Հաճելի է, երբ կարողանում եմ ձեզ հաղորդակից դարձնել այն ապրուներին, որոնք շատ հաճախ ինձ պարզապես հանգիստ չեն տալիս: Մեկ- մեկ մտածում եմ, որ եթե ես աթեիստ չլինեի, երևի մի մեծ բողոք կգրեի առ Աստված, որ ստեղծելով այսպիսի գեղեցիկ ու ներդաշնակ բնություն, ինչի է գոյատևման համար դրել այս անաստված հոշոտման պայմանը, ինչի՞ ենք մենք գոյատևում մեկ ուրիշի կյանքի հաշվին: Մենք դա գիտակցում ենք, ցավում, բայց... բայց հետո հաճույքով համտեսում խորովածը, մոռանալով դրա որտեղից լինելը:Երևի արդարացման մի ձև գիտենք. բնության օրենք: Բայց խոստովանենք, որ մենք հաճախ որսում, ոչնչացնում ենք ոչ միայն գոյտևելու, այլ նաև մեր նվիրական հագիստը չխանգարելու համար: Հուսով եմ, որ շուտով մնան մի ստեղծագործությունն էլ կհանձնեմ ձեր դատրն. նորից տխուր, բայց իրական…Ապրես ու կեցցես lili-4...
Շատ ուժեղ եմ զգում ու ծանր եմ տանում գրածդ՝ հասկանում եմ ու պատկերացնում թե ինչ է զգում այդ գառնուկը ու ցավում այն մարդկանց, որ ամեն օր մսի մի կտոր են ծամում՝ ուրիշի մի կյանք իրենց ատամների տակ առած... զզվում եմ երբեմն...
Էջանիշներ