* Ազատություն՝ նշանակում է պատասխանատվություն: Ահա թե ինչու են շատերը վախենում նրանից: (Բեռնարդ Շոու)
* Չի կարելի նահանջել, շեղվել կամ լքել իր տեղը շարքում: Թե՛ պատերազմում, թե՛ դատարանում և թե՛ ամենուր պետք է կատարել այն, ինչ հրամայում է Պետությունը և Հայրենիքը, կամ թե ջանալ վերահամոզել նրան և բացատրել, թե ինչ է արդարությունը: Իսկ բռնանալ մոր կամ հոր վրա, առավել ևս՝ հայրենիքի վրա, անազնիվ է: (Սոկրատես)
* Ոչ մի բան այնպես վատ չգիտենք, ինչպես այն, ինչ պիտի ամեն ոք իմանա՝ օրենքը:
* Նա, ով փնտրում է միլլիոններ, շատ ուշ է դրանք գտնում, բայց միևնույն ժամանակ, ովքեր որ չեն փնտրում, երբեք էլ չեն գտնում․․․
* Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին, անառակ աղջիկներին ու գողերին: (Բալզակ)
Էջանիշներ