"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
*e}|{uka* (02.02.2009)
Լավ էլի...
Ընդամենը վերադասավորել ու հավաքել ա իրար գլխի իմ ընտրածները: Ոչ մի հետաքրքիր բան:Ваш цвет: Индиго
Индиго — ищущий
Люди индиго познают жизнь с помощью внутренних чувств и интуиции. Они - уравновешенны и очень чувствительны, поддерживают глубокую связь с собственным внутренним миром. Их жизнь - долгий поиск великой истины. Их сознание всегда насыщено такой новизной и ясностью, которыми не наделён ни один из других типов.
Люди с аурой цвета индиго имеют сильную потребность выражать собственную духовность. Индиго рождаются, прекрасно осознавая, кем они являются и какова их миссия. Людям этого типа невозможно давать советы: что делать, как мыслить и чувствовать или объяснять в чём состоит правда. Они и так знают.
Индиго чрезвычайно правдивы. У них существует потребность жить в соответствии с высокими принципами и идеалами. Их внутренняя сила и власть питаются от связи с Богом или Любовью.
Индиго - это новые лидеры человечества, люди будущего. Им дано понимать законы человеческой жизни и правила, по которым живёт Вселенная и сила подтолкнуть человечество к духовному росту. Им не нужны факты и данные статистики, чтобы понять, что наша планета находится на пороге новых изменений.
В давние времена эти люди часто были членами религиозных и мистических организаций.
Люди с аурой цвета индиго воспринимаются, как эксцентричные или интроверты. Виной тому их порой необычная внешность и передовые духовные качества.
У индиго полностью отсутствует потребность иметь дело с ментальными понятиями. Они вовсе не стремятся понять жизнь рациональным способом, умом. При этом их можно назвать яркими нетрадиционными мыслителями.
У индиго – чувствительное и хрупкое тело. Для большинства из них, интенсивная физическая деятельность слишком груба. Они предпочитают мягкие физические нагрузки. Например, прогулка на свежем воздухе пешком, лёгкая пробежка или медитация. Они также с радостью самовыражаются в танце, живописи, рифмотворчестве или других искусствах.
Индиго, как правило, не следуют правилам и требованиям общества. Оперируют истиной и духовностью, легко проглядывающейся сквозь фальшивые идеалы и политические амбиции. Посему часто бывают отвергнуты обществом. Они приспособились жить в обществе, но в пределах собственной защищенной территории.
В выборе партнеров этот тип весьма осторожен. Найдя свою вторую половину, будут преданы любимому до конца жизни, поскольку в массе своей эти люди моногамны.
Они нуждаются в таком супруге, который будет лелеять их и полностью понимать, разрешая им независимость.
Готовы работать в команде и поддерживать партнёров. Друзья и начальство всегда могут на них положиться. Предпочитают те занятия, которые дают свободу и возможность соединиться с жизнью в ее разнообразных формах.
Некоторые подходящие занятия и профессии: духовный целитель, преподаватель, музыкант, художник, медсестра, социальный работник, педагог, писатель, художник и проектировщик.
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
VisTolog (17.08.2009)
Ըստ իս՝ այս ամենը կատարյալ ...ություն է (բազմակետերի փոխարեն տեղադրել մտավոր թերզարգացածություն արտահայտող որևէ բառ): Ոչ թե աուրան է պայմանավորում մարդուն, այլ մարդն է պայմանավորում աուրան: Եթե, իհարկե, ընդհանրապես նման բան կա (ինչը ես խիստ կասկածում եմ): Էներգետիկ դաշտը այն չէ, որպես ինչ ներկայացվում է:
DIXIcarpe noctem
Կիրլիանի կամ Կորոտկովի հայտնագործության մասին կարծում եմ լսած կլինեք. գիտական մեթոդով նկարահանվում է ինչպես մարդու այնպես էլ ցանկացած առարկայի էներգետիկ դաշտը և այդ ուղղությամբ շատ գիտափորձեր են արվել պարզապես ռուսերեն հավաքեք որոնման որևէ ծրագրում այդ անունները և նա ով ցանկություն ունի հետազոտելու ու գտնելու որ աուրան հիմա շատ հասարակ նկարահանվում է ու բազմաթիվ գիտական աշխատություններ ու գրքեր են գրվել այդ մասին և դա արդեն միֆ չէ այլ գիտական փաստ։ Շատ կայքեր կան տամ ուղղակի մի քանիսն.
Семен Давидович Кирлиан
Эффект Кирлиана: история открытия, принцип, статьи и сайты
ЭФФЕКТ КИРЛИАН
СВЕТ ПОСЛЕ ЖИЗНИ
АУРА _ Ընդհանուր աուրաի մասին։
Մի կողմ թողենք հավատալ-չհավատալը, առաջադեմ գիտությամբ հետաքրքրվենք ու գիտությամբ զբաղվենք։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Վերևում Rhayader-ը արդեն մասամբ նշեց. մարդու օրգանիզմում սապիտակուց-ճարպ-ածխաջրերի ճեղքումից ստացվող էներգիան բնավ կապ չունի ինչ-որ հոգևոր / միստիկ / օկկուլտիստական ոլորտների հետ, այլ մարդու նորմալ կենսագործունեության ամենասովորական նշանն է: Եվ այն, որ այդ էներգիան կարելի է օգտագործել (ինչպես ակամա, այնպես էլ՝ կամավոր՝ ուղղորդված), ընդհանրապես չի վկայում «ի վերուստների», «կարմաների», «սանսարաների», «շնորհների» և նման այլ խճճուկների մասին: Սա ֆիզիկական աշխարհ է, և այստեղ եղած բոլոր երևույթները բացառապես ֆիզիկական հիմք ունեն:
DIXIcarpe noctem
Ամեն բան էլ նյութական է. առանց նյութի, առանց մատերիայի չկա ոչինչ. աուրան էլ, միտքն ու զգացմունքներն էլ նյութական են, ինչպես և հոգին կամ այլ նման բաներ, բայց նրանցից ամեն մեկն ունի իր նրբությունն ու իր տատանումների ոլորտը։ Պարզապես մի փորձեք ամեն բանի զուտ նեղ ֆիզիկական տեսանկյունից նաեք, այլ գոնե ընդունեք, որ նյութն էլ անվերջ է և չունի սահմաններ, այլապես ինքներս մեզ փակուղու մեջ կդնենք։
Եթե ձեր ասած զուտ այդ ֆիզիկական երևույթը լիներ պատճառն, ապա միտքը կամ զգացմունքը չէր փոխի այն էներգետիկ դաշտի կամ աուրայի գույնը, ծավալը կամ այլ պարամետրեր, ինչը այդպես չէ ու դա փորձերով պարզված բան է։ Կամ ունեք ա՞յլ բացատրություն դրան։
Իմիջիայլոց, աուրա ունեն ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները, բուսական աշխարհն ու ամեն ամեն բան լինի իր, առարկա նույնիսկ։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Իսկ ես մատերիալիստ չեմ: Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ հոգու գոյությանը, հավատում եմ գերբնական ուժին ու մարդու` այդ գերբնականի մասնիկը լինելուն... ես հավատում եմ, որ մարդիկ ու իրերն ունեն էներգիա: Գիտությունը կարող է բացատրել մարդու գիտակցական կողմը, օգնել դրա զարգանալուն, դա հրաշալի է, բայց դրանով սահմանափակվելը չեմ ընդունում: Ախր... բավական են մայր, ծնունդ, նոր կյանք և նման հասկացությունները, որ ի չիք դառնա ամեն նյութական բան, ախր այս ամենը ոտքով-գլխով հոգևոր են, ինչ բացատրություն ուզում եք` տվեք, բայց այս հասկացությունների մեջ կա արարչագործություն: Ինձ համար, դա վեր է մատերիայից:
Կարծում եմ, գիտությունը դեռևս մասամբ կարող է բացատրել աշխարհն ու մարդուն: Չէ՞ որ դեռ որևէ ամբողջական գիտական բացատրություն չկա երազների, տելեպատիայի, հիպնոսի և մարդու անգիտակցական ու ենթագիտակցական ոլորտների այլ դրսևորումների համար: Աուրան էլ հերթական չբացահայտված երևույթն է... ես չգիտեմ, թե մասնագետները այն ինչպես են բնորոշում, չեմ էլ ուզում որևէ սահմանման մեջ դնել, այն ինձ համար նույնացվում է հոգու, մարդու` իր շուրջը տարածած էներգիայի, հետ: Սրա մեջ կա ինֆորմացիա, կա վերաբերմունք, կա ջերմություն կամ սառնություն, կա սեր ու ատելություն... կարծում եմ այս ամենը հազիվ թե հնարավոր լինի գտնել բջիջների արտադրած էներգիայում:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
ihusik (03.02.2009), Yellow Raven (03.02.2009), Սելավի (03.02.2009)
Հայկօ, կարծում եմ, չարժի պնդել, որ մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր երևույթները: Բայց, ինչ էլ դա լինի, կարծում եմ, խելքին մոտ բացատրություն կունենա:
Լրիվ համաձայն եմ այն մտքիդդ հետ, որ մարդն է պայմանավորում աուրան:
Իսկ թե ինչ գույնի է մարդու ճառագայթումը՝ նույնն է, ինչ ասել «Աշոտը ժպտադեմ մարդ է»:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հայկօ (04.02.2009)
Ասածս հենց սա է: Վաղ թե ուշ ամեն ինչ ապացուցվելու է, հաստատվելու է, հասկացվելու ու ճանաչվելու է: Ես հավատում եմ գիտության ու մարդկային մտքի ուժին: Կարելի է ասել՝ հենց մենակ դրան եմ հավատում: Պարզապես՝ «խելքին մոտը» մի քիչ լայն հասկացություն է և, ցավոք, պայմանավորված է նաև որևէ կամայական սուբյեկտի խելքով կամ խելքի բացակայությամբ: Այն, ինչ մեկի համար խելքին մոտ է, մյուսի համար հանելուկ է: Ասում են՝ այնտեղ, որտեղ իմաստունը դեռ ճշմարտություն է որոնում, հիմարն այն արդեն գտել է: Եվ բոլորիդ խնդրում-աղաչում եմ գրառումս վիրավորանք չհամարել, բնավ նման միտք չեմ ունեցել և չունեմ: Հարգում եմ բոլոր կարծիքները, պատրաստ եմ բոլորին լսել, եթե ինձ էլ կլսեն:
Կրկնեմ իմ սիրած ասույթը. դժվար է սև կատու բռնել մութ սենյակում, մանավադ եթե այնտեղ կատու չկա: Եվ ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս:
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 04.02.2009, 15:08:
DIXIcarpe noctem
Morpheus_NS (05.02.2009), Rhayader (04.02.2009)

Չէ, տեքստերը ոնց-որ թե ստանդարտ են, ուղղակի նայում ա, թե որ տիպի պատասխաններն ես ավելի շատ նշել, համապատասխան կետն ա բերում: Դրա համար ես որոշեցի մի քիչ հակասական պատասխաններ տալ (որոնք իրականում հակասական չէին) ու համակարգը տեսավ, որ իմ երեք տարբեր գույների վերաբերվող պատասխաններ եմ տվել: Չափազանց պարզ, պրիմիտիվ ծրագիր էր կարծես թե, ու բնականաբար խիստ անլուրջ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
*e}|{uka* (03.02.2009)
Գրառումս ուշադիր մեկ անգամ էլ նաի, հենց առաջին տողն ու նրա շարունակությունը...
Հենց ես էլ դա եմ ասում, որ ամեն բան էլ գոյություն ունեցող նյութ է ու առանց նրա ոչինչ չի կարող լինել, բայց նյութ ասածն պետք է ավելի լայն հասկանալ այլ ոչ միայն կարծր նյութը. հազարավոր ալիքներ ու նուրբ մատերիայի տեսակներ կան, որոնք նկարահանվում են ու գիտականորեն ապացուցվում եթե ձեր ժամանակից տրամադրեք դրանք ուսումնասիրելու, որն անհամեմատ լուրջ բան է, քան ինտերնետային թեստերը։
Այդ դեպքում բացատրի, թե ինչպե՞ս է լինում, որ էներգետիկ դաշտ ունեն բոլոր անշունչ կոչվող առարկաներն էլ ու դրանք նկարահանում են գիտնականները։ Այն կայքերը որ ուսումնասիրես կգտնես ասենք արծաթյա խաչի կամ հասարակ մետաղադրամի նկարած էներգետիկ դաշտը կամ հենց ինքը աուրան։
Եթե կան գիտական ապացույցներ հետաքրքիր է ինչի՞ դրանք չնդունենք, թե՞ այդ գիտնականներից մենք մեզ բանիմաց ենք համարում։
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կիրլյան ապարատի հիման վրա նկարած մի ծաղկի ու նրա աուրայի նկար էլ տեղադնեմ՝
նվիրելով այն Դար Ակումբի բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։
Հա չմոռանամ ավելացնել. համակարգչային էֆեկտ չէ։![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հուսիկ ջան, շնորհակալություն, բայց չնեղանաս,
սրան մի տեսակ հավատս չի գալիս ... ես տեսել էի էս նկարները... ախր շա~տ անբնական են, գոնե էդ օբյեկտները լինեին նորմալ միջավայրում, գուցե ավելի բնական տեսք ունենար: Էդ խաչի վրայի գրվածքն էնպիսի տարածական ստվեր ունի, որ ոնց որ հետո ավելացրած լինի: Ոչ թե երևույթին չեմ հավատում, այլ հենց նկարներին:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ