User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 7 համարի արդյունքները՝ ընդհանուր 7 հատից

Թեմա: Հիմա դու էլ չկաս...

  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հիմա դու էլ չկաս...

    Սեր, որ գնահատվում է միայն կորստից հետո...
    Ինչո՞ւ են մարդիկ վախենում կորցնել այն, ինչն իրենց չի պատկանել: Չէ որ այսպես թե այնպես դա մնալու է նրանց հուշերում` անկրկնելի ու մաքուր... Ինչո՞ւ մարդիկ չեն ուզում իրենց սիրտը բանալ նորաթուխ սիրո առաջ, որը կարող է ավելի երանելի լինել, քան այն հիշողությունները, որով ապրում են:

    ՀԻՄԱ ԴՈՒ ԷԼ ՉԿԱՍ
    Ես հենց նոր իմացա, որ դու էլ չկաս: Ես հիմա մենակ եմ անցյալի ու քո մասին եղած հուշերի հետ: Սիրտս կսկծում է, ուզում եմ լալ, չեմ կարողանում: Արցունքներս չորացել են վաղուց, վաղուց:

    Ես սովորել էի տեսնել քեզ… ու հիշել նրան: Մենք սովորել էին մեր հազվադեպ հանդիպումների ժամանակ միայն նրան հիշել, նրա մասին խոսել: Հիշում էինք յուրաքանչյուր մանրուքը, որ կապված էր նրա հետ:
    - Հիշում եմ… իսկ դո՞ւ…
    - Իսկ դու հիշո՞ւմ ես, որ ես, դու և նա…
    - Հիշում եմ… իսկ դո՞ւ…
    Ու թվում էր` նստած է նա մեր կողքին, լսում է մեզ ու այդ օրերին ցավագին ճմլվում էր սիրտս:
    Հետո տարիներ անցան, ու մի օր դու ասացիր.
    - Ես առանց քեզ չեմ կարող…
    - Սո’ւս, - ասացի ես, - իսկ նա՞…
    - Չէ՞ որ նա չկա…
    - Լռի’ր, - ասացի ես, - այդպես մի խոսիր, նա ինձ հետ է, միշտ իմ կողքին:
    - Միայն քո երազներում, - տխուր ասացիր դու, - բավական չէ՞ խաբես ինքդ քեզ:
    - Ոչ, ոչ, ոչ, - աչքերս լցվեցին արցունքով, դողաց ձայնս:
    - Դու երջանիկ կլինես…
    Երջանի՞կ…
    Ես մի րոպե մտածում եմ, որ դու խենթացել ես: Մի՞թե մինչև այժմ չհասկացար դու, որ եթե չկա նա, էլ ի՞նչ երջանկություն:
    Դու նայեցիր ինձ երկար-երկար: Դու լռեցիր երկար-երկար: Այդ օրվանից էլ երբեք չկրկնեցիր այդ խոսակցությունը: Հասկացա՞ր ինձ… հասկացա՞ր, որ դու նրանից մնացած միակ հիշատակն ես ինձ համար, որը ես պետք է մաքուր, անաղարտ պահեմ:
    Ներիր ինձ, բարեկամս, ես սիրում էի նրան, միմիայն նրան բովանդակ աշխարհում:

    … Դու էլ չկաս: Սիրտս կսկծում է, ուզում եմ լալ, չեմ կարողանում: Արցունքներս չորացել են վաղուց: Թվում է, տեսնում եմ տխրաթախիծ աչքերդ, որ վերջին անգամ նայեցին ինձ սիրով, ափսոսանքով, հավատով:
    Հիմա իմ սրտում, կողք-կողքի եք, նա, որպես պայծառ կարոտ, իսկ դու… դունրանից մնացած հիշատակ, որ ես մաքուր, անաղարտ պահեցի…

  2. #2
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիմա դու էլ չկաս...

    Լավն էր,

  3. #3
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիմա դու էլ չկաս...

    Շատ շատ լավն էր
    Տխուր ու հուզիչ
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 04.06.2007, 16:22:
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  4. #4
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիմա դու էլ չկաս...

    Ժողովուրդ, հիմա պատմվածքը չենք քննարկում, այլ նմանատիպ դեպքերը, պատմվածքը որպես օրինակ էր բերված

  5. #5
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիմա դու էլ չկաս...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, հիմա պատմվածքը չենք քննարկում, այլ նմանատիպ դեպքերը, պատմվածքը որպես օրինակ էր բերված
    Հաաաա՜՜՜
    Ես էլ մտածմունքների մեջ ընկա ու մենակ պատմվածքի մասին կարծիքս ասացի
    Դե իմ կարծիքով շատ դժվար բան է երբ ապրում ապրում ես մի մարդու կողքին, ևնկերություն եք անում , ընդհանուր ըկեր ունեք ում դու սիրում ես ու հետո իր անհետանալուց հետո հասկանում ես որ իրականում նա էր այն միակը:
    Դեռ չի եղել իմ կյանքում նմանատիպ դեպք, բայց օրինակ վախենում եմ որ հանկարծ պատահի:
    Հուսանք չի պատահի
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  6. #6
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած Re. Հիմա դու էլ չկաս...

    Հիմա դւ էլ չկաս... Կյանքիս "սլօգանն" ա դարձել ցավոք սրտի. Բայց իմ մոտ փառք Աստծո կյանքից ոչ ոք չի հեռացել. Սովորաբար հեռանւմ են իմ հոգուց. Ամեն անգամ նույն ողբերգությունն ա Իհարկե ընդհանւր առմամբ երկրորդ դեպքն ա կյանքում, բայց արա խիյա սենց դաժան. Հայեր ինչ ա պետք անել վոր ինչ - վոր մեկին մոռանաս երբ ինքը անընդհատ աչքերիդ առաջ ա
    Վերջին խմբագրող՝ minka: 06.06.2007, 12:55:

  7. #7
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հիմա դու էլ չկաս...

    լավն էր, ապրես
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ եք կարդում հիմա...
    Հեղինակ՝ Բարեկամ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 1373
    Վերջինը: 31.01.2024, 01:14
  2. Ի՞նչ կուտեիք հիմա
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 328
    Վերջինը: 18.08.2022, 17:30
  3. Orange–ի «Ինտերնետ հիմա»-ն
    Հեղինակ՝ terev, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 1804
    Վերջինը: 24.09.2015, 22:56
  4. Պոեզիա. Չկաս…
    Հեղինակ՝ Անուշ..., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 17.09.2011, 10:49
  5. Ի՞նչ ալբոմ եք լսում հիմա
    Հեղինակ՝ Լոս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 62
    Վերջինը: 05.03.2007, 13:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •