Երեկ երեկոյան, Նիդերլանդների երրորդ հեռուստատեսությամբ շոույով որոշում էին թե՛ երեք ցանկացողներից ում պետք է տան կամավորի մեկ երիկամը.
Ինձ շատ էր հետաքրքրում տեղի բնակիչների կարծիքը. Ընկերներիցս մեկը ասաց, որ դա՛ ուղղակի սարսափելի է, հեռուստատեսությամբ նման սրտաճմլիկ շոու կազմակերպելը.
Հաղորդման ընթացկում ցանոթացրեցին երեք մասնակիցների ապրելակերպի հետ, ցուցադրեցին նրանց իրենց բնակարաններում եւ նրանց մասին կարծիքներ հայտնեցին նրանց ծանոթները, ապա իր երիկամ տվող կամավոր կինը, սկսեց հարցեր տալ նրանց թե՛ իմ երիկամը ստանալուց հետո առաջինը ինչ կանեք? եւ նմանատիպ սրտաճմլիկ հարցեր. Ուշագրավ էր հիվանդներից մեկի պատասխանը, որը ասաց.
-Առաջինը մի կուշտ ջուր կխմեմ.
Նրանք լինելով դիալեզի հիվանդներ, օրական իրավունք ունեն միայն կես լիտր ջուր օգտագործելու եւ եթե 3-4 տարվա ընթացքում նրանց նոր երիկամ չեն պատվաստում վիրահատությամբ, նրանց կյանքը հայտնվում է հարցականի տակ.
Ի դեպ՛ շոու հախտողին պետք է որոշեր հռուստադիտողը SMS հաղորդագրություններով եւ ժամանակ առ ժամանակ ցույց էին տալիս քվյարկման արդյունքները, նաեւ ցույց տալով մասնակիցների տրամադրությունը.
Հաղորդման վերչում, պետք է ամենաքիչ ձայներ հավաքած հիվանդը դուրս մնար շոուից, իսկ երկու մասնակից միարժամանակ հավասար ձայներ ունեին, ետ մնալով առաջատարից թե՛ ով պետք է դուրս գա այդ երկուսից, որոշելու իրավունքը տրվեց երիկամի դոնորի հայացողությանը, որը հանեց երկու հիվանդներից մեկին, բավականին դժվարությամբ.
Ամենավերջում, հաղորդավարը ցնցեց բոլորին, ասելով որ դոնոր կինը դերասանուհի է եւ հաղորդումը պատրաստվել է գովազդի նպատակներով, գոցէ՛ ոմանց մոտ իրոք ցանկություն առաջանա նման հիվանդներին օգնելու դոնոր դառնալու միջոցով, որոնց նման հիվանդների թիվը Նիդերլանդներում հասնում է չորս հարյուրի.
Այդ երեք հիվանդները կանգնած ծիծաղում էին, հասկանալով, որ իրենցից ոչ՛ ոք բաղձալի երիկամը չի ստանալու, այսպիսով հեռուստատեսությունը մեկ դերասանուհի վարձելով եւ երեք հիվանդի խափելով, բավականին շատ հեռուստադիտողներ էր հավաքել, այդ ժամին իր եթերում.