իսկ մարդկության մյուս կեսը՝ "հասկացված է, բայց երջանիկ չի",..Բյուրակն-ի խոսքերից
իսկ մարդկության մյուս կեսը՝ "հասկացված է, բայց երջանիկ չի",..Բյուրակն-ի խոսքերից
Life is too short...
Կներես, բայց չեմ հավատում, որ սովորական մարդը կարող է բացարձակապես ոչ մեկի կողմից հասկացված չլինել ու երջանիկ լինել։ Իհարկե, ոչ ոք չի ասում, թե երջանիկ լինելու համար հարկավոր է բոլորի կամ շատերի կողմից հասկացված լինել։ Բայց, իմ կարծիքով, պիտի լինի գոնե մեկը, որը քեզ հասկանում է, որպեսզի կարողանաս քեզ երջանիկ համարել։Բյուրակն-ի խոսքերից
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
բա հենց դրա համար էի ես ասում վերեվում, որ պետք է կյանքը ընկալել՝ ռեալում, այլ ոչ՝ ուրիշի աչքերով,.. ու էդ դեպքում մարդը կլինի իրոք երջանիկ,Uluana-ի խոսքերից
Life is too short...
Կա. ԱստվածԻհարկե, ոչ ոք չի ասում, թե երջանիկ լինելու համար հարկավոր է բոլորի կամ շատերի կողմից հասկացված լինել։ Բայց, իմ կարծիքով, պիտի լինի գոնե մեկը, որը քեզ հասկանում է, որպեսզի կարողանաս քեզ երջանիկ համարել։
Կոմս ջան, հենց դա է էլի..ես կյանքին միշտ ռեալ աչքերով եմ նայել, կյանքում վարդագույն ակնոցներ չեմ դրել, ու միշտ ընկալել եմ եւ փորձել եմ ամեն ինչ գնահատել ռեալ...բայց միևնույն է էս պահին, ու շատ անգամ երջանիկ չեմ եղել...Koms-ի խոսքերից
ես կասեի երեի հակառակն է, երջանիկ է նա, ով ապրում է հորինված ու իր կողմից ստեղծված աշխարհում...մեկ մեկ հոգկան հիվանդներին երանի եմ տալիս, լուրջ...երջանիկ են էլի...
Կյանքին ռեալ նայելն ու երջանիկ լինելն իրար հետ կապ չունեցող բաներ են:
Հորինված ու իր կողմից ստեղծված աշխարհում ապրող մարդը միայն որոշ ժամանակ կարող է երջանիկ լինել, որից հետո իրականությունը գիտակցելով՝ շատ ավելի դժբախտ կլինի, քան իրական կյանքով ապրող մարդը։kiki-ի խոսքերից
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ողջ կոնֆլիկտը նրանում է, որ մենք երբեւիցէ չենք պատկերացնում՝ ուրիշի/դիմացինի աչքերով,..kiki-ի խոսքերից
Life is too short...
Ան, բայց ասենք հոգեկան հիվանդները...իրենք էլ են չէ՞ հորինված կյանքով ապրում կարելի է ասել...ու երջանիկ են...եթե չեն բուժվում իհարկե...
Կիկի սխալ պատկերացում ունես հոգեկան հիվանդների և նրանց երևակայական երջանկության մասին: Հավատա նրանց մեծամասնությունը շատ լավ է գիտակցում իրենց վիճակն ու դժբախտությունը: Որտե՞ղ ես երջանիկ հիվանդ տեսել, այն էլ հոգեկան տվայտանքներով տառապող...Հոգու հիվանդությունն ավելի ցավալի է, քան թե մարմնինը: Ֆիզիկական ցավը դեռ հնարավոր է դեղերի ազդեցությամբ բթացնել, բայց ոչ հոգունը: Երբևիցե նայե՞լ ես նրանց աչքերի մեջ... եթե ոչ, ապա մի էլ փորձիր...kiki-ի խոսքերից
Գուցե քեզ "երջանիկ ապուշ" արտահայտությո՞ւնն է մոլորության մեջ գցել)))
Վերջին խմբագրող՝ Lionne_en_Chasse: 23.08.2006, 02:41:
Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...
Հա, երևիArm_Lionne-ի խոսքերից
![]()
Բայց, ինձ թվում է, որ, այնուամենայնիվ, կան նաև Կիկիի ասած այն հիվանդները, որոնք այնքան էլ չեն գիտակցում իրենց վիճակը, բայց, ամեն դեպքում, ես նրանց չեմ նախանձում, որովհետև նրանց կյանքում շատ-շատ բաներ հասանելի չեն, նրանց այդ թվացյալ երջանկությունն իրականում չափազանց սահմանափակ զգացողություն է իսկապես երջանկություն լինելու համար: Ես դա ավելի շուտ անգիտություն կանվանեի, քան երջանկություն, որովհետև այդպիսի մարդկանց ինչպես ծանոթ չեն կյանքի բարդություններն ու դառնությունները, այնպես էլ ծանոթ չեն նույն այդ կյանքի քաղցրություններն ու հաճույքները, հենց թեկուզ այն բարդությունները հաղթահարելուց հետո առաջացող բերկրանքը, օրինակ:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
հոգեկան հիվանդները ՝ ապրում են իրենց ուրույն յուրահատուկ հոգեվիճակային կանոններով, չի բացառվում, որ նրանք էլ իրենց հերթին մեզ, "առողջ" մարդկանց են համարում հոգեկան հիվանդներ,..![]()
Life is too short...
Իսկ ես կասեի, երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անհետացել էSergey-ի խոսքերից
![]()
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Համաձայն եմ, բայց հենց այդ պահերն ու դրանց մասին հիշողույուններն էլ կյանքի դրդիչ ուժն են հանդիսանում:
<<Ով~ երջանկություն, ինչու երբ հայտնվում ես մի տեղ, վախենում ես հասակ առնել, անհամարձակ ետ-ետ ես նայում` կարծես անհանգստանալով, որ այդ նոր հոգիները կարող են ընտելանալ քեզ և չեն դիմանա, երբ լքես իրենց: Դու էլ ունես քո կամակորությունը, ու էլ ես քծնող քանի որ անվերջ հայտնվում ես նրանց մոտ, ում ինքդ ես ամբարտավան դարձրել քո հարատև ներկայությամբ>>
<<Գարունը ձյան տակ>> գրքից
Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
երջանկությունը իմ կարծիքով գաղտնիք չունի: Ամեն մարդ երջանիկ է յուրովի, այն մարդը ինչով երջանիկ է զգում իրեն, դա կարող է նույնիսկ մյուսի համար ծիծաղելի լինել:
Երջանկությունը կարծում եմ կոնկրետ մի բանից չի գալիս:
"Ես քեզ սիրեցի հավիտենական սիրով:"
"Ամեն ինչ ներել, նշանակում է ամեն ինչ հասկանալ"
Ամեն մարդ երջանիկ է յուրովի :
Ավելացվել է 6 րոպե անց
Ես կասեի, որ հոգեկան հիվանդները ավելի երջանիկ են, քան առողջ մարդիկ:
"ես ճանաչում եմ մի կնոջ, որը ամեն գիշեր ամուսնանում է մի ասպետի հետ, եվ ամեն օր նոր երեխա է ունենում <նաիր բժիշկ, ես այսօր երեխա ունեցա>, նա այնքան ԵՐՋԱՆԻԿ է, եթե ես հնարավորություն ունենաի բուժելու նրան, ես դա չէի անի, որովհետև նա հիմա այնքան երջանիկ է:" ԴԵՅԼ ԿԱՐՆԵԳԻ
Ես նույն բանն եմ ասում, նրանց հեքիաթային նավերը բախվել են իրականության ժայռերի հետ և փշուր-ոշուր եղել, և նրանք իրենց "հորինված" հեքիաթային կյանքովն են ապրում, դրա համար էլ մեզաանից ավելի երջանիկ են:![]()
Վերջին խմբագրող՝ Վալերի: 01.08.2007, 19:01: Պատճառ: Գրառման ավելացում
Ցանկություններիդ մեջ զգույշ եղիր. նրանք երբեմն իրականանում են
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ