Մենք ամբողջ կյանքում գնում ենք դեպի ապագա ու չենք նկատում, թե ինչպես դարձանք անցյալ։
Հիվանդագին ինքնասիրություն ունեցողին թվում է, թե մարդիկ իրեն խոցելու համար են մեռնում։
Մեղքը մագնիս է, մարդը՝ երկաթի կտոր։ Չկպչելու համար մարդ ոսկի պիտի դառնա։
«Ես ոտքերից բավականին բարձր եմ»,- հպարտությամբ մտածում էր քիթը, երբ հանկարծ ոտքերը սայթաքեցին, և քիթը կպավ գետնին...
Վաչագան Սարգսյան
Էջանիշներ