User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ստեղծագործում ենք միասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ ես ազգությունը չէի նշել, մոռացա ուղղակի, դե ուրեմն այսպես նա Հայաստանում է ապրում, բայց ռուս է, ծառայել է Ղարաբաղում, ձեռքից շատ բաներ են գալիս, ավարտել է երաժշտական դպրոց ինչի արդյունքում գիտի նվագել մի քանի գործիքների վրա, ինչպիսիք են, դաշնամուր, կլառնեռ, դհոլ, ջութակ և ակարդիոն: Ունի երկվորյակ եղբայր, որը Ռուսաստանում է և նաև քույրիկ: նաև պատրաստում է ակպլիկացիոն դռներ ապակուց, այսինքն զբաղվում է ստեղծագործական ապակեգործությամբ:

    Եթե ուրիշ մանրամասներ էլ են պետք դրանք էլ կշարադրեմ
    հիասքանչ է,դու տաղանդ ունես,բայց քո Արթուրի մոտ ամեն ինչ լավ է,իսկ հետագայում մեզ լարված սյուժե է պետք գալու մոտավորապես այսպես Խուանը հայտնի կոլումբիացի նառկոբառոնի որդի է,բայց ընտրել է այլ ուղի,արվեստ,բարձրահասակ է,չի ծխում,2տարի առաջ սպանել են եղբորը,ուստի ստիպված մտել է հանցագործ աշխարհ

  2. #2
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Դե լավ դա էլ կլինի, ուրեմն ճիշտ է այնքան էլ լարված չէ, բայց դե, իրականում, նա նույնիսկ կարող էր չծառայել, բայց ընտրեց հենց այդ ուղին, ուզեց ծառայել, չնայած իր հայրենիքը չէր, ուզեց դառնալ տղամարդ, սակայն մի հանգամանք մոռացվել էր, նա ահավոր հպարտ էր, չէր սիրում երբ նրան հրամայում են, դրա արդյունքում բանակում "իրոք տղամարդ դարձավ", ծառայության մի մասը կուբախտում անցկացրեց, դրա հետ միասին վաստակեց բազմաթիվ վերքեր, կապտուկներ, հետևանքում սպիեր, տեսողության ուժեղ անկում, որի արդյունքում էլ կրում է ակնոցները, սակայն դա էլ չի օգնում, քանզի մեկ այլ հիվանդություն է, որին ակնոցները չեն օգնում....
    Բանակում ծառայելուց հետո անգամ նրա հպարտ բնավորությունը չկոտրվեց, նույնիսկ բանակում դարձավ ղեկավար և այն աստիճանի, որ նույնիսկ նրանք ու հպատակն էր, լսում էին նրան, գնահատում, սիրում:
    Մի հետաքրքրիր տարր էլ ասեցի, որ ահավոր հրապուրիչ է, ու հենց դա բավանին շատ սիրային արկածների պատճառ հանդիսացան, նույնիսկ բանը հասավ նրան որ ծառայության ընթացքում իր սիրային արկածի պատճառով քիչ էր մնում չվերադառնար Երևան, քանզի սիրային արկածի առարկան դարձել էր Ղարաբաղի "մեծերից" մեկի աղջիկը, որին նա դուր էր եկել, ու հրաժավել բաց թողնել, բայց դե այստեղ էլ իր հնարամտության ու ճարպկության շնորհիվ կարողացավ դուրս պրծնել:
    Վերադառնալուց հետո սկսեցին դժվարությունները, որոնցից հիմնականը աշխատանքն է, իսկ դժվարությունը կայանում է նրանում, որ ոչ մի տեղ երկար չի կարողանում մնալ, սիրում է մարդկային և հստակ շփումները, իսկ մի փոքր ճնշմանը, նույնիսկ եթե դա նրա նկատմամբ չէ, չի դիմանում, ու ընբոստանում է.....
    Նաև մի հանգամանք կա նրա կյանքում, աղջիկ, որին նա հարգում է, իսկ սիրում է թե չէ, ես չեմ կարող ասել, ծանոթացել նրա հետ բանակից հետո, իսկ մինչև դա նրա նախկին ընեկերուհին դավաճանել է նրան: Ամենակզբից ընդունել է նրա որպես քույր, սակայն նաև ավելի մոտ է եղել քան եղբայրը քրոջը, տեսնելով նրա անմեղությունը և մանկամտությունը, իր պաշտպանության տակ է առել նրան ու բազմաթիվ բաներ սովորեցրել մարդկանց հարաբերություններում, սակայն պահել է իրենից հեռու, թույլ չտալով սիրահարվել, չնայած դա հենց հակառակ հետևանքն է տվել, պատճառը, որ հեռու պահել, զուտ այն է եղել, որ գիտակցել է, որ առանց փողի ու աշխատանքի նա ի վիճակի չի լինի աղջկան տալ այն ինչ հենց ինքը կցանկանար....

    Լավ դեռ այսքանը...

  3. #3
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Վերադառնալուց հետո հանդիպեց մի տղայի, որի հայրը զոհվել է Ղարաբաղում, իսկ մայրը մահացել է քաղցկեղից: Նա Ջավախքից նոր է եկել ու սովորում է Երեւանում: Նրա համար ամեն ինչ նոր է ու անընդունելի՝ բերանները ծռելով խոսող իրար պաչպչող տղաները, կարճ շրջազգեստն անընդհատ ցած ձգող, իրար կյանք ասող աղջիկները: Միակ հարազատ բանը բուֆետի Հայաստան տատիին հիշեցնող տատին է: Ջավախեցի Արմենը արդեն խնդիրներ ունի թաղային մի քանի հեղինակությունների հետ, որոնցից մեկն էլ նրա հոր ընկերոջ որդին է, որին ժամանակին մարտի դաշտեւմ փրկել է իր հայրը ու նրա ձեռքերում հետո զոհվել է Արմենի հայրը: Նրանք լավ ընկերներ են դառնում ու…

  4. #4
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    բոլոր խնդիրները արդեն լուծվում են մյուս թաղային հեղինակությունների հետ, բայց երբ նա....
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  5. #5
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Նրանք սիրահարվում են նույն աղջկան ու առանց իմանալու երկուսն ել առաջարկություն են անում …

  6. #6
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    էս ամեն մեկը իրա պատմությունն ա գրու՞մ
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  7. #7
    Մշտական անդամ Djavaxhq-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2007
    Հասցե
    Ջավախք` Գանձա
    Գրառումներ
    384
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Չէ շեղվեցի թեմայից մեզ պետք են հերոսներ որոնք կպայքարեն անարդարություների դեմ
    նրանք միասին հասնելու են նրան որ երիտասարդության մեջ եւ ընդհանրապես հաստատեն իրական արժեքներ կարողանան նրանց ճիշտ մտածել սովորեցնել:

  8. #8
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնալուց հետո հանդիպեց մի տղայի, որի հայրը զոհվել է Ղարաբաղում, իսկ մայրը մահացել է քաղցկեղից: Նա Ջավախքից նոր է եկել ու սովորում է Երեւանում: Նրա համար ամեն ինչ նոր է ու անընդունելի՝ բերանները ծռելով խոսող իրար պաչպչող տղաները, կարճ շրջազգեստն անընդհատ ցած ձգող, իրար կյանք ասող աղջիկները: Միակ հարազատ բանը բուֆետի Հայաստան տատիին հիշեցնող տատին է: Ջավախեցի Արմենը արդեն խնդիրներ ունի թաղային մի քանի հեղինակությունների հետ, որոնցից մեկն էլ նրա հոր ընկերոջ որդին է, որին ժամանակին մարտի դաշտեւմ փրկել է իր հայրը ու նրա ձեռքերում հետո զոհվել է Արմենի հայրը: Նրանք լավ ընկերներ են դառնում ու…
    վատ չի,տաղանդ կա,մեզ ռեալ ռեալ հերոսներ են պետք,ոմանք դաժան,իսկ դրական հերոսները թող պայքարեն ոչ թե պայքարեն գլոբալ բաների համար.....Խաղաղություն կամ անարդարության դեմ այլ իր պատվի հարազատների սիրած աղջկա համար....թող լինեն պատմվածքում հանցագործներ պաշտոնյաներ.....

  9. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Յուրաքնչյուրը թող հիմա գրի 4 գլխավոր հերոսների անունները
    օրինակ Կառլոեկան
    Մուրադյան մականունր Կաշալոտ քրեական հեղինակություն տարիքը 53 տարեկան,մոսկվա
    .................
    .............
    ....................

  10. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2007
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Firegirl777-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ դա էլ կլինի, ուրեմն ճիշտ է այնքան էլ լարված չէ, բայց դե, իրականում, նա նույնիսկ կարող էր չծառայել, բայց ընտրեց հենց այդ ուղին, ուզեց ծառայել, չնայած իր հայրենիքը չէր, ուզեց դառնալ տղամարդ, սակայն մի հանգամանք մոռացվել էր, նա ահավոր հպարտ էր, չէր սիրում երբ նրան հրամայում են, դրա արդյունքում բանակում "իրոք տղամարդ դարձավ", ծառայության մի մասը կուբախտում անցկացրեց, դրա հետ միասին վաստակեց բազմաթիվ վերքեր, կապտուկներ, հետևանքում սպիեր, տեսողության ուժեղ անկում, որի արդյունքում էլ կրում է ակնոցները, սակայն դա էլ չի օգնում, քանզի մեկ այլ հիվանդություն է, որին ակնոցները չեն օգնում....
    Բանակում ծառայելուց հետո անգամ նրա հպարտ բնավորությունը չկոտրվեց, նույնիսկ բանակում դարձավ ղեկավար և այն աստիճանի, որ նույնիսկ նրանք ու հպատակն էր, լսում էին նրան, գնահատում, սիրում:
    Մի հետաքրքրիր տարր էլ ասեցի, որ ահավոր հրապուրիչ է, ու հենց դա բավանին շատ սիրային արկածների պատճառ հանդիսացան, նույնիսկ բանը հասավ նրան որ ծառայության ընթացքում իր սիրային արկածի պատճառով քիչ էր մնում չվերադառնար Երևան, քանզի սիրային արկածի առարկան դարձել էր Ղարաբաղի "մեծերից" մեկի աղջիկը, որին նա դուր էր եկել, ու հրաժավել բաց թողնել, բայց դե այստեղ էլ իր հնարամտության ու ճարպկության շնորհիվ կարողացավ դուրս պրծնել:
    Վերադառնալուց հետո սկսեցին դժվարությունները, որոնցից հիմնականը աշխատանքն է, իսկ դժվարությունը կայանում է նրանում, որ ոչ մի տեղ երկար չի կարողանում մնալ, սիրում է մարդկային և հստակ շփումները, իսկ մի փոքր ճնշմանը, նույնիսկ եթե դա նրա նկատմամբ չէ, չի դիմանում, ու ընբոստանում է.....
    Նաև մի հանգամանք կա նրա կյանքում, աղջիկ, որին նա հարգում է, իսկ սիրում է թե չէ, ես չեմ կարող ասել, ծանոթացել նրա հետ բանակից հետո, իսկ մինչև դա նրա նախկին ընեկերուհին դավաճանել է նրան: Ամենակզբից ընդունել է նրա որպես քույր, սակայն նաև ավելի մոտ է եղել քան եղբայրը քրոջը, տեսնելով նրա անմեղությունը և մանկամտությունը, իր պաշտպանության տակ է առել նրան ու բազմաթիվ բաներ սովորեցրել մարդկանց հարաբերություններում, սակայն պահել է իրենից հեռու, թույլ չտալով սիրահարվել, չնայած դա հենց հակառակ հետևանքն է տվել, պատճառը, որ հեռու պահել, զուտ այն է եղել, որ գիտակցել է, որ առանց փողի ու աշխատանքի նա ի վիճակի չի լինի աղջկան տալ այն ինչ հենց ինքը կցանկանար....

    Լավ դեռ այսքանը...
    Դու մեզ կարճ ներկայացրա աղջկա կերպարը,որի մասին պատմության ընթացքում անընդհատ քեզնից արցնելու ենք......ոնց ջոգում եմ վայեննի թեմայով չի լինելու պատմությունը......
    Աղջկա անունը,մասնագիտությունը,նախասիրությունները,տարիքը,,,,

  11. #11
    Պատվավոր անդամ Armeno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2007
    Հասցե
    Yerevan, Yerevan, Armenia, 1.1115244224E+14, Yerevan, Armenia
    Տարիք
    31
    Գրառումներ
    982
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Յուրաքնչյուրը թող հիմա գրի 4 գլխավոր հերոսների անունները
    օրինակ Կառլոեկան
    Մուրադյան մականունր Կաշալոտ քրեական հեղինակություն տարիքը 53 տարեկան,մոսկվա
    .................
    .............
    ....................
    Դոզդոմանյան Քարուքանդ Ապրեսի Քրեական հեղինակություն. տարիքը 40.

  12. #12
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու մեզ կարճ ներկայացրա աղջկա կերպարը,որի մասին պատմության ընթացքում անընդհատ քեզնից արցնելու ենք......ոնց ջոգում եմ վայեննի թեմայով չի լինելու պատմությունը......
    Աղջկա անունը,մասնագիտությունը,նախասիրությունները,տարիքը,,,,
    Դե ուրեմն այսպես, Աղջկա անունը Մարինե է, սովորում է նույն տեղում ինչ Արթուրը, մնացել է մի տարի, որ երկուսն էլ ավարտեն, բավականին խելոք աղջիկ է, ու նաև շատ միամիտ ու բարի, ընդունվելու տարին և մինչև հաջորդ տարին եղել է կուրսի բոլորին օգնող մի անձնավորություն, և նույնիսկ բանը հասել է նրան, որ շատերը սկսել են թարս նայել միայն նրա համար, որ չի հասցրել օգնել, կամ տվյալ րոպեին անկարող է եղել օգնել, Արթուրը բանակից վերադարձել է և շարունակել ուսումը, Մարինեի կուրսում, տեսնելով նրան միանգամից հասկացել է, որ պետք է պաշտպան կանգնել նրան և.... սկսել է սովորեցնել, նրա շնորհիվ Մարինեն որոշակի անկախություն է ձեռք բերել կուրսեցիներից ու նրանց պահանջներից, սովորեցրել է նրան համբերություն, "ոչ" ասել...
    Աղջիկը բազմակողմանի զարգացած է, սիրում է նկարել նաև նվագում է դաշնամուրի վրա, միակ բացասական գիծը, շատ հաճախ խոսում է առանց մտածելու ինչը կարող է վիրավորել, սակայն դա գիտակացաբար չի արվում, եթե նույնիսկ ցանկանա Մարինեն ի վիճակի չէ ինր-որ մեկին վորավորել, հակառակ դրան նրան շատ հեշտ է վիրավորել, բայց երբեք քեն չի պահում, վիրավորանքից մի քանի վայրկյան անց կարող է օգնել հենց վիրավորողին, շատ բաներ նկատում է, բայց չի տեսնում չարախոսներին, քանզի չի ցանկանում նրանց տեսնել և ուշադրություն չի դարձնում, ի դեպ Արթուրը նաև սովորեցնում է նրան երբեմն վիրավորվել ու այդքան շուտ չներել մարդկանց....

    Մարինեն դպրոցում այնքան էլ լավ չի սովորել, գնացել է հազար ու խմբակներ, սակայն ոչ մեկը չի ավարտել, բայց բուհում սովորել բացարձակ գերազանցիկ և գրավել դասախոսների ուշադրությունն ու հարգանքը, Դասախոսները ընդունում են նրան ինչպես իրենց հավասարին, և նույնիսկ տնօրենը նրա հետ քննարկում է որոշ հարցեր, կապված ուսումնական կարգի և հեռագա պլանների մասին. Արթուրը ընդունակ է, բայց կարծում է, որ շաատ պետք չէ սովորել, ամեն ինչ միանգամից ընկալում է ու վերատադրում հիանալի ձևով, նույնպես գրավում է մարդկանց, բայց միայն նրանց ում հարկավոր է համարում, ու պետքական իր համար...

    Մարինեի սիրտը կպել է Արթուրին անում է ամեն ինչ, ինչ կարող է, Սակայն այստեղ էլ Արթուրը սովորեցնում է նրան սառնությունը և սառը մտածելակերպը, հասկացնում է, որ սեփական աշխատանքը պետք է սառնությամբ ներկայացնել, այն ինչի վրա դու ուղղակի ցնծում ես միշտ չէ որ գրավում է մյուսներին ու պետք է պատրաստ լինել դրան:
    Ամեն օր դասերից հետո Արթուրը ճանախարհում է Մարինեին, նրանք երկար քայլում են, հիմնականում խոսում է Արթուրը, Մարինեն միայն գրավված լսում է նրան:

    Միևնույն ժամանակ Արթուրը խաղում է Մարինեի հետ, փորձում նրան, հատուկ ստեղծում կյանքի իրողություններ, և հետևում թե Մարինեն ինչպես կպհի իրեն այդ իրավիճակում, հետևաբար ճանաչում է նրան ավելի մոտիկից ու ավելի խորը և հաստատ է այն հանգամանքը, որ այժմ երբ արդեն նրանք ավարտում են և ծանոթ են մի տարի, Արթուրը գուցե ավելին գիտի Մարինեի մասին, քան ցանկացած մեկ ուրիշը և հենց ինքը Մարինեն:

    Պատմությունը զարգանում է բուհը ավարտելուց հետո, այստեղ Արթուրը նույնպես կյանքի էքստրեմալ իրողություն է ստեղծում Մարինեի համար, Դիպլոմ ստանալու օրը առանց հրաժեշտ տալու շատ արագ հեռանում է, որից հետո երկար ժամանակ չի զանգում, առաջինը զանգում է Մարինեն, Արթուրի ծննդյան օրը և շնորհավորում, որքան տարօրինակ էլ լինի Արթուրը ջերմությամբ է բարևում, կարծես այդ ամբողջ ժամանակ նրանք միասին են եղել ու հրավիրում իր ծննդյան տոնին ամսնակցելու, Մարինեն շողում է ուրախությունից և շտապում նրա ծննդյան արարողությանը, սակայն.... կա մի իրողություն, որին ի դեպ տեղյակ է Արթուրը, նրանց բաժանման ընթացքում Մարինեն ընկեր է ունեցել, ումից հենց դրանից մի քանի օր առաջ բաժանվել է....

    Շարունակությունը հետևում է

  13. #13

    Գիտես ինչ մենք շատ լավ զրուցակիցներ կարող ենք լիել,դու շաբլոն չես ....ստեղծագործելու տաղանդ ունես..իսկ դու մեյլ ունես?

  14. #14
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մեջբերում Grigorius-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիտես ինչ մենք շատ լավ զրուցակիցներ կարող ենք լիել,դու շաբլոն չես ....ստեղծագործելու տաղանդ ունես..իսկ դու մեյլ ունես?
    շնորհակալություն կոմլիմենտի համար...
    մայլս՝ [email protected]

    Մեջբերում Mane(Fizmat)-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակություն եմ ուզում
    նախորօք ներողություն եմ խնդրում սխալների համար, ես գրում եմ աշխատանքիս ժամանակ առանց սևագրության, որի հետևանքում էլ տեղի են ունենում սխալները, նորից ներողություն. իսկ հիմա.....
    Շարունակությունը

    Հայկ, ահա այն տղայի անունը, ով կարողացավ տեղ գտնել Մարինեի կողքին, Մարինեի ու Արթուրի բաժանման ընթացքում, մինչև այդ Հայկն ու Մարինեն ընկերներ էին, բայց բաժանվել էին, բաժանվել էին, քանզի Մարինեն հասկացել էր, որ նրանք միմյանց համար չեն, սակայն այս ընթացքում, հայտնվեց մեկը, ով նեղացրեց Մարինեի, իսկ Մարինեն էլ չգտավ ավելի հարմար մարդ քան Հայկն էր, Հայկը եկավ, խոսեց ում հետ պետք էր, հարցը լուծված էր, իսկ հանդիպման ժամանակ այնպես կատարյալ պահեց իրեն Մարինեի հետ, որ Մարինեն կարծեց, որ Հայկը իրոք փոխվել է, ու նրա այն հարցին, թե կմինան նորից, պատասխանեց այո, նույնիսկ այդ գիշեր Մարինեն չկարողացավ քնել ու զգալով երջանկության և ցնծության պոռթկում, լաց եղավ, դա նրա առաջին երջանկության արցունքներն էին, ամեն ինչ շատ պարզ էր թվում, Հայկը իրոք սիրում էր նրան, ու պատրաստ էր բաժանումից հետո ներել նրան ու միանալ...
    բայց...... հետո եկան մի շարք բարդությունններ, Մարինեն շատ լավ հասկացավ, որ առաջին հանդիպման ու հաշտության օրը Հայկը մի հիանալի դիմակ էր դրել, ուրիշ ոչինչ, նա մնացել էր նույն բռի տղան, որը չեր կարողանում իրեն ճիշտ կառավարել, նույնիսկ էլ ավելի դեպի վատն էր փոխվել, դարձել ավելի բռի էր դարձել, ու ևս մի գիծ էր ավելացել, դարձել էր հեգնող ու արհամարող, սովորել եր քեն պահել, ու կամաց-կամաց կարծես կամենում էր իր քենը հանել, իրեն հասցված վիրավորանքի համար, Մարինեն դա շատ լավ հասկացավ, ու նորից բաժանվեց նրանից, իսկ դա տեղի ունեցավ, ինչպես արդեն ասել եմ, Արթուրից ծննդյան օրից մի քանի օր առաջ… Արթուրի բարեհամբյուրությունը կարծես փրկություն էր Մարինեի համար, կարծեց, որ ամեն ինչ հարթ կլինի, ժամանակը շատ լվ անցավ, Մարինեն ուղղակի հիացած նայում էր Արթուրից, փորձում գտնել նրա աչքերում իր հարցերի պատասխանները, ներկա էին նաև Արթուրի երկու ընկերները, որոնց մինչև այդ Մարինեն չէր տեսել:
    Երեկույթը արդեն մոտենում էր ավարտին, տնեցիները համոզեցին Արթուրին նվագել ակարդիոնի վրա, երկար- բարակ համոզելուց հետո համաձայնեց, մինչև այդ Մարինեն ծածուկ կասկածում էր, որ Արթուրը խաբել է նրան, ու ոչ մի գործիքի վրա էլ չի նվագում, բայց այն ինչ տեսավ նրան հասկացրեց, որ ամեն ինչ ճիշտ է ասել: Կարծես պատահմամբ Արթուրի մայրիկը նստեց Մարինեի կողքին ու կամացուկ ասաց "Գիտես, բանակ գնալուց հետո սա առաջին անգամն է, որ ակարդիոնը ձեռքն է վերցնում, ու ապրի չի մոռացել", այո չեր մոռացել, և շատ լավ էր նվագում…
    ՎԵՐՋ, երեկույթը ավարտվեց, Արթուրը Մարինեի տաքսիով տարավ տուն ճանապարհին, կարծես լիովին փոխվեց, խոսակցությունը սկսեց հենց Արթուրը "Այս երկու տղաներին տեսա՞ր, դու նրանց առաջին անգամն ես տեսնում, իսկ նրանք քեզ շատ լավ են ճանաչում", Մարինեն լռում էր, նույնիսկ չգիտեր ինչ անել, բռնվել էր փոքրիկ գողի նման, ու սիրտը թփրտում էր, նա չէր կարողանում բառեր գտնել, նաև չէր էլ մտածում արդարանալու մասին, նա շատ լավ գիտեր, որ Արթուրի մոտ արդարանալը զուր ծախսված ժամանակ է ու ջանքեր... Արթուրը սիրո բառեր չասեց, բայց նրա պահելաձևը, ձայնը դա էր ասում, կարծես ափսոսանքով էր նշում այն փաստը, որ ամեն ինչ գիտի: Հրաժեշտի ժամանակ համբուրեց Մարինեի թուշը, Մարինեն ամբողջ մարմնով ցնցվեց այդ համբույրից, չմտածեք, թե մինչև այդ նրան ոչ ոք չէր համբուրել, ու դա առաջինն էր, ոչ նա համբուրվել էր, ու շատ լավ գիտեր համբույրի համը, բայց սա մի ուրիշ երևույթ էր, մի իրողություն, որը տարօրինակ ու հաճելի էր, օգնող ու միևնույն ժամանակ շփոթեցնող, Արթուրը պահել ու գուրգուրել էր Մարինեին, որպես քրոջ, թույլ չէր տվել իրեն ոչ մի սխալ շարժում, ու հենց այս շարժումն էլ ստիպեց Մարինենին մտածել, որ իրոք այն ինչ-որ նշանակություն ունի:

    Հետո նա նորից կորավ, երկար ժամանակ Մարինեն չէր համարձակվում զանգել Արթուրին, կարոտում էր, տանջվում, սիրտը ճմլվում էր, ամեն անգամ նրան հիշելուց, իսկ Արթուրին նա հիշում էր ամբողջ օրվա ու գիշերվա ընթացքում, նույնիսկ երազում նա հանգիստ չուներ, ու միշտ տեսնում էր Արթուրին, ու երբ վերջապես համարձակվեց սմս ուղարկել նրան, քանզի խոսել անկարող էր, այսպիսի մի հաղորդագրություն ճեղքեց նրա սիրտը, "Ձեր հավաքած համարը գոյություն չունի"… Մարինեն կարկամել էր, նա չգիտեր ինչ մտածել, ինչպես վարվել, քանզի տուն զանգել, նա ոչ մի կերպ չէր համարձակվում.... Պատահեց և այսպիսի դեպք, զանգում էր ընկերուհուն, սովորականի նման հավաքեց համարը ու… լսեց շատ ծանոթ ձայն, բայց ոչ ընկերուհու ձայնը, դա Արթուրն էր… ՈՉ մի մտածեք, որ Արթուրը Մարինեի ընկերուհու տանն էր, ոչ, դա Մարինեն էր, որ ենթագիտակցորեն չզգալով հավաքել էր, շատ ծանոթ ու բաղձալի հեռախոսի համարը, սակայն նա ի վիճակի չէր զրուցել նրա հետ ու կամացուկ մի կարողացավ ասել "Ներեցեք սխալ եմ միացել" ու դրեց հեռախոսը........

    Շարունակելի

  15. #15
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ստեղծագործում ենք միասին

    Մոտենում էր ամանորը, Մարինեն չէր դիմավորում այն սովորականի նման, չէր ուզում որ այն գար, անտրամադիր էր, տնեցիները նկատել էին այս փոփոխությունը, սակայն չէին հասկանում թե ինչի արդյունք է, արդեն ժամը 12-ն էր մոտենում, եկան բազմաթիվ շնորհավորող սմս-ներ, զանգեր, բայց բոլորն էլ Մարինեի սրտով չէին, նա միայն մի զանգի էր սպասում, և..... արդեն ժամը 1-ն էր, ահա և հնչեց բաղձալի զանգը, տան համարից էր զանգել, շնորհավորեց ամանորը, հարցրեց որպիսությունը, Մարինեն կարծես վերակենդանացլ էր, մինչև այդ տխուր ու ոչ մի բանի վրա ուշադրություն չդարձնող աղջնակը, հանկարծ կերպարանափոխվեց, դարձավ աշխույժ ու թռվռուն, ժպիտը ուրախ փայլով շողաց նրա դեմքին… Արթուրը պատմեց պատմություն, որ ինքը վատ վիճակի մեջ ընկել, ինչի արդունքում ձեռքի համարը հատուկ վառել է, որ իրեն չկարողանան գտնել ու տվեց իր նոր համարը, Մարինեն չգիտեր, ճիշտ է արդյոք խոսում Արթուրը, բայց սրտանց ուզում էր հավատալ:
    Նորից լռեցին, լռեցին երկուսով, իսկ մի օր գիշերը ժամը 1-ին Մարինեն արթնացավ իր բջջային հեռախոսի ձայնից, սմս էր եկել Արթուրից, սմս-ում նա ասում էր, որ շատ կուզենար Մարինեի կողքին լինել բայց չի կարող, պատճառներ կան, որոնք նա ի վիճակի չէ հաղթահարել, իսկ Մարինեն միայն վախենում էր հերթական փորձից, վախենում էր, որ սա իրական չէ, որ այս ամենը միայն խաղ է, ու միայն սպասում էր, եկավ երկրորդ սմս-ը հաջորդ գիշերը, արդեն երրորդ գիշերը Մարինեն չկարողացավ քնել և միայն նրանից հետո, ինչ եկավ սմս-ը կարողացավ քնել, դա դարձել էր սովորական երևույթ, կյանքի ընթացքի անբաժանելի մաս...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ստեղծագործում են մանուկները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 07.12.2010, 12:26
  2. Ներկենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.06.2009, 18:07
  3. Միասին երկրպագենք
    Հեղինակ՝ Taurus, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 22.12.2007, 16:37
  4. Գրենք միասին
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 29.09.2007, 23:18
  5. Վազենք միասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 20.08.2007, 18:02

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •