Ծիծաղել հարկավոր է, չսպասելով երջանկությանը, որ չմեռնես չծիծաղած: Լաբրյուեր
Միայնակ ուրախանալը փոքր-ինչ տխուր բան է: Լեսինգ
Արհամարհանքը պետք է մեր բոլոր զգացմունքներից ամենալռակյացը լինի: Ռիվարոլ
Լավ բնավորությունները, ինչպես լավ ստեղծագործությունները, այնքան սաստիկ չեն զարմացնում սկզբում, որքան վերջում: Շամֆոր
Բոլոր կրքերն ընդհանրապես մեզ ստիպում են հիմարություններ անել, բայց դրանցից ամենածիծաղելիները մեզ ստիպում է անել սերը: Լարոշֆուկո
Էջանիշներ