User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Հացը կրկին թանկանում է

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Զայրույթ Հացը կրկին թանկանում է

    ԳՆԵՐԻ ՊՈՒԼՍԸ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ Է

    Պետք չէ անակնկալի գալ, երբ վաղը խանութ մտնելիս` հայտնաբերեք, որ հացի գինը թանկացել է: «Մեզ հաց մատակարարողները այսօր զգուշացրեցին, որ վաղվանից 10 դրամ ավելի թանկ է լինելու հացը: Սակայն բուլկեղենի գնի մեջ դեռ ակնհայտ փոփոխություն չկա»,- «Ա1+»-ին ասել է Բուզանդի փողոցի մթերային խանութներից մեկի վաճառողուհին: Նույնը հաստատել են նաեւ այլ խանութներում: Ի դեպ, արդեն թանկացել է հեղուկ գազը, ալյուրը եւ այլ մթերքներ: Սպառողական գների բարձրացումը ուղղակի հետեւանք է ընտրությունների:

    «Կապը միանշանակ է», երեկ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Բացատրությունը մեկն է. պաստառների, գովազդի ու ընտրական այլ ծախսերը վերադարձվում են այս եղանակով: Արմեն Պողոսյանը չի ընդունում այն տեսակետը, թե ՀՀ-ում գնաճ չի գրանցվել, այլ գնանկում: «Ջրի գինը մի քանի անգամ բարձրացավ: Չունենք տրամվայ, տրոլեյբուս, կա 100 դրամանոց փոխադրամիջոց: Բանջարեղենի, հացի գինը աճում է եւ էլի կաճի: Բոլոր ապրանքատեսակների պուլսը չենք կարող պահել», ասում է նա:

    Արմեն Պողոսյանը ցավով է արձանագրում, որ Հայաստանի միջին եկամուտ ունեցող քաղաքացին բնակարան կամ ավտոմեքենա գնում է կյանքում լավագույն դեպքում ընդամենը մեկ անգամ: Թեեւ մարդը կարիք ունի նաեւ հոգեւոր սննդի, սակայն հայաստանցիների մեծ մասի ընտանեկան բյուջեի 46 տոկոսը ծախսվում է սննդի վրա: Մյուս մասը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը մարելուն:

    Ի դեպ, դոլար-դրամ արտարժութային փոխհարաբերություններին անդրադառնալով` Արմեն Պողոսյանը նշել է. «Համաշխարհային երեւույթ է, պարզապես մեզ մոտ ավելի թռիչքաձեւ է: Բայց մեր պես փոքր երկրում միջոցներ ունեցող մարդիկ են այդ անում, երբ որ պետք է՝ բարձրացնում են, իսկ երբ պետք չի` ցածրացնում»

    http://www.chi.am

  2. #2
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Հա դե բնական է, ընտրությունները վերջացան, դրանից է:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Թանկացումները. եթե դրանք արձանագրվեն, չեն ունենալու ոչ մի տնտեսագիտական հիմք, լինելու են արհեստական այս կամ այն քաղաքական սցենարից կախված: Ավելին դոլար-դրամ փոխարժեքը նույնպես արհեստական է , այդ մասին չեն ժխտում նաև իրենք ` ԿԲ-ի ներկայացուցիչները սակայն լայն մասսաների համար պատավոր են հիմնավորել ԶԼՄ-ներով: Պարզապես տգիտություն կամ "ախմախություն" է գիտական տեսանկյունից և "անբարոյականություն" մարդկային տեսանկյունից գովազդային և մարքեթինգային ծախսերը այլընտրանքային եկամտի աղբույր կամ ծախսերի փոխհատուցման մեխանիզմ դիտարկելը: Աշխարհում այդ ծախսերը միշտել համարվել են և համարվում են ներդրումներ, նորությունների և ծառայությունների խրախուսում կամ մրցակցային շուկայի "դիրքավորման" լծակներ:

    Ոչ մեկ թող չասի թե համաշխարհային երևույթները արձագանքեն գտնում լույսի արագությամբ մեր տնտեսության վրա: Օրինակը հենց բեզնինի գներն են:
    Այսպիսով "քավության նոխազ" պետք չի ընտրել համաշխարհային տնտեսությունը, ակնհայտ է, որ այդ "տեսության" ջատագովները Սոփեստային մոտեցմամբ խաբում են բնակչությանը որպեզի կոծկեն իրական թալանչիներին:

  4. #4
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    վերջի մի ամիսը 25 տոկոսով թանկացրին հացը

    ասում են հունիսին էժանանալու ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    վերջի մի ամիսը 25 տոկոսով թանկացրին հացը

    ասում են հունիսին էժանանալու ա
    Արա՛, հընգեր ջան: Կարա՞ս գոնե մի անգամ դու քո կարծիքն ունենաս: Դո՛ւ մտածես, թե ո՞նց կլինի: Հերիքա «ասում են»-ներին հավատաս

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա՛, հընգեր ջան: Կարա՞ս գոնե մի անգամ դու քո կարծիքն ունենաս: Դո՛ւ մտածես, թե ո՞նց կլինի: Հերիքա «ասում են»-ներին հավատաս
    արա ընգեր ջան, խոմ իմ կարծիքն ունենալու՞ց չի կախված էտի
    նենց ես ասում, ոնց որ եթե իմ կարծիքով 100 դրամ էժանացնեն, կէժանանա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #7
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Լավ էլ անում են, թող էլի ու էլի թանկացնեն: Եվ լավ կլինի էնքան թանկանա, որ հացը խանութներից մեզ նայի ու կուշտ- կուշտ ծիծաղի, ոչինչ, որ մեր ամեն մի պատառ հացից արնահամ , ոչ թե արևի համ կզգանք… Կարևորը խանութում հաց լինի ու աչքներս կուշտ լինի…
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  8. #8
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլ անում են, թող էլի ու էլի թանկացնեն: Եվ լավ կլինի էնքան թանկանա, որ հացը խանութներից մեզ նայի ու կուշտ- կուշտ ծիծաղի, ոչինչ, որ մեր ամեն մի պատառ հացից արնահամ , ոչ թե արևի համ կզգանք… Կարևորը խանութում հաց լինի ու աչքներս կուշտ լինի…
    էէէէ~...
    Ըտենց ըլնի ամեն ինչն էլ 100%-ով կթանգացնեն:


  9. #9
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Դե գների կայունությունն ապահովող ԿԲ-ի փորձառու նախագահին հանեցին , դրա համար էլ գները սենց անկայունացան :

  10. #10
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլ անում են, թող էլի ու էլի թանկացնեն: Եվ լավ կլինի էնքան թանկանա, որ հացը խանութներից մեզ նայի ու կուշտ- կուշտ ծիծաղի, ոչինչ, որ մեր ամեն մի պատառ հացից արնահամ , ոչ թե արևի համ կզգանք… Կարևորը խանութում հաց լինի ու աչքներս կուշտ լինի…
    այսինքն
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    այսինքն
    Այսինքն փորձիր հասկանալ իրոնյան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հացը կրկին թանկանում է

    Այս դեպքում "իրոնյան" չի նշանակում ազգանուն , այլ թարգմանվում է որպես հեգնանք :

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրկին ամառ է
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 03.06.2011, 21:16
  2. Նոր նախագահ և... հին պատմություն, կրկին սպանություն...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 20.06.2008, 02:31
  3. Պայթյուն... կրկին պայթյուն...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2007, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •