Մեջբերում Arm_Lionne-ի խոսքերից
Կիկի սխալ պատկերացում ունես հոգեկան հիվանդների և նրանց երևակայական երջանկության մասին: Հավատա նրանց մեծամասնությունը շատ լավ է գիտակցում իրենց վիճակն ու դժբախտությունը:... Երբևիցե նայե՞լ ես նրանց աչքերի մեջ... եթե ոչ, ապա մի էլ փորձիր... Գուցե քեզ "երջանիկ ապուշ" արտահայտությո՞ւնն է մոլորության մեջ գցել )))
Հա, երևի
Բայց, ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, կան նաև Կիկիի ասած այն հիվանդները, որոնք այնքան էլ չեն գիտակցում իրենց վիճակը, բայց, ամեն դեպքում, ես նրանց չեմ նախանձում, որովհետև նրանց կյանքում շատ-շատ բաներ հասանելի չեն, նրանց այդ թվացյալ երջանկությունն իրականում չափազանց սահմանափակ զգացողություն է իսկապես երջանկություն լինելու համար: Ես դա ավելի շուտ անգիտություն կանվանեի, քան երջանկություն, որովհետև այդպիսի մարդկանց ինչպես ծանոթ չեն կյանքի բարդություններն ու դառնությունները, այնպես էլ ծանոթ չեն նույն այդ կյանքի քաղցրություններն ու հաճույքները, հենց թեկուզ այն բարդությունները հաղթահարելուց հետո առաջացող բերկրանքը, օրինակ: