտակցական ու ենթագիտակցական ոլորտների այլ դրսևորումների համար: Աուրան էլ հերթական չբացահայտված երևույթն է... ես չգիտեմ, թե մասնագետները այն ինչպես են բնորոշում, չեմ էլ ուզում որևէ սահմանման մեջ դնել, այն ինձ համար նույնացվում է հոգու, մարդու` իր շուրջը տարածած էներգիայի, հետ: Սրա մեջ կա ինֆորմացիա, կա վերաբերմունք, կա ջերմություն կամ սառնություն, կա սեր ու ատելություն... կարծում եմ այս ամենը հազիվ թե հնարավոր լինի գտնել բջիջների արտադրած էներգիայում:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ihusik (03.02.2009), Yellow Raven (03.02.2009), Սելավի (03.02.2009)

  11. #8
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես մատերիալիստ չեմ: Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հոգու գոյությանը, հավատում եմ գերբնական ուժին ու մարդու` այդ գերբնականի մասնիկը լինելուն...
    Հավատացողի հականիշը միայն մատերիալիստը չէ : Կարելի է լինել աթեիստ, ագնոստիկ, նիհիլիստ, ի վերջո...

    Մեջբերում Eta Pegasi-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծում եմ այս ամենը հազիվ թե հնարավոր լինի գտնել բջիջների արտադրած էներգիայում:
    Հավատա՝ հնարավոր է: Քո զգացածը, իհարկե, այդ նույն էներգիան չէ, կոպիտ ասած. օրգանիզմը դա համապատասխան ձևերով մշակում է, փոփոխում և օգտագործում՝ ըստ տվյալ պահի իր պահանջների ու միջավայրի:

    Բոլոր արվեստի գործերը, բոլոր հռչակավոր սխրաքները, բոլոր մեծագույն հայտնագործությունները չէին լինի, եթե չլիներ սպիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումը :
    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (03.02.2009)

  13. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերևում Rhayader-ը արդեն մասամբ նշեց. մարդու օրգանիզմում սապիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումից ստացվող էներգիան բնավ կապ չունի ինչ-որ հոգևոր / միստիկ / օկկուլտիստական ոլորտների հետ, այլ մարդու նորմալ կենսագործունեության ամենասովորական նշանն է: Եվ այն, որ այդ էներգիան կարելի է օգտագործել (ինչպես ակամա, այնպես էլ՝ կամավոր՝ ուղղորդված), ընդհանրապես չի վկայում «ի վերուստների», «կարմաների», «սանսարաների», «շնորհների» և նման այլ խճճուկների մասին: Սա ֆիզիկական աշխարհ է, և այստեղ եղած բոլոր երևույթները բացառապես ֆիզիկական հիմք ունեն:
    Հայկօ, կարծում եմ, չարժի պնդել, որ մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր երևույթները: Բայց, ինչ էլ դա լինի, կարծում եմ, խելքին մոտ բացատրություն կունենա:
    Լրիվ համաձայն եմ այն մտքիդդ հետ, որ մարդն է պայմանավորում աուրան:
    Իսկ թե ինչ գույնի է մարդու ճառագայթումը՝ նույնն է, ինչ ասել «Աշոտը ժպտադեմ մարդ է»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (04.02.2009)

  15. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ, կարծում եմ, չարժի պնդել, որ մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր երևույթները: Բայց, ինչ էլ դա լինի, կարծում եմ, խելքին մոտ բացատրություն կունենա:
    Ասածս հենց սա է: Վաղ թե ուշ ամեն ինչ ապացուցվելու է, հաստատվելու է, հասկացվելու ու ճանաչվելու է: Ես հավատում եմ գիտության ու մարդկային մտքի ուժին: Կարելի է ասել՝ հենց մենակ դրան եմ հավատում: Պարզապես՝ «խելքին մոտը» մի քիչ լայն հասկացություն է և, ցավոք, պայմանավորված է նաև որևէ կամայական սուբյեկտի խելքով կամ խելքի բացակայությամբ: Այն, ինչ մեկի համար խելքին մոտ է, մյուսի համար հանելուկ է: Ասում են՝ այնտեղ, որտեղ իմաստունը դեռ ճշմարտություն է որոնում, հիմարն այն արդեն գտել է: Եվ բոլորիդ խնդրում-աղաչում եմ գրառումս վիրավորանք չհամարել, բնավ նման միտք չեմ ունեցել և չունեմ: Հարգում եմ բոլոր կարծիքները, պատրաստ եմ բոլորին լսել, եթե ինձ էլ կլսեն:

    Կրկնեմ իմ սիրած ասույթը. դժվար է սև կատու բռնել մութ սենյակում, մանավադ եթե այնտեղ կատու չկա: Եվ ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.02.2009, 15:08:
    DIXI
    carpe noctem

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (05.02.2009), Rhayader (04.02.2009)

  17. #11
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրառումդ կարդացել եմ: Սակայն այս երկու մտքերը իրար հակասում են:
    Եթե գրառումդ նախատեսված էր տեստի՝ իմ դրած հղումը քամահրելու համար, ապա նկատիր, որ ես ոչ մի կերպ չեմ արտահայտել իմ հիացմունքը տվյալ տեստի նկատմամբ, ավելին՝ գրառմանս հաջորդած՝ տեստին պատասխանողների շարքում չկա իմ անունը: Արի խոսենք փաստերով ու տրամաբանությամբ, առողջ բանավեճն էլ անձնական վիրավորանք չհամարենք::
    1.Հակասություն ես չեմ տեսնում 2.Դու ասել ես այն ինչ ես ու որպես քամահրանք չպետք է որ ասածս ընդունեիր ու որ ինքդ էլ ասում ես հիացմունք չես արտահայտել ու ինքդ էլ չես ժամանակ ծախսել այդ թեստի վրա հենց խոսում է այն մասին, որ միակարծիք ենք։



    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ihusik, մոտ կես դար առաջ Էյնշտեյնի ձևակերպած հանճարեղ բանաձևից բխում է, որ մասսան ոչ այլինչ է, քան չափազանց մեծ խտություն ունեցող էներգիա: Ի դեպ՝ միստիֆիկացնողներն ու ջուր պղտորող շառլատանները շատ հաճախ որպես ելակետ ու հիմք ընտրում են հենց իսկական գիտության ձեռքբերումները: Լազերը դառնում է «մահվան ճառագայթ», օթերևութաբանական զոնդը՝ «թռչող ափսե», ամենասովորական դաշտը՝ «աուրա»::
    Շառլատաններին մի կողմ թողենք իսկ դու ինքդ ինչու՞ չես վերցնում մեջբերածդ Այնշտայնի միտքն ու զարգացնում, որպեսզի ստանաս ոչ այն ֆանտաստիկ մտահանգումները, որ գրել եմ այստեղ։ Եթե հանճարեղ Այնշտայնի ձևակերպած հանճարեղ բանաձևից բխում է, որ մասսան ոչ այլինչ է, քան չափազանց մեծ խտություն ունեցող էներգիա, ապա կարելի է ենթադրել որ կա այլ մասսա ունեցող նյութ, մատերիա, որում էներգիայի խտությունն այդ աստիճան մեծ չէ և անցում կատարել կոպիտ մատերիայի տեսակից ավելի նուրբ մատերիայի տեսակի գոյությանը, որը գիտականորեն այժմ էլ ապացուցվում է, որոնց չգիտեմ ինչու մի տեսակ թերահավատորեն ես մոտենում (ներքևի գրառումդ դրա ապացույցն է). ախր դրանք հոմ հավատքի հետ կապ չունեն այդ գիտնականները կամ նրանց կատարած ֆիզիկական փորձարկումները։ Երբ մեկն հավատում է մի Իմաստունի խոսքին մյուսը կարող է նրան Իմաստուն չհամարել ու կարծել, որ նա ով հավատում է մոլորվել է ու ենթարկվել առաջինի ազդեցությանը, բայց ինչպե՞ս դա կարելի է ասել գիտական փաստերի հանդեպ, որոնք այժմ հենց ապացուցված են ու էլ հավատալ-չհավատալն դեր չի խաղում այլ սոսկ չոր գիտական փաստերը։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էներգետիկ դաշտը չափազանց ընդգրկուն հասկացություն է. այն կարող է լինել ինչ ասես՝ սովորական մագնիսացածությունից մինչև հյուսիսափայլ: Նման ճչացող գրառմամբ խաչի «նկարը» համարում եմ էժանագին հնարք, իսկ տակի վարդի նրարի բոլոր պիքսելների արանքներից պարզ երևում է Ֆոտոշոփի պոչը: Նկարը, անշուշտ, լավն է, բայց գեղեցիկ սեռին նվիրվելուց բացի այլ բանի պիտանի չէ:

    Հընթացս՝ արդյոք դու չե՞ս պնդում, որ խաչն ու մետաղադրամն էլ «հոգի» ունեն: Նախորդ բոլոր գրառումներիցդ սա է բխում (աուրայի՝ ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր բնույթ, «նուրբ ոլորտներ» և այլն):
    Կրկին զարմանում եմ, որ հերքում ես մի գիտական սարքի գոյություն, որը ինքդ էլ կարող ես սարքել եթե մեծ ցանկություն ունենաս։ Դու սթափ մտածող անձնավորություն ես ինչը շատ գովելի է, բայց հերքել իրական գոյություն ունեցող գիտական սարքավորումը դա չեմ հասկանում։ Իսկ այդ սարքավորումը ստեղծվել է կես դարից էլ առաջ ու կարող ես գտնել դրա գործելու համակարգն ու ինքդ կառուցես, եթե ֆինանսները ներեն կարող ես նաև պարզապես գնես. վաճառքում էլ կա։

    Այո պնդում եմ, որ ցանկացած մարդ, կենդանի, բույս կամ անշունչ իր ունի աուրա՝ համապատասխան իրեն բնույթի էներգետիկ դաշտը, բայց դա այն նույն հոգին չէ բնականաբար, որ ունի մարդ։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասածս հենց սա է: Վաղ թե ուշ ամեն ինչ ապացուցվելու է, հաստատվելու է, հասկացվելու ու ճանաչվելու է: Ես հավատում եմ գիտության ու մարդկային մտքի ուժին: Կարելի է ասել՝ հենց մենակ դրան եմ հավատում: :
    Հիանալի է շատ ճիշտ ես... բայց իմ ասածը միայն նա է, որ հենց հիմա էլ կա այդ գիտությունն ու այն մտածողները, գիտնականները, որոնք ապացուցում են այն ինչ ես այստեղ ներկայացնում եմ ու միակ գրառումներ անելու մղումը հիմա իմ մոտ այն է, որ այդ նոր գիտական փաստերը ներկայացնեմ իմ հարգելի Ակումբականներին՝ երիտասարդ ու ազատ մտածողություն ունեցող անհատներին։ Բայց զարմանում ու ցավում եմ երբեմն էլ, որ ինչպես նախկինում հավատքի դեպքում էր, այժմ էլ գիտական փաստը կարող է չընդունվի ու կեղծ համարվի։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն, ինչ մեկի համար խելքին մոտ է, մյուսի համար հանելուկ է: Ասում են՝ այնտեղ, որտեղ իմաստունը դեռ ճշմարտություն է որոնում, հիմարն այն արդեն գտել է::
    Այստեղի վերջին միտքդ ճիշտ է, միայն ուղիղ հակառակ վերցրած
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ բոլորիդ խնդրում-աղաչում եմ գրառումս վիրավորանք չհամարել, բնավ նման միտք չեմ ունեցել և չունեմ: Հարգում եմ բոլոր կարծիքները, պատրաստ եմ բոլորին լսել, եթե ինձ էլ կլսեն::
    Միանում եմ խոսքերիդ։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրկնեմ իմ սիրած ասույթը. դժվար է սև կատու բռնել մութ սենյակում, մանավադ եթե այնտեղ կատու չկա: Եվ ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս :
    Սրանք իմ սիրած խոսքերն էլ են ու նաև. Ով փնտրում է՝ նա գտնում է։

    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն (մարդու օրգանիզմում սապիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումից ստացվող էներգիան), ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։

    Ուզում էի ասել, որ գիտականորեն սարքավորումով նկարած ու պարզված է, որ առարկան էլ ունի աուրա ու որ ձեր առաջ քաշած ենթադրությանը հերքում է հենց այդ փաստը։ Սակայն որքան հասկացա հարցին պատասխանեցիք կես դարյա այդ հայտնագործած գիտնականի սարքավորումը փոշուն հավասարեցնելո՞վ ու չցանկանալով այն պարզապես ընդունե՞լ։ Կարծում ես այդպե՞ս պետք է անի գիտության ու մարդու մտքի ուժին հավատողը։

    Հուսով եմ, գրեթե վստահ, որ երկար գրառումս չի ընդունվի որպես հակա ինչ է թե մի բան գրելու ու սեփական կարծիքը պնդելու փորձ։ Ոչ, գրում եմ պարզապես որ միասին գտնենք մեր երկուսիս համար անհրաժեշտ միակ ճշմարտությունը ու դրա համար դիմում եմ միայն գիտությանն ու մարդու մտքի ուժին։
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (04.02.2009), Chilly (05.02.2009)

  19. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի...

    Ընդամենը վերադասավորել ու հավաքել ա իրար գլխի իմ ընտրածները: Ոչ մի հետաքրքիր բան:
    Չէ, տեքստերը ոնց-որ թե ստանդարտ են, ուղղակի նայում ա, թե որ տիպի պատասխաններն ես ավելի շատ նշել, համապատասխան կետն ա բերում: Դրա համար ես որոշեցի մի քիչ հակասական պատասխաններ տալ (որոնք իրականում հակասական չէին) ու համակարգը տեսավ, որ իմ երեք տարբեր գույների վերաբերվող պատասխաններ եմ տվել: Չափազանց պարզ, պրիմիտիվ ծրագիր էր կարծես թե, ու բնականաբար խիստ անլուրջ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, տեքստերը ոնց-որ թե ստանդարտ են, ուղղակի նայում ա, թե որ տիպի պատասխաններն ես ավելի շատ նշել, համապատասխան կետն ա բերում: Դրա համար ես որոշեցի մի քիչ հակասական պատասխաններ տալ (որոնք իրականում հակասական չէին) ու համակարգը տեսավ, որ իմ երեք տարբեր գույների վերաբերվող պատասխաններ եմ տվել: Չափազանց պարզ, պրիմիտիվ ծրագիր էր կարծես թե, ու բնականաբար խիստ անլուրջ:
    Իմ մոտ հարցերը կրկնվում էին, մեկ մեկ նույն հարցը տարբեր ձևակերպումներ էր հայտնվում: Կեսից էլ ահավոր հոգնեցի ու սկսեցի անկապ պատասխաններ տալ առանց մտածելու: Մի խոսքով ժամանակի անտեղի կորուստ....
    I may be paranoid but no android!

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (03.02.2009)

  22. #14
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Մեջբերում ihusik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ, բայց նրանցից ամեն մեկն ունի իր նրբությունն ու իր տատանումների ոլորտը։ Պարզապես մի փորձեք ամեն բանի զուտ նեղ ֆիզիկական տեսանկյունից նաեք, այլ գոնե ընդունեք, որ նյութն էլ անվերջ է և չունի սահմաններ, այլապես ինքներս մեզ փակուղու մեջ կդնենք։

    Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։

    Իմիջիայլոց, աուրա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, բուսական աշխարհն ու ամեն ամեն բան լինի իր, առարկա նույնիսկ։
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ihusik Ընդհանուր առմամբ՝ համաձայն եմ գրածիդ հետ, բացառությամբ սրա.

    Իսկ ինչու՞ ես համոզված, որ մտքերն ու զգացմունքները նյութական չեն (նյութական հիմք չունեն):
    Գրառումս ուշադիր մեկ անգամ էլ նաի, հենց առաջին տողն ու նրա շարունակությունը...
    Հենց ես էլ դա եմ ասում, որ ամեն բան էլ գոյություն ունեցող նյութ է ու առանց նրա ոչինչ չի կարող լինել, բայց նյութ ասածն պետք է ավելի լայն հասկանալ այլ ոչ միայն կարծր նյութը. հազարավոր ալիքներ ու նուրբ մատերիայի տեսակներ կան, որոնք նկարահանվում են ու գիտականորեն ապացուցվում եթե ձեր ժամանակից տրամադրեք դրանք ուսումնասիրելու, որն անհամեմատ լուրջ բան է, քան ինտերնետային թեստերը։

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...մարդու օրգանիզմում սապիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումից ստացվող էներգիան բնավ կապ չունի ինչ-որ հոգևոր / միստիկ / օկկուլտիստական ոլորտների հետ, այլ մարդու նորմալ կենսագործունեության ամենասովորական նշանն է::
    Այդ դեպքում բացատրի, թե ինչպե՞ս է լինում, որ էներգետիկ դաշտ ունեն բոլոր անշունչ կոչվող առարկաներն էլ ու դրանք նկարահանում են գիտնականները։ Այն կայքերը որ ուսումնասիրես կգտնես ասենք արծաթյա խաչի կամ հասարակ մետաղադրամի նկարած էներգետիկ դաշտը կամ հենց ինքը աուրան։

    Եթե կան գիտական ապացույցներ հետաքրքիր է ինչի՞ դրանք չնդունենք, թե՞ այդ գիտնականներից մենք մեզ բանիմաց ենք համարում։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  23. #15
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Աուրա

    Կիրլյան ապարատի հիման վրա նկարած մի ծաղկի ու նրա աուրայի նկար էլ տեղադնեմ՝
    նվիրելով այն Դար Ակումբի բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
    Հա չմոռանամ ավելացնել. համակարգչային էֆեկտ չէ։
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.02.2009), Apsara (03.02.2009), Selene (03.02.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •