User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ստեղծագործում ենք միասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Շարունակություն

    Արամի սիրած սրճարանը Հանրապետության Հրապարակին հարակից Կանաչ Կաֆեն էր, ուր նա միշտ ազատ ժամերին գնում էր սուրճ խմելու: Սրճարանը համարյա դատարկ էր. նրանից մի սեղան հեռու նստել էին երկու աղջիկներ եւ մի ծերունի անկյունի սեղանին նստած սուրճ էր խմում: Աղջիկներին թվաց թե սիրունատես տղան իրենց է նայում սեւեռուն ու սկսեցին նրան հայացքով ուտել: բայց Արամը նրանց չեր նայում նա ուղղակի ընկել էր մտորումների գիրկը, հանկարծ աղջիկներից մեկը ջղային ձայնով ասաց.
    -Ի՞նչ ես վրես նաստռոյկա եղել: Չլինի՞ դուրդ եկա;
    Արամը զարմացած նայեց աղջկան, որը լվացքի մեքենայի նման ծամոնն էր պտտեցնում բերանում:
    -Հա, դու: Ընենց էլ անմեղ տեսք ընդունեցիր,-շարունակեց աղջիկն ու արհամարհական տեսքով շրջվեց դեպի ընկերուհին:
    Այդ պահին երկու տղա մոտեցան աղջիկներին մի քիչ խոսելուց հետո մոտեցան Արամին:
    -Ապե աղջիկներին խի՞ ես նեղացրել,- ու նստան նրա սեղանի կողքի աթոռներին:
    -Ես նրանց ոչ մի բան չեմ ասել: Չեմ ճանաչում, ինչու պետք է ինչ որ բան ասեի:
    -Չես ասե, բայց նայել ես:
    -Ես մտքերի մեջ էի ընկել ու նրանց չէի նայում, կներեք, եթե վիրավորել եմ:
    -Լավ ախպերս, ջոկինք, երեւում է ինչ որ խնդիր ունես, ինչով օգնենք:
    -Չե, շնորհակալություն, բան չկա:
    Արդեն մոտենում էր ժամը երեքին ու Արամը նրանց հաջողություն ասելով քայլերն ուղղեց դեպի այգի: Այգի չհասած մոտեցավ Վահեն ու լուռ նրան մեկնեց քսան հազարը: Արամը անձայն վերցրեց ու մոտեցան արդեն այգում հավաքված տղաներին: Քսանից ավել տղաներ, որոնց մեջտեղում կանգնած էր հանցագործի տեսքով տղան, զարմացած նայեցին Արամին: Արամը բարեւեց նրանց, հանցագործի տեսքով տղան անսպասելի մեջքի կողմից գոտու տակից հանեց ատրճանակը ու պահեց Արամի գլխին:
    -Արա, կարող է դու առյուծի սիրտ ես կուլ տվել, կգյուլլեմ:
    -Դե կրակիր ում ես սպասում:
    Բոլորին զարմացրեց հատկապես Արամի դեմքի անդարբերությունը, ասես երեխաներ են եւ հրացան հրացան են խաղում, ու այս տղան չի գիտակցում որ այդ ատրճանակը իրական է: Հանցագործի տեսքով տղան ատրճանակը պահեց ու ձեռք մեկնելով Արամին ասաց.
    -Ախպերս երեւում է դուխով տղա ես, անցած լինի, ես գռեխ չունեմ քո հանդեպ, արի հաշտվենք:
    Արամը սեղմեց իրեն մեկնած ձեռքը:
    -Մհեր:
    -Արամ:
    Նրանք այդ պահին չեին էլ պատկերացնում, թե ինչքն մտերիմ ընկերներ էին դառնալու հետո եւ ինչ դժվարություներ էին հաղթահարելու միասին:
    Հանկարծ Արամը ասես շանթահարվեց, այնպիսի տեսք ընդունեց կարծես ուրվական էր տեսել:
    -Հը ախպերս, հո չսիրահարվեցիր, ծանոթացի մեր Քիսոն է:
    Մհերը Արամին ծանոթացնում էր նրանց մոտեցած երկու աղջիկների, ինչն էր Արամին այդպես ցնցել:
    Ամբողջ գյուղն էր խոսում երեխաների` Արամի ու Սյուզաննայի սիրո մասին: նրանք արդեն հինգ տարի է ինչ սիրում էին իրար ու դա լինելով հազվագյուտ երեւույթ քննադատվում էր ամբողջ գյուղի կողմից, դեմ էին աղջիկների ծնողները միայն ադաթի պատճառով, իսկ ընդհանրապես Արամին հավանում էին, բայց նրանք կարողացան դիմակայել ծնողների արգելքին, բայց այն ինչ չկարողացան անել մարդիկ արեց բնությունը: Մի օր արամը ինչպես միշտ սպասում էր սիրելիին նրա պատուհանի դիմաց կանգնած, ձյան խոշոր փաթիլները իջնում էին հանդարտ կուտակվելով ու ամեն ինչ ծածկում իրենց անաղարտ սպիտակ ծածկոցով: Սյուզաննան նոր էր լվացել մազերը, բայց Արամին տեսնելով չդիմացավ ու թաց մազերով դուրս եկավ: Արամը գրկեց նրա նրբիկ իրանը ու համբուրելով թաց մազերը փորձեց նրան տուն ուղարկել, բայց երկուսն էլ անկարող էին բաժանվել:
    -Լավ գնում եմ մի բարկացիր:
    -Հա, գնա:
    Բայց այսպես մոտ մի կես ժամ նրանք բաժանվում էին եւ միայն այն ժամանակ երբ Սյուզաննան զգաց որ մրսում է գնաց տուն: Հաջորդ օրը նա ուժեղ ջերմություն ուներ եւ…
    Թաղում էին մինինգիտից մահացած Սյուզաննային, միայն մոր շնորհիվ Արամը չգժվեց: Մայրը մասնագիտությամբ հոգեբան էր:
    Արամի կայծակնահար լինելու պատճառը Քրիստինեյի բացարձակ նմանությունն էր Սյուզաննային:
    Աղջիկների գնալուց հետո Արամը Մհերին հարցրեց.
    -Ո՞վ էր այդ աղջիկը:
    -Չէ, Ախպերս դու երեւի սիրահարվեցիր: Հա եթե դուրդ եկավ կարամ քեզ պաս տալ, հիմա իմ հետ է բայց արդեն հոգնել եմ, ընենց որ չամաչես:

    Շարունակելի…

  2. #2
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Շարունակություն
    Արամի նոր շրջապատը շատ տարօրինակ կազմ ուներ` բոլորն էլ տարված էին գողական գաղափարներով: Երբ հավաքվում էին Համալսարանի բուֆետում այնտեղ նստած բոլոր աղջիկները կամ հիացմունքով կամ զզվանքով նրանց էին նայում: Օր չէր լինում որ անիմաստ կռիվների մեջ չընկնեին: Արամը, որ եւ խելացի էր, եւ ֆիզիկապես շատ ուժեղ, շատ շուտ կարողացավ շահել շրջապատի համակրանքը, նա նոյեմբերին արդեն ճանաչված հեղինակություն էր ամբողջ Հայաստանով մեկ, բայց նա ոչ մի անգամ կռիվ չէր բացել, բոլոր կռիվները որ նա մասնակցում էր կամ ընկերներն էին սկսել, կամ պաշտպանել էր որեւէ թույլի: Այս կյանքը Արամին դուր չէր գալիս, նա իր ընկերներին կարողացավ ետ պահել այդ կռիվներից ու ռազբորկաներից եւ սկսեցին միասին զբաղվել բիզնեսով:
    Արամի հարաբերությունները Քրիստինեի հետ օրեցօր ավելի էին ջերմանում, ճիշտ է Քրիստինեի համար Արամը ըդամենի մի նոր տղա էր, բայց նա աստիճանաբար զգում էր, որ այս տղան ի տարբերություն միյուսների իր հետ քնելու համար չի շփվում հետը եւ դեռ ոչ մի անգամ չի ասել, որ սիրում է իրեն ու ավելի զարմանալի է, որ Արամը նրա սեկսով զբաղվելու առաջարկը մերժեց: Քրիստինեն ցնցված էր, եւ զգում էր, որ սկսում է սիրահարվել:
    Զբոսայգու ծառերը արդեն տերեւաթափ էին եղել, միայն մի տերեւ համառորեն դիմադրում էր քամու հալածանքներին: Քամին կատաղած տերեւի համառությունից ուժ հավաքեց ու հարձակվեց տերեւի վրա, տերեւը մի վերջին անիմստ ջիգ գործադրեց ու պոկվելով մայր ծառից պտտվեց օդի մեջ ու հանդարտ իջավ գետնին: Այս տեսարանին նայում էին ծառի տակ նստարանին նստած զույգերը:
    -Նայիր տերեւը ոնց է պայքարում կյանքի համար:
    -Արամ ես քո համար ինչ եմ նշանակում:
    -իտես, մենք մարդիկս չենք կարողանում գնահատել այն ինչ ունենք: Միայն կորցնելուց հետո ենք գնահատում:
    -Այսինքն ինչ ես առաջարկում, ուզում ես ինձ կորցնել, նոր գնահատես:
    -Քրիստինե, ես քեզ ասել եմ, որ ինձ հաճելի է քո հետ շփվելը, միայն այսքանը: Դու փոխվիր դարձիր այնպիսին ինչպիսին, որ էս, ես համոզված եմ որ դու այնպիսին չես ինչպիսին ցույց ես տալիս, դու անբարոյակն չես: Այ դրանից հետո ես կասեմ, թե դու իմ համար ինչ ես նշանակում: Բայց ես քեզ չեմ ստիպում` ապրիր այնպես ինչպես ուզում ես;
    -Տարօրինակ տղա ես: Շատերն են երազում ինձ կպցնել, բայց քեզանից վախենալով չեն համարձակվում:
    -Իսկ դու: Դու ուզում ես, որ քեզ կպցնեն:
    -Ինձ համար նշանակություն չունի, ես զզվում եմ բոլոր տղաներից:- Քրիստինեն փաթաթվեց Արամին, գլուխը դրեց ուսին ու սրտաճմլիկ լացեց:
    -Լավ գնանք իմ տուն այնտեղ կզրուցենք:
    Արդեն գիշեր էր, Արամն ու Քրիստինեն պառկել էին իրար կողք, Քրիստինեն գլուխը դրել էր Արամի կրծքին ու նրա շնչառության հետ բարձրանում իջնում էր:
    -Դե պատմիր, ինձ վստահում ես չէ՞:
    -Երեք տարի առաջ, մեր գյուղ հանգստանալու էին եկել երեք տղաներ: Տղաներից մեկը, անունը Վահիկ էր, սիրահարվել էր ինձ, ես այդ ժամանակ 18 տարեկան էի, ամեն օր մեր տուն ծաղիկներ էր ուղարկում, եւ նման ռոմանտիկ քայլերով ուզում էր գրավել սիրտս, բայց ես նրանց մասին լսել էի, որ հանցագործներ էին եւ վախենում էի նրանից, ու միշտ մերժում էի: Բացի այդ ինձ դուր չէր գալիս, որպես տղամարդ: Մի օր ծնողներս եկել էին Երեւան մեր բարեկամներին այցելելու, ես ու տատիս մենակ էինք տանը, ուշ գիշերը թակեցին մեր դուռը: Տատիս մտածելով, որ մերոնք են վերադարձել, բացեց դուռը ու երեք նորեկները ներխուժեցին ներս: Տատիս գլխին խփելով նրան ուշագնաց արին , հետո Վահիկը մոտեցավ ինձ, ես գիշերանոցով էի ու սարսափից լեզուս կապ էր ընկել, նա գրկեց ինձ, պատռեց գիշերանոցս.
    -Ես, ինչ շատ եմ ուզում, միշտ տիրանում եմ, դու հիմա իմը կլինես:
    Հետո ես ոչինչ չեմ հիշում, ուշագնաց էի եղել. ուշքի եկա արդեն կին դարցած, ես տեսա գլխավերեւս կանգնած երեք լպրիշ դեմքեր` նրանք հերթով քնել էին իմ հետ: Հետո Վահիկը վերցրեց մեր ոսկեղենը եւ փողերը ու գանցին: Նորից ուշագնաց եղա, ուշքի եկա հիվանդանոցում: Հայրս թույլ մարդ էր, թեւ բողոքեց ոստիկանություն, բայց դե ինքդ էլ գիտես ինչ արդյունք, դրանից հետո գյուղում մնալն այլեւս անհնար էր, բոլորը ինձ նայում էին այլմոլորակային տեսնողի պես, ես լավ է, որ ավարտել էի դպրոցը եւ ընդունվեցի պոլիտեխնիկ: Հետո սկսվեց տղաների հարձակումը, ես սկսեցի ատել բոլոր տղաներին, առաջին տղան էիր, որ իմ հետ շփվում էր ոչ հետս քնելու համար:
    Թեեւ մթության մեջ Արամը չէր տեսնում Քրիստինեյի դեմքը, բայց զգում էր, թե ինչպես են արցունքները հոսում նրա աչքերից: Արամը գրկեց նրա գլուխը ու համբյուրեց նրա տաքուկ շուրթերը, Արամին թվաց թե Սյուզաննան է իր գրկում, ու շշնջաց. «ես քեզ սիրում եմ»:
    Արամը իր ընկերներից ամենաշատը սիրում էր Վահիկին, որին փոքրամարմին լինելու համար, «Ճուտ» էին ասում: Նրա ընկերները, համարյա բոլորը մեքենա ունեին: Որոշեցին մի քանիսը վաճառեն իրենց մեքենաները եւ խանութ բացել: ործը թափով առաջ էր գնում եւ շուտով արդեն երեք խանութ ունեին: Արամն ի ծնե առաջնորդ էր եւ նրանց այդ բանդան ղեկավարում էր նա, բայց նրանք տարբերվում էին մյուս հանցագործ խմբավորումներից: Սկզբունք ունեին թույլին չնեղացնել, հարգանք մեծերի նկատմամբ եւ իրար շատ սրտացավ էին վերաբերվում, ջերմ ընկերներ էին: Նրանց ընկերության հոգին Լենինականցի Վարդանն էր, առանց նրա կատակների օրը շատ տխուր էր նացնում: Երբ Վարդանի մոտ, մեկը դժգոհում էր Երկրից, նա նեղացած ասում էր.
    -Ապրում ենք էլի, Երկիր է էլի,-ու ողջ օրը տրամադրությունը ընկնում էր:
    Բայց արդեն ժամանակն էր մեծ գործերով զբաղվելու եւ Արամը որոշել էր նավթի ներկրումով զբաղվել: Առաջին բենզալցակայանը մեծ եկամուտներ բերեց: Եվ նրանք բացեցին երկրորդը: Քրիստինեն այն օրվանից հետո տեղափոխվեց Արամի բնակարան: Բոլորը ապրում էին երջանիկ: մնում էր երկնքից երեք խնձոր ընկներ ու…
    Բայց չէ, նավթային բիզնեսի մենաշնորհը շատերն էին ուզում վերցնել իրենց ձեռքը, եւ չէին թողնի, որ ինչ որ ուսանող փսլնքոտներ դա անեին: Ու սկսվեց կռիվ-կռիվը: Արամենք արդեն ունեին մի քանի լուրջ հակառակորդներ եւ բախումները ամենօրյա էին դարձել: Նրանց հիմնական հակառակորդը Դավիթն էր, որի տղան, մի հաբռգած տղա ինչպես սովորաբար լինում են հայրիկի փողերով թռնողները, սովորում էր մանկավարժականում: Մհերը նրան լավ ծեծել էր եւ պայմանավորվել էին ռազբորկա անելու համար հանդիպել քաղաքից դուրս` Մասիվի գերեզմանոցում:
    Նրանք բարում նստած գարեջուր էին խմում, եւ սպասում, որ գնան պայմանավորված «ռազբորկային», երբ կողքի սեղանից շամպայնի խցանը թռավ ու կպավ Մհերի դեմքին: Բոլորը հասկացան, որ դիտավորյալ արեցին: Պատճառը նորից բիզնեսն էր: Կողքի սեղանին նավթի առեւտրով զբաղվող խոշոր նավթատերեր էին, որոնք ճանաչել էին Արամին: Արամը մոտեցավ կողքի սեղանին.
    -Չե՞ս ուզում ներողություն խնդրել:
    -Ներողությու՞ն,- Ու արհամարհական մի ծիծաղ պայթեց սեղանի շուրջ:
    Արամը վերցրեց նոր բացված շամպայնի շիշը եւ ջարդեց նրանցից մեկի գլխին, ոչ ոք չէր սպասում եւ մի պահ քար լռություն տիրեց: Արնաթաթախ զոհը, որը եզի տեսք ուներ, հայհոյեց Արամին.
    -Ես քո մերը:
    Սեղանի կողքին նստածներից մեկը, որը նրանց գլխավորն էր երեւում ոտքով խփեց «եզին»:
    -Կներես ախպերս, պատահական եղավ:
    -Անպայման պետք էր արյուն թափվեր:
    -Չէ, ուղղակի լակել է: Ես նրան կպատժեմ:
    Արամը ձեռքի շշի ջարդած կտորը կոխեց եզի տեսքովի աչքը:
    -Ավելի լավ է ես պատժեմ ինձ մեր հայհոյողին:
    Արամենք բոլորով դուրս եկան բարից:
    -Մհեր դուք գնացեք ես կգամ:
    Արամը գիտեր, թե Դավիթենք որտեղից էին գալու, եւ ուզում էր ճշտել նրանց թիվը եւ մտադրությունները, բացի այդ նրանց մեջ ուներ իրեն տեղեկություն բերող, որին եւ ուզում էր տեսնել:
    Եզի տեսքովին գետնից բարձրացրեց նրանց գլխավորը, ձեռքով փորձում էր պահել այրունը. նրա աչքերից կրակ էր ցայտում, բայց նա շատ լավ էր հասկանում, որ Արամին հիմա չի կարա հաղթել, պետք է դիմել խորամանկության.
    -Ես քո վրեժը կլուծեմ, ախպերս:
    Արդեն մութ էր, երբ հասան գերեզմանոց, ճուտը վախից դողում էր, չնայած ուզում էր ցույց չտալ, որ վախենում է:
    -Արամն ինչ եղավ.- Վահիկը միայն Արամի հետ էր իրեն ապահով զգում, ու կարծես թե սիրտը ինչ որ վատ բան էր նախազգում:
    Արամը հանգիստ գնում էր` հետեւելով Դավիթենց մեքենաներին, բայց նա չգիտեր, որ վտանգը գալու է ոչ թե Դավիթից: Բարից նրանց դուրս գալուց հետո, հենց նոր ընդհարմանը մասնակիցները նստեցին մեքենաները ու հետեւեցին Արամի ընկերների մեքենաներին, նրանք նույնիսկ չնկատեցին, որ Արամը նրանց հետ չէ ու երբ Մհերենք երեզմանոցի մոտ կանգնած սպասում էին Արամին հանկարծակի նրանց վրա կրակեցին հինգ ինքնաձիգից; Արամը, որ արդեն հասնում էր ընկերներին անականկալի եկավ արագացնելով մեքենայի ընթացքը տեսավ հեռացող ջիպեր, նա դուրս թռավ մեքենայից ու վազեց դեպքի վայր;
    Երբ Դավիթենք հասան պայմանավորված տեղը, ականատես եղան մի սարսափելի տեսարանի` Արամը գրկել էր Վահիկի արնաթաթախ մարմինը նայում էր երկինք ու գոռում «Ոչ’», նրանց շուրջբոլորը ընկած էին մնացածները:
    շարունակելի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործում են մանուկները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.12.2010, 12:26
  2. Ներկենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.06.2009, 18:07
  3. Միասին երկրպագենք
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.12.2007, 16:37
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18
  5. Վազենք միասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 20.08.2007, 18:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •