Վերադառնալուց հետո հանդիպեց մի տղայի, որի հայրը զոհվել է Ղարաբաղում, իսկ մայրը մահացել է քաղցկեղից: Նա Ջավախքից նոր է եկել ու սովորում է Երեւանում: Նրա համար ամեն ինչ նոր է ու անընդունելի՝ բերանները ծռելով խոսող իրար պաչպչող տղաները, կարճ շրջազգեստն անընդհատ ցած ձգող, իրար կյանք ասող աղջիկները: Միակ հարազատ բանը բուֆետի Հայաստան տատիին հիշեցնող տատին է: Ջավախեցի Արմենը արդեն խնդիրներ ունի թաղային մի քանի հեղինակությունների հետ, որոնցից մեկն էլ նրա հոր ընկերոջ որդին է, որին ժամանակին մարտի դաշտեւմ փրկել է իր հայրը ու նրա ձեռքերում հետո զոհվել է Արմենի հայրը: Նրանք լավ ընկերներ են դառնում ու…