Գրառումդ կարդացել եմ: Սակայն այս երկու մտքերը իրար հակասում են:Եթե գրառումդ նախատեսված էր տեստի՝ իմ դրած հղումը քամահրելու համար, ապա նկատիր, որ ես ոչ մի կերպ չեմ արտահայտել իմ հիացմունքը տվյալ տեստի նկատմամբ, ավելին՝ գրառմանս հաջորդած՝ տեստին պատասխանողների շարքում չկա իմ անունը: Արի խոսենք փաստերով ու տրամաբանությամբ, առողջ բանավեճն էլ անձնական վիրավորանք չհամարենք:
Հարգելի ihusik, մոտ կես դար առաջ Էյնշտեյնի ձևակերպած հանճարեղ բանաձևից բխում է, որ մասսան ոչ այլինչ է, քան չափազանց մեծ խտություն ունեցող էներգիա: Ի դեպ՝ միստիֆիկացնողներն ու ջուր պղտորող շառլատանները շատ հաճախ որպես ելակետ ու հիմք ընտրում են հենց իսկական գիտության ձեռքբերումները: Լազերը դառնում է «մահվան ճառագայթ», օթերևութաբանական զոնդը՝ «թռչող ափսե», ամենասովորական դաշտը՝ «աուրա»:
Իսկ էներգետիկ դաշտը չափազանց ընդգրկուն հասկացություն է. այն կարող է լինել ինչ ասես՝ սովորական մագնիսացածությունից մինչև հյուսիսափայլ: Նման ճչացող գրառմամբ խաչի «նկարը» համարում եմ էժանագին հնարք, իսկ տակի վարդի նրարի բոլոր պիքսելների արանքներից պարզ երևում է Ֆոտոշոփի պոչը: Նկարը, անշուշտ, լավն է, բայց գեղեցիկ սեռին նվիրվելուց բացի այլ բանի պիտանի չէ:
Հընթացս՝ արդյոք դու չե՞ս պնդում, որ խաչն ու մետաղադրամն էլ «հոգի» ունեն: Նախորդ բոլոր գրառումներիցդ սա է բխում (աուրայի՝ ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր բնույթ, «նուրբ ոլորտներ» և այլն):
Էջանիշներ