User Tag List

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 195 հատից

Թեմա: Մերժվածների ակումբ

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ ինձ էլ են մերժել առաջին անգամ էի մերժվում ու շատ ծանր տարա նույնիսկ լացում էի, ուղղակի ասում էր չէ ու վերջ առանց պատճառաբանելու։
    Մերժվելն, ամեն դեպքում, ցավալի է, անձամբ այդ զգացումը չեմ ապրել, բայց շատ լավ պատկերացնում եմ, թե մարդն ինչ կարող է զգալ այդ դեպքում, թե ոնց կարող է աշխարհը կարծես փուլ գալ գլխիդ, բայց ախր ինչու՞ եք սպասում ինչ-որ հատուկ պատճառաբանությունների։ Իսկի սերը պատճառ չի ունենում, էլ ուր մնաց, թե սիրո բացակայությունը պատճառ ունենա...

    Ընդհանրապես տղաները հաճախ են իրենց մերժող աղջիկներից լրջորեն բացատրություն պահանջում իրենց չսիրելու համար։ Բայց դա ախր անհեթեթություն է, ո՞նց կարելի է մարդուն բացատրել, թե ինչու իրեն չես սիրում։ Ասենք, եթե աղջիկն ասի՝ քեզ չեմ սիրում, որովհետև քո քիթն ինձ դուր չի գալիս, կամ՝ որովհետև քայլվածքդ չեմ հավանում... դուք ձեզ բավարարված կզգա՞ք։ Կամ մոտավորապես ի՞նչ պատճառաբանություն եք ակնկալում, ի՞նչ բացատրության դեպքում դուք ձեզ բավարարված կզգաք, այ դա ոչ մի կերպ չեմ պատկերացնում, լուրջ։ Երբ մարդը չի սիրում, ուղղակի չի սիրում ու վերջ, և հիմնականում մարդ ինքն էլ չի կարող բացատրել, թե ինչու չի սիրում, որովհետև ինչ-որ կոնկրետ պատճառ չկա։ Սիրտը բացատրություններ չի տալիս։ Երբ մարդուն ուղղակի որպես մարդու չես սիրում, կարող ես բացատրել, թե ինչու, որովհետև այդ դեպքում շատ բան տրամաբանությունից է կախված։ Օրինակ, կարող է քեզ ինչ-որ մեկը շատ դուր գալ որպես մարդ, որովհետև ունի այսինչ, այնինչ արժանիքները, որոնք քեզ համար շատ կարևոր ու գնահատելի են, բայց նույնիսկ այդ գծերի առկայությունը կարող է բավարար չլինել, որպեսզի նա քեզ հետաքրքրի նաև որպես հակառակ սեռի ներկայացուցիչ, և այդտեղ դժվար է որևէ պատճառ գտնել, այնպես որ չսիրելու համար բացատրություն պահանջելը կամ նույնիսկ ակնկալելը սխալ է։

    Բացի դրանից, իմացեք, որ մերժվելու դեպքում բացատրություն պահանջելով՝ աղջկան ավելի եք վանում ձեզանից, քանի որ դա ցանկացած մարդու նյարդայնացնում է, և եթե մինչ այդ նա գոնե ինչ-որ համակրանք էլ ուներ ձեր հանդեպ, դրանից հետո կարող է այդ համակրանքն էլ անհետանա... Այնպես որ նույնիսկ մերժումը հարկավոր է արժանապատվորեն տանել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #32
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Ատում եմ առաջարկություն անել երևույթը !!!!!!!!!! Առաջարկությունը ամուսնական պետք է լինի ոչ թե ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ անելու ... Տոժե մնե ռոմանտիկի իզ սրեդնեվեկովյա ~

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (22.03.2009)

  4. #33
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. մերժվածների ակումբ

    Մեջբերում Windows-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա բա չե առաջարկություններտ ինչա եղել???
    1. Քուրիկ կլինի մոտիցտ արտագրեմ
    2. Խնդրում եմ արի պուլպուլակի մոտ գիրքտ տամ
    3. Քուրիկ կարողա իմանաս Գագո անունով տղու?
    Ճիշտ էի Մեսրոպ???

    Երբեք էսքան չէի ծիծաղացելՍպանիչ էր


    Իսկ ինչ վերաբերում ա պատճառաբանություններին, ապա ատում եմ պատճառաբանությունները, չէ՛. և վերջ
    Մեկա արդեն մերժվել եք, որ պատճառը իմացաք,դրանից բան փոխվելու ա՞
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 07.06.2007, 13:55:

  5. #34
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. մերժվածների ակումբ

    իշտ էի Մեսրոպ???

    Երբեք էսքան չէի ծիծաղացելՍպանիչ էր


    Իսկ ինչ վերաբերում ա պատճառաբանություններին, ապա ատում եմ պատճառաբանությունները, չէ՛. և վերջ
    Մեկա արդեն մերժվել եք, որ պատճառը իմացաք,դրանից բան փոխվելու ա՞
    Ինչի մերժելու համար պատճառ էլ ա լինու՞մ:ավելի ճիշտ մի պատճառ.«Դուրս չես գալիս»
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  6. #35
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. մերժվածների ակումբ

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի մերժելու համար պատճառ էլ ա լինու՞մ:ավելի ճիշտ մի պատճառ.«Դուրս չես գալիս»
    Ես էլ եմ էդ ասում
    Ուղղակի կան նենցները,որ 5 անգամ մերժում ես,էլի գալիս են ու ասում են «խի՞ ես վատն եմ»,«ո՞րն ա պատճառը» և այլն,դե արի ու հասկացրու,որ
    «Դուրս չես գալիս»
    և վերջ…

  7. #36
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Կարող եմ ասել որ կյանքում ինձ ոչ մի աղջիկ չի մերժել, չե ոչ թե նրա համար որ ես կատարյալ եմ կամ նման այլ ախմախություն, ուղակի կյանքում ոչ մի աղջկա ընկերություն անելու առաջարկություն չեմ արել, բայց ունեցել եմ երեք ընկերուհի և իրարից բաժանվել ենք առանց բացատրություների, առանց նեղանալու իրարից:
    Կյանքում մեկ անգամ եմ առաջարկություն արել և այդ աղջիկն այսօր իմ կինն է:
    Root-ը միանգամայն ճիշտ նշեց, ընկերություն անելու համար առաջարկություն չեն անում, առաջարկություն անելը լուրջ քայլ է, այլ ոչ թե խաղ:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  8. #37
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    ԻՆՉ կոմպլեքսավորված ազգ ենք........ես չեմ մերժվել,,,,ես սենց կասեի ես նենց կասեի....ես կասեի դուրս չես գալի ու պՐծ.....շատերը եկել են ստեղ գլուխ գովալու....ինձ դուր եկավ ՈՒլուանայի տեսակետը,մնացածը հիմնականում լրիվ անկեղծ Չեն
    Թե ինձ մի անգամ են մերժել,չնայած հետո ինձ մարդը հասկացրելա որ ինքը սխալա եղել.և պատրաստա հարաբերություններ հաստատել,ես եմ իրան արհամարհել,որովհետև ինքը ինձ արդեն դուր չէր գալիս,ու շատ աղջիկների եմ հասկացրել որ ընկերուհի ջան դու շանս չունես,այսինքն ես էլ իմ հերթին եմ մերժել >>>ԲԱՅՑ ԷՋԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՄԵՐԺՎԱԾՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ,ՈՉ ԹԵ ՄԵՐԺՈՂՆԵՐԻ.........

  9. #38
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Լավ դե որ անկեղծ եք ես ել ասեմ:
    Քայլում էի փողոցով...մեկել էլ մի սիրուն....վայ մամա ջան, ՖԱՆՏԱ Ասի արի մի քիչ խմեմ ԱՍԵՑ ՉԷ, չկա չկա կոկա կոլա խմեցի
    Իսկ ճիշտն ասած վապշե մի անգամ եմ մերժվել
    Են ել ոնց.............Ուրեմն տղերքով գրազ էինք եկել որ 3 ամսվա մեջ պիտի 3 հատ աղջիկ կպցնենք ես անցա գործի 3-ից մեկին` որը հիմա իմ ընկերուհին է շատ եմ տանջվել, են մյուսը հեշտ էր, ՀԵՏՈ 3-ը Ոնց ֆռում էի աղջիկ չկար կողս Մետրոի պատուհանից էլ դուրս նայելիս ոչ մեկի չեի տենում Բայց Ես մեր հարևանը զգացի որ աղջիկա ու սկսա, ինձ սկզբում թվում էր որ կպցրել եմ ինքն էլ եր ուզում հետս հանդիպի, պարզվեց ԵՏ .... ոչ թե իմ հետ էր ուզում մոտիկանար այլ ԸՆԿԵՐՈՋՍ` ինքը գրազի մեջ չէր: Ետ վախտ էի գժվել վերջում մեկա գրազը ելի ես հաղթեցի

  10. #39
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    անցյալ տարի են ինձ 2 անգամ թույն ձևի մերժել…

    մի աղջկա համոզում էի,որ հետս դուրս գար… ասեց "իզուր մի տանջվի,բան չի ստացվի"…

    մեկին էլ նոր էի ծանոթացել,մեյլն ունեի,մի հատ փախած պատճառ էի հորինել,որ հանդիպենք,յանի գործնական հարցով…պատասխանել էր նամակիս "I'd like to be friends with you, but..I think you understand":,,,լոլ… բայց դե հիմա հիշում ծիծաղում եմ…

  11. #40
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. մերժվածների ակումբ

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ էդ ասում
    Ուղղակի կան նենցները,որ 5 անգամ մերժում ես,էլի գալիս են ու ասում են «խի՞ ես վատն եմ»,«ո՞րն ա պատճառը» և այլն,դե արի ու հասկացրու,որ

    և վերջ…
    Մանե ջան դու 15 տարեկան ես,չէ???բա քո ինչ տարիքնա ընկեր ունենալու,գնա քո համար գիրք կարդա....ժամանակը կգա ու կգտնես նրան,ավելի ճիշտ ինքը քեզ,,,,,քեզ էս տարիքում դժվարա ջոկել ովա քեզ արժանի ով չէ...քո տարիքում դժվարա գնահատել ով արքայազնը ու ովա տուֆտեն(գրական բառ է)

    Ավելացվել է 7 րոպե անց
    Տերտերերեն ասեմ հասկացեք
    ողբն հայոց,Քրիստոս հարյավ ի մեռելոց,,մարդ կա զիս յարին գռազ գալովնա կպցնում,օ սուրբ հոգի,ամէն,....մարդ էլ կա զիս յարին սրբազան չատում ա ման գալի.....ՈՂԲՆ ՄԱԼԱԼԵՏԿՅԱՑ.....հանուն հոր և սուրբ հոգու,փառք հավիտեանս հավիտենիս ԱՄԷՆ
    Վերջին խմբագրող՝ Grigorius: 08.06.2007, 16:14: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #41
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. մերժվածների ակումբ

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    Մանե ջան դու 15 տարեկան ես,չէ???բա քո ինչ տարիքնա ընկեր ունենալու,գնա քո համար գիրք կարդա....ժամանակը կգա ու կգտնես նրան,ավելի ճիշտ ինքը քեզ,,,,,քեզ էս տարիքում դժվարա ջոկել ովա քեզ արժանի ով չէ...քո տարիքում դժվարա գնահատել ով արքայազնը ու ովա տուֆտեն(գրական բառ է)
    հենց գիրք կարդալով էլ զբաղված եմ
    Ի դեպ,կարծեմ 15 տարեկանն էլ ա մտնում 13-18-ի մեջ/երևի հասկացաք/
    Իսկ ընդհանրապես ես ինձ ի նկատի չունեի
    Վերջին խմբագրող՝ Մանե: 08.06.2007, 16:57:

  13. #42
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    ՈՒֆֆֆ չգիտեմ էէէէէէէ..............................էլ հավես չունեմ մեկին սիրեմ,
    սովորել,սովորել,սովորել այս է խնդիրը

  14. #43
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒֆֆֆ չգիտեմ էէէէէէէ..............................էլ հավես չունեմ մեկին սիրեմ,
    սովորել,սովորել,սովորել այս է խնդիրը
    Սերը հավեսով չի, որ եկավ էլ չի հարցնի, եթե չես ուզում սիրել ուրեմն հիսթափվել ես, բայց դա բուժելի է...
    Սիրված լինելը հաճելի է, իսկ որպեսզի այն իրոք հաճելի լինի, ուրեմն դու էլ պետք է սիրես....

  15. #44
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Բացի դրանից, իմացեք, որ մերժվելու դեպքում բացատրություն պահանջելով՝ աղջկան ավելի եք վանում ձեզանից, քանի որ դա ցանկացած մարդու նյարդայնացնում է, և եթե մինչ այդ նա գոնե ինչ-որ համակրանք էլ ուներ ձեր հանդեպ, դրանից հետո կարող է այդ համակրանքն էլ անհետանա... Այնպես որ նույնիսկ մերժումը հարկավոր է արժանապատվորեն տանել։
    Ես սխալ էի գրել ոչ թե ես մերժելու պատճառն էի ուզում իմանալ, նա իմ ընկերոջ հետ զրուցելիս ասել էր որ բաներ կան որ ես չգիտեմ ու դրա համար ինքը չի ուզում իմ հետ շփվել որ չխորանա իմ սիրահարվածությունը ես մի քանի օր առաջ պատահական իմացել եմ այդ բաները ու հիմա հասկանեում եմ նրա մերժելու պատճառը ու նա շատ բարձրացավ իմ աչքում ես չեմ ասի ինչ է եղել որովհետեւ դրանք մենակ իմ գաղտնիքները չեն բայց նա փաստորեն իմ լավն էր կամեցել
    իսկ քո հետ լրիվ համամիտ եմ մերժելուն ինչ պատճառ, ուղղակի ես ընկել էի հուսահատության գիրկը՝միթե ես այնքան վատն եմ որ նա չի ուզում իմ հետ գոնե շփվել
    ընդհանրապես շատ բարդ են մարդկային հարաբերությունները՝ ուղղակի պետք է ապրել քո սկզբունքներով չշեղվել դրանցից
    ուղղակի երբ ես սիրահարված եմ լինում ինձ կորցնում եմ սկսում եմ առանց պատճառի նեղանալ բոլորից այս աղջկա ապտճառով անիմաստ տեղը կռվեցի ամենամոտիկ ընկերոջս հետ լավ է որ նա հասկացել էր ինձ ու հետո ամեն ինչ հարթվեց
    շրջապատիս համար լավ է որ ուշ- ուշ եմ սիրահարվում

  16. #45
    Mogakan`Lapterik Lapterik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    924
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մերժվածների ակումբ

    Ես գիտեմ, որ կմերժվեմ, դրա համար էլ առաջարկություն չեմ անի:
    Հ.Գ. Խնդրում եմ շատ լուրջ չընդունեք:
    http://www.conversebank.am/am/IntBank

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շնորհավորանք Ակումբ ֊ 12
    Հեղինակ՝ CactuSoul, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.03.2018, 18:52
  2. «32 ատամ» ակումբ
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 234
    Վերջինը: 15.05.2015, 17:55
  3. Շնորհակալություն ակումբ.ամ-ին
    Հեղինակ՝ movsal08, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 14.12.2011, 23:21
  4. www.ակումբ.am
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 02.12.2010, 14:23
  5. Ռոք ակումբ
    Հեղինակ՝ HardRock, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 419
    Վերջինը: 02.10.2009, 11:51

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •