Երկար ու ծանր ժամանակ է պետք բարեկամություն ստանալու համար, բայց երբ ստանում ես, այլևս դրանից գլուխդ ազատել չես կարող, պետք է դիմանաս: Չկարծեք, թե բարեկամները ձեզ զանգ կտան ամեն երեկո, ինչպես պարտավոր էին, իմանալու համար, թե արդյոք ճիշտ այդ երեկոյան չէ՞, որ դուք որոշում եք ինքնասպան լինել կամ պարզապես ընկերակցության կարիք չունե՞ք: Բայց՝ ոչ, եթե զանգահարեն, հանգիստ եղեք, դա կլինի այն որը, երբ դուք մենակ չեք, երբ կյանքը գեղեցիկ է...

Մենք մեր բարեկամների նոր մեռած լինելն ենք սիրում, նրանց վշտալի մահը, նրանց նկատմամբ մեր հուզումները, կարճ ասած մենք մեզ ենք սիրում...

Անշուշտ, իրական սերը բացառիկ բան է, յուրաքանչյուր դարում մոտավորապես երկուսը կամ երեքն են լինում: Մնացածյ ժամանակ սիրուն փոխարինում է սնափառթյունը կամ ձանձրույթը...

Ոչ մի մարդ կեղծավոր չէ իր հաճույքների ժամանկ...

Երբեմն կարծում են, թե մեռնում են կնոջը պատժելու համար, մինչդեռ նրան ազատություն են պարգևում...

Մարդիկ որքան աղքատ երևակայություն ունեն որևէ բան հնարելու համար: Միշտ կարծում են, թե ինքնասպան են լինում մի որևէ պատճառի համար: Բայց կարելի է շատ լավ ինքնասպան լինել նայև երկու պատճառի համար: Ոչ, այդ մեկը նրա գլուխը չի մտնում: ՈՒրեմն ինչու՞ մահանալ կամավոր կերպով, զոհվել, որպեսզի մարդիկ բարձր կարծի՞ք ունենան քո մասին: Երբ մահանանք նրանք առիթից պիտի ոգտվեն և ձեր այդ արարքին վերագրեն հիմար կամ գռեհիկ պատճառաբանություն: Մարիրոսները պետք է ընտրություն կատարեն մոռացվելու, ծաղրվելու կամ շահագործվելու միջև: Իսկ հասկացվելու մասին թող երբեք չմտածեն...

Հարստությունը դեռևս արդարացումը չէ, այլ դատի հետաձգումը, բայց բոլոր դեպքերում արզհե ունենալ...

Սիրո մասին գրված գրքերը, որոնք սովորեցնում են սիրո մասին, սիրել չեն սովորեցնում...

Կրոնները սխալվում են այն պահից, երբ սկսում են բարոյախոսել և շանթահարող հրամաններ արձակել: Աստված անհրաժեշտ չէ հանցանքը ստեղծելու և ոչ էլ պատժելու համար: Մեր նմանները, մեր ոգնությամբ բավական են այդ գործի համար...

Երբեմն ավելի հստակ ես տեսնում նրա մեջ, ով ստում է, քան նրա՝ ով ճշմարիտն է ասում: ճշմարտությունը լույսի նման կուրացնում է: Սուտ, ընդհակառակը, գեղեցիկ կիսամութ է, որը յուրաքանչույր առարկա արժեքավորում է...

Ալբեր Քամյու...