Ընկածին միայն պետք է վերեվից նայել այն դեպքում, երբ փորձում ես նրան բարձրացնել։
Ընկածին միայն պետք է վերեվից նայել այն դեպքում, երբ փորձում ես նրան բարձրացնել։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.08.2009, 00:48:
Պատմության դասերը մեզ սովորեցնում են, որ ժողովուրդներն ու պետությունները ոչ մի դաս չեն քաղում պատմությունից և ոչինչ չեն սովորում։
Հեգել
Կարգադրելու իրավունք տալիս է միայն հնազանդությունը:Էմերսոն
Իրավունքի նպատակը խաղաղության ապահովումն է, նրան, հասնելու միջոցոը՝ պայքարը: Իրվինգ
Դատավորները պիտի հիշեն, որ իրենց գործն օրենքը մեկնաբանելն է, այլ ոչ թե այն պարգևելը: Բեկոն
Նախքան դատապարտելը միշտ պետք է մտածել, չի՞ կարելի արդյոք արդարացում գտնել: Լիխտենբերգ
ՈՒնեցիր թեկուզ փոքր խելք, բայց քոնը: Մաքսիմ Գորկի
Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:Լառոշֆուկո
"Բռունցքի իրավունքը" նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը:Զեյմե
Չկա օրենք, որ բոլորի սրտովը լինի: Կատո Ավագ
Չկա ավելի, վնասակար կենդանի, քան օրենքներին չհետևող մարդը:Սավոնարոլա
Հաճախ օրենքը թույլատրում է այն, ինչ թույլ չի տալիս պատիվը:Սորեն
Խիղճը օրենքների օրենքն է: Լամարթին
Հանցանքներ կան, որոնք իրենց փայլով, ծավալով և բացառիկությամբ մեր աչքին դառնում են ներելի, նույնիսկ պանծալի. պետական գանձերի կողոպուտը անվանում են ճարպկություն, իսկ օտար հողերի անարդար զավթումը՝ նվաճում: Լառոշֆուկո
Alba (03.09.2009)
ուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ: Իրվինգ
ՈՒժեղ երևակայությունը իրադարձություն է ծնում: Մոնտեն
Կրկնակի և նույնիսկ եռակի կշռադատի այն , ինչ մտքովդ անցնում է: Թեոգնիդես
Ինչ աչքը չի տեսել, սիրտն այն չի էլ խնդրում: Սերվանտես
Դա հին կանոն է, որ մարդ, երբ ցանկանա, կարող է համեստ թվալ, բայց համեստ մարդը չի կարող լպիրշ թվալ: Լիխտենբերգ
Զայրույթը միշտ էլ վատ խորհրդատու է: Զոլա
Alba (03.09.2009)
Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է: Գյոթե
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից: Լառոշֆուկո
Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով: Կուրց
Ցանկությունը մտքի հայրն է: Շեքսպիր
Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է: Լյուդվիգ Ֆոյերբախ
Ավելի դյուրին է զսպել առաջին ցանկությունը, քան բավարարել բոլորը, ինչ գալիս է նրանից հետո: Ֆրանկլին
Երևակայությունը հոգու աչքերն են: Ժուբեր
Alba (03.09.2009)
Թույլ մի տուր, որ լեզուդ խելքիցդ առաջ ընկնի: Քվինտիլիանոս![]()
Բավական է գաճաճը հսկայի ուսերին բարձրանա, և նա սկսում է պարծենալ, թե ինքը մեծ է հսկայից: Սուֆենբերգ
Ավելի լավ է ընկնել բախտավոր բժշկի, քան գիտնական բժշկի ձեռքը: Դեպերյե
Նա, ում երջանկությունը չափից դուրս է երես տալիս, դառնում է տխմար: Պուբլիլիոս Սիրոս
Բնության օրենքներից ոչ մի տեղ չես թաքնվի: Մենանդր
Անօգուտ կյանքը անժամանակ մահ է: Գյոթե
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ